Եվս մի խայտառակ նշանակում Նիկոլ Փաշինյանի կողմից
ԵՎՍ ՄԻ ԽԱՅՏԱՌԱԿ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ
Հանրությունը զարմացած է իր սեռը <<արու>> համարած Դավիթ Սարգսյանին Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու Նիկոլ Փաշինյանի որոշումից։ Երեկ՝ փետրվարի 26-ին Նիկոլ Փաշինյանը մի այլ երիտասարդի՝ Տիգրան Մխիթարյանին նշանակել է խոշոր Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Թումանյան համայնքը ներառում է Թումանյան քաղաքը, Ահնիձոր, Շամուտ, Աթան, Լորուտ, Մարց, Քարինջ գյուղերը, 2020թ․ մարտին այդ համայնքի մեջ միավորվելու են նաեւ Դսեղը, Չկալովը եւ Ձորագետավանը:
Ըստ մամուլի հրապարակումների՝ Տիգրան Մխիթարյանը 2018թ․ եղել է ՀՀԿ անդամ։ Ըստ քարինջեցիների՝ նա 2018թ․ հեղաշրջման ժամանակ ֆալցետով աղմկել է փողոցներում, ուր 5 մարդ է կարողացել է հավաքի, շատ հայտնի հիմնադրամից մոտ 5000 դոլար դրամաշնորհ է ստացել ինչ- որ ծրագրի համար:
Թումանյան համայնքի բնակիչները հայտնում են, որ Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ավագանու անդամ Տիգրան Մխիթարյանին օգտագործել է Թումանյանի ՀՀԿ-ական համայնքապետ Լեւոն Զավարյանի դեմ, Տիգրան Մխիթարյանը Լ․ Զավարյանից պահանջել է համայնքապետարանի <<Նիվան>> անհատույց նվիրաբերել իրեն, իբր ավագանու նիստերին գնալ- գալու համար, համայնքապետը չի համաձայնվել, 2019թվականին Տիգրան Մխիթարյանը հրաժարական է տվել, Թումանյանի ավագանու կազմից դուրս եկել։ Քարինջի բնակիչները վկայում են, որ Տիգրան Մխիթարյանը հիմնավոր կրթություն չունի, Քարինջում անասնապահությամբ էր զբաղվում, առանց համապատասխան կրթության տեղի դպրոցում ուսուցիչ է աշխատել։ Տիգրանի հայրը՝ Սամվել Մխիթարյանը Քարինջի գյուղապետն էր ։ Ֆեյսբուքի իր էջում Տիգրան Մխիթարյանը իր կրթության մասին գրել է, << Հաճախել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ դպրոց>>։ Պարզ չէ՝ հաճախե՞լ է, թե՞ ավարտել , եթե ինստիտուտ է ավարտել, դպրոց բառն ինչո՞ւ է ավելացրել։ Արդեն 7 տարի է, ինչ Վանաձորի մանկավարժականը համալսարան է կոչվում, ոչ թե՝ ինստիտուտ։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ
Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ...
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը