Անհրաժեշտ է ամբողջությամբ կատարել ռազմագերիների փոխանակման վերաբերյալ Ղարաբաղի հարցով համաձայնագրի դրույթներ. ԵՄ
Եվրամիությունը հայտարարել է միջազգային մարդասիրական իրավունքին հետեւելու անհրաժեշտության մասին եւ կոչ արել լիարժեք իրականացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրի ռազմագերիների փոխանակման եւ մարդկային աճյունների վերադարձի մասին դրույթները:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ԵՆ-ն շեշտում է միջազգային մարդասիրական իրավունքին հետեւելու անհրաժեշտությունը եւ կոչ անում լիարժեք իրականացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրի ռազմագերիների փոխանակման եւ մարդկային աճյունների վերադարձի մասին դրույթները: Եթե օտարերկրյա գրոհայինները դեռեւս շարունակում են մնալ տարածաշրջանում, ապա պետք է արագ եւ ամբողջությամբ դուրս բերվեն: ԵՄ-ն կոչ է անում բանակցություններ վարել հակամարտության համապարփակ եւ կայուն կարգավորման շուրջ, որը տանում է դեպի տարածաշրջանում տեւական խաղաղություն»,- նշված է ԵՄ հայտարարության մեջ` կապված ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի տարեկան զեկույցի եւ ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանում ընդունված Գերագույն հանձնակատարի գրասենյակի ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի զեկույցների հետ:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ
Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ...
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը