Կոչ եմ անում «Իմ քայլը»-ի պատգամավորներին՝ դուրս եկեք այդ խմբակցությունից, մի վերցրեք այդ սև բիծը ձեր վրա, պատմության մեջ Նիկոլ Փաշինյանի վրա մնալու է սև բիծ. Վ․ Մանուկյան (տեսանյութ)
Այս իշխանությունը հոգեվարքի մեջ է, նա փորձում է ժողովրդին բանակի դեմ հանել, դա իր ձեռագիրն է, ժողովրդին բաժանել տարբեր հատվածների և բախումներ հրահրել, դրա համար մեզ պետք է վճռականություն և զսպվածություն: Առաջին փուլն է, որ Նիկոլ Փաշինյանին այսօր դեն շպրտենք, և սկսվում է երկրորդ փուլը՝ վերականգնել մեր հայրենիքը և ստեղծել արդար, հզոր Հայաստան. այսօր Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» ակցիայի ժամանակ նշեց շարժման առաջնոր Վազգեն Մանուկյանը:
«Այսօր բանակի և ժողովրդի միասնության օրն է այսօր դա առավել ևս ընդգծվեց, սա հեղաշրջում չէ, բանակը ունի սահմանադրական իրավունք նշել ամենակարևոր թշնամուն, որն սպառնում է ՀՀ անվտանգությանը և նա նշեց՝ դա նիկոլ Փաշինյանն է: Մեր անվտանգության ամենամեծ սպառնալիքն այդ մարդն է, որն պետք է հեռացվի»,- նշեց նա:
Վազգեն Մանուկյանը կոչով դիմեց Ոստիկանությանը, ԱԱԾ և պետական մյուս կառույցներին միանալ բանակին, միասնական անել հայտարարություն և պահպանել ժողովրդի անդորրը։
«Կոչ եմ անում նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, որոնք ընկել են ծուղակի մեջ՝ դուրս եկեք այդ ծուղակից, խմբակցությունից, մի վերցրեք այդ սև բիծը ձեր վրա, միևնույն է՝ պատմության մեջ Նիկոլ Փաշինյանի վրա մնալու է սև բիծ, մի մարդ, որ ջարդեց մեր երկիրը և ամեն օր շարունակում է անել դա: Կոչ եմ անում ժողովրդին, հավաքվել այստեղ, մենք պետք է վերջացնենք այն, ինչ սկսել ենք: Դիմում եմ շրջանների ժողովրդին տեղերում հանրահավաքներ անել, ինչքան շատ ու հզոր լինենք, այնքան դժվար կլինի նրան բախումներ առաջացնել»,– ասաց նա:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ