Դա ո՛չ Նիկոլի հոր փողն է, ո՛չ էլ Աննայի օժիտը․ Կարեն Վրթանեսյանը՝ զինվորականների աշխատավարձերը բարձրացնելու Փաշինյանի գրառման մասին
«Հրապարակը» գրում է ․«Նիկոլ Փաշինյանը հանրահավաքից տուն գնալով` նստել ու զարգացրել է իր ելույթի` բանակին առնչվող մասը, ներկայացնելով, որ բանակին հաց է տվել, ջուր, աշխատավարձ է բարձրացրել: «2019 թ. հունիսի 1-ից հայոց բանակի զինծառայողների ամսական մաքուր աշխատավարձը բարձրացել է` համաձայն հետևյալ ցանկի․
- Գնդի հրամանատար - 22 հազար դրամ, 4.6 տոկոս:
- Գնդի հրամ, տեղակալ - 51 հազար դրամ, 12.7 տոկոս:
-Գումարտակի հրամանատար - 88 հազար դրամ, 23 տոկոս:
-Վաշտի հրամանատար - 97 հազար դրամ, 32.6 տոկոս:
-Դասակի հրամանատար - 72 հազար դրամ, 26.2 տոկոս:
-Ավագ ենթասպա - 38 հազար դրամ, 18 տոկոս:
-Շարքային պայմանագրային - 23 հազար դրամ, 13.7 տոկոս:
-Սերժանտ պայմանագրային (դասընթաց անցած) - 49 հազար դրամ, 22 տոկոս»:
«Razminfo» կայքի գլխավոր խմբագիր Կարեն Վրթանեսյանը Նիկոլ Փաշինյանին հերքում է 3 առումով, փաստական, իրավական և բարոյական:
Փաստական, նախ, ըստ ռազմական փորձագետի, ավագ սպայակազմի համար սրանք չնչին գումարներ են, միջին սպայակազմի համար` միջին բարձրացումներ: «Բացի այդ, երբ խոսում է 2019 թ. բարձրացումների մասին, ապա պետք է նկատի ունենալ, որ դա արվել է նրանց մի մասին կրճատելու հաշվին: Եթե հիշում եք` Մովսես Հակոբյանն էլ իր ասուլիսում հայտնեց, որ այդ օպերատիվ օղակում ահագին մարդ էին կրճատել: Եվ եթե հիշում եք` ասում էր, որ Նիկոլի իշխանության տարիներին մեր մարտական մասը կրճատվել է: Փոխարենը, ավելացել են կաբինետային ինչ-որ աշխատողներ: Պարկետային զորքեր»,- ասում է Վրթանեսյանը: Այսինքն` այդ աշխատավարձերի իբրև թե ավելացումը եղել է ինչ-որ մարդկանց կրճատելու հաշվին, ինչն էլ նշանակում է, որ դա արվել է մեր մարտունակության կրճատման հաշվին:
Երկրորդ. Կարեն Վրթանեսյանը հարցնում է` այսօր բազմաթիվ զոհված պայմանագրայինների, սպաների ու զինվորների ընտանիքները չեն կարողանում ստանալ օրենքով հասանելիք ապահովագրությունն ու ամսական վճարները: Ուղղակի չեն կարողանում ստանալ. 2-3 երեխա ունեցող ընտանիքները զրկված են ապրուստի միջոցից: Իսկ ի՞նչն է պատճառը: Վրթանեսյանն ի պատասխան ասում է, որ նախ գումարների սղությունն է պատճառը, և երկրորդ` նորմալ չեն զբաղվում: «Օրինակ` ՊՆ-ից ԿԲ ցուցակներն ուղարկում են, ասենք, 2 ամիս ուշացմամբ: Բայց դրանք օրեր են, չէ՞, էդ էրեխեքը պետք է հաց ուտեն, շոր հագնեն, կոմունալ ծախսերի համար վճարեն: Մարդիկ կան, որ հոկտեմբերին են զոհվել, նոյեմբերին, հուղարկավորվել են դեռ նոյեմբերին, առայսօր գումար չեն ստացել»: «Ու այս ֆոնին խոսել, որ 2019 թ. աշխատավարձեր... չգիտեմ ինչ, ուղղակի անբարոյականություն է»,-ավելացրեց Վրթանեսյանը:
Եվս մի բան. հենց հիմա բանակում կրճատումներ են, և բազմաթիվ բողոքներ կան` կապված փոխհատուցումների վճարման կարգի հետ, ինչի արդյունքում բազմաթիվ շահառուներ շատ ավելի քիչ գումար են ստացել, քան սովորաբար ստանում էին:
Իրավական կամ պետական կողմը, փորձագետն ասում է. «Դա ո`չ Նիկոլի հոր փողն է, ո`չ էլ Նիկոլի կնոջ օժիտի փողն է: Դա իմ, Ձեր ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վճարած հարկերն են: Ի դեպ, այս տարվա փետրվարից աճել են հիմնադրամին վճարումերը: Եվ դա երեսով տալը քաղաքական առումով է անբարոյականություն: Զինծառայողը ծառայում է ոչ թե Նիկոլ Փաշինյանի համար, այլ ՀՀ անվտանգության համար, Հայաստան պետության համար, ստանում է աշխատավարձ պետբյուջեից, ոչ թե Նիկոլի անձնական հաշվից»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ
Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ...
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը