Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Բաղրամյան պողոտայում տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման հաջորդ հանրահավաքը
Վաղը՝ փետրվարի 27-ին, ժամը 15։00-ին, Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման հաջորդ հանրահավաքը։ Այս մասին տեղեկանում ենք Հայրենիքի փրկության շարժման ֆեյսբուքյան էջից։
«Միացե՛ք։ Մեր պայքարն ամեն օր նոր թափ է հավաքում։ Ամեն օր մեր պահանջին են միանում նորանոր քաղաքացիներ, զինվորականներ, մտավորականներ, կազմակերպություններ ու կառույցներ։
Մեր պահանջն այլընտրանք չունի։ Դավաճան ու ապիկար իշխանությունը վաղ թե ուշ կհեռանա, եւ մենք կփրկենք ու կվերակառուցենք մեր Հայրենիքը»,- ասվում է ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ նախօրեին ընդդիմադիրները Ազատության հրապարակից երթով շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա եւ հայտարարել, որ շուրջօրյա ակցիա են իրականացնում այստեղ: Նրանք վրաններ ու վառարաններ են տեղադրել եւ գիշերել պողոտայում:
Նշենք, որ այսօր՝ 13։00-ին, ընդդիմադիրները Բաղրամյան պողոտայում սկսել են հանրահավաքը։ Այնուհետեւ երթով շարժվել դեպի Հանրապետության նախագահի նստավայր։ «Հայրենիքի փրկության շարժման» մի քանի ներկայացուցիչներ հանդիպել են նախագահին, ներկայացրել իրենց պահանջը։ Նրանք պահանջում են, որ Արմեն Սարգսյանը չստորագրի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնից ազատվելու մասին Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը եւ այն ուղարկի Սահմանադրական դատարան։
Ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո քաղաքում տեղի ունեցավ երթ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ժամը 18։00-ին կրկին հանրահավաք տեղի ունեցավ Բաղրամյան պողոտայում։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ
Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ...
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը