Համահայկական հիմնադրամից անհետացած 11 միլիոն դոլարի հետքերով. Դեժավյու (լուսանկարներ)
Նախորդող մեր հրապարակումներում գրել էինք, որ պատերազմի օրերին, երբ աշխարհասփյուռ հայությունը գումար էր փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամին, այդ գումարները հետագայում ծախսվել են ոչ նպատակային, իսկ որոշ դեպքերում ուղղակի անհետացել են։ Մենք գրել էինք նաև, որ բացի զրահաբաճկոնների ուռճացված գներով գնումների ընթացքում փող «լվանալուց», 11 միլիոն դոլարն ուղղակի անհետացել է՝ չկա։ Իրականում, այդ գումարը կանխիկացնում են, իսկ նախատեսված ապրանքը չի մատակարարվում։ Այս մասին գրել է «Դեժավյու» տելեգրամյան ալիքը։
«Մեր տրամադրության տակ է հայտնվել 2 փաստաթուղթ, մեկից երևում է, որ միանվագ կանխիկացում է տեղի ունեցել՝ 285 143 Եվրո (որպես կանխավճար), իսկ մյուս փաստաթղթից երևում է, որ իբր 519 750 000 դրամի ապրանք պետք է գնվեր։
Այո, թղթերը կան, բայց ամբողջ խնդիրն այն է, որ ոչ պատերազմի ընթացքում, ոչ դրանից հետո և մինչ հիմա, այդ ապրանքները չեն մատակարարվել, իսկ գումարը կանխիկացվել և պահվում է մի քանի հոգու մոտ, որոնք համահայկական հիմնադրամին հանգանակած գումարը չէն վերադարձրել բյուջե։
Հիշեցնենք, որ DEJAVU-ի տեղեկություններով, այդ գործարքները համակարգել են 4 հոգի՝ պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ «Շիշ բռնողը», կառավարության աշխատակազմի այն ժամանակվա ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ «DJ Էդոն», Անդրանիկ Քոչարյանը և նախարար Հակոբ Արշակյանը»,- նշված է ալիքի հրապարակած հոդվածում:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ
Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ...
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը