Իսկ նիկոլը դեռ կատակելու տրամադրություն ունի
Կառավարության նիստին անհաջող հումոր անելով փողոց փակող խաղողագործների մասին, որին նույնիսկ նիստի մասնակիցները արձագանքեցին շատ չորը եւ սառը, փաշինյան նիկոլն ապացուցեց, որ ինքը պարզապես պատկերացում չունի, թե ինչ է իրականում արել եւ ինչ է իրեն սպասում:
Անշուշտ, նա վաղուց, շատ վաղուց պետք է հրաժարական տված լիներ, բայց այս կամ այն պատճառով կառչել է իշխանությունից: Ավելին, կառչել է դեռ քիչ չէ, դեռ փորձում է տպավորություն ստեղծել, որ ամեն ինչ նորմալ է եւ անգամ հումորներ է անում:
Երբ դեռ զինվորների ծնողները փնտրում են իրենց զոհված որդիների մարմինները, երբ նոր-նոր են հողին հանձնել հազարավոր զինվորների մարմինները, երբ գերիները դեռ չեն վերադարձել, երբ Հադրութն ու Շուշին գտնվում են թշմամու վերահսկողության ներքո, երբ Կապանի գլխին թուրքերն են կանգնած, կառավարութան նիստին հումոր անելը նշանակում է, որ նիկոլը թքած ոինի այս ամենի վրա կամ պարզապես այնքան անմեղսունակ է, որ չի հասկանում, թե ինչ է արել:
Այսպես, թե այնպես, սա նշանակում է, որ այդ մարդուն ոչ միայն չպետք է թողնել վարչապետի պաշտոնում, այլ պետք է օր առաջ մեկուսացնել հանրությունից, իհարկե, մինչ այդ անցկացնելով բարձր մասնագիտական որակավորում ունեցող բժշկական փորձաքննություն՝ լավագույն հոգեբանների եւ հոգեբույժների մասնակցությամբ:
Չէ, դու դրան տեսեք, դեռ լեզուն պտտվում է հումոր անել: Տղերքի ծնողները խելագարվում են, իսկ սա հումոր է անում:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ...
Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը
Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ
Լոռու և Արագածոտնի մարզերի որոշ հասցեներում գազ չի լինի