Չէ՞ որ բոլորին ամեն ինչ պարզ է. գլխավոր խնդիրը միջուկային պատերազմից խուսափելն է. Գորբաչով
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ունեն շատ մեծ կենսափորձ այդ հարցին պատասխանելու համար՝ ուր եւ ինչպես պետք է գնալ: Կիրառելով այն՝ պետք է հասկանալ, որ, եթե գերիշխի զինաթափման հասնելու եւ ավտանգություն ապահովելու ցանկությունը, այդ ժամանակ կարելի է շատ հաջողությունների հասնել: Պարտադիր է հանդիպել եւ պայմանավորվել, եւ գլխավորը՝ չհակառակվել միմյանց: Այդ մասին Ինտերֆաքսին տված հարցազրույցում հայտարարել է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը:
«Չէ՞ որ բոլորին ամեն ինչ պարզ է. գլխավոր խնդիրը միջուկային պատերազմից խուսափելն է. Է: Թեպետ դա էլ միայնակ լուծել հնարավոր չէ: Նշանակում է՝ պետք է հանդիպել, պետք է բոլորը մտածեն միջուկային զինաթափման մասին: Ցավոք, աշխարհում կան ոչ միայն նրանք, ովքեր ձգտում են ամրապնդել անվտանգությունն ու զինաթափվել, սակայն այդ գործընթացի հակառակորդներն էլ քիչ չեն:
Ես կարծում եմ, որ մեր նախագահները պետք է պարտադիր հանդիպեն: Հիշեք ԱՄՆ նախագահ Ռեյգանին, նախքան բանակցությունները նա ամենանվիրական պահպանողականն էր, սակայն, գիտակցելով հիմնախնդիրը, դարձել էր բանակցային գործընթացի ակտիվ մասնակիցը: Չկան անհուսալի քաղաքական գործիչներ: Իհարկե, կան նաեւ այնպիսի գործիչներ, որոնք միտված են հարձակողական ծրագրեր իրականացնելուն. նրանք, իհարկե, չեն փոխվի. պետք է միմյանց ընդառաջել»:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը