նիկոլը պատժում է պատերազմին մասնակցածներին
Առողջապահության նախարարությունը գրություն է ուղարկել մի շարք բուժհաստատություններին, որով տեղեկացնում է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին մասնակցած և զորացրված զինծառայողները ևպահեստազորիայինները չեն օգտվում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունից և սպասարկումից: Փոխարենը, ըստ նախարարության տարածած գրության, նշված անձինք պետպատվերի շրջանակներում բժշկական օգնությունից և սպասարկումից կարող են օգտվել ընդհանուր հիմունքներով (հաշմանդամության կարգ, ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր և այլն), գրում է hraparak.am-ը:
Նախարարության այս որոշումն առնվազն զարմանքի ու նաև զայրույթի առիթ է տվել շատերի մոտ: Փաստորեն, պետությունը փոխանակ էլ ավելի մեծ ներուժով հոգա պատերազմի մասնակցած անձանց կարիքները, հատուկ գրությամբ սահմանափակումներ է մտցնում՝ նրանց դասելով շարքային քաղաքացիների շարքերը:
Գրության մեջ նշված է նաև, որ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում տրամադրվում է պատերազմի ժամանակ վնասվածք, վիրավորում կամ խեղում ստացած պատերազմին մասնակցած և զորացրված զինծառայողներին, պահեստազորայիններին՝ որպես տուժած անձանց:
Փաստորեն, եթե մարդ չի զոհվել, չի վիրավորվել, հաշմանդամություն ձեռք չի բերել պատերազմի ժամանակ ու բախտը բերել է՝ ողջ առողջ վերադարձել է, ապա նրա բախտը գոնե այս հարցում միանշանակ չի բերել՝ նա պետության կողմից երաշխավորված որևէ արտոնությունից չի օգտվի:
Վերը նշված գրությունը հայտնվել է մեր ձեռքում, որն էլ լուսանկարի տեսքով կարող եք տեսնել տեքստին կից և ծանոթանալ ամբողջ բովանդակությանը:




















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ...
Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը
Լոռու և Արագածոտնի մարզերի որոշ հասցեներում գազ չի լինի
Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ