Գեյթսը կարծում է, որ սոցիալական ցանցերը պետք է թույլ տան Թրամփին վերադառնալ
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կարծում է, որ սոցիալական ցանցերը պետք է թույլ տան նախկին նախագահ Դոնալդ Թրամփին վերադառնալ այն բանից հետո, երբ նրա հաշիվները փակվել էին Կապիտոլիումի անկարգությունների հետ կապված:
«Կարծում եմ, որ ինչ-որ պահի նրան, հավանաբար, թույլ կտան վերադառնալ եւ, հավանաբար, պետք է թույլ տալ վերադառնալ»,- CNBC-ին տված հարցազրույցում ասել է Գեյթսը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը թույլ կտար նախկին նախագահին վերադառնալ սոցիալական ցանցեր, եթե Facebook-ի պաշտոնական դեմքը լիներ:
Նախորդ ամիս Թրամփը արգելափակվել էր Twitter-ում՝ նախկին նախագահի կողմնակիցների կողմից հունվարի 6-ին Կապիտոլիումը գրոհելու փորձից հետո: Twitter-ը հայտարարել է, որ նախկին նախագահի թվիթները «բռնության հետագա հրահրման վտանգ են ներկայացնում»:
Գեյթսը կանխատեսել է, որ սոցիալական ցանցերի հսկաները «կգտնեն նրան վերադարձնելու ձեւը», չնայած նրա կոնտենտը «շատ դեպքերում կարող է նշվել որպես կեղծ»:
Twitter-ը, Facebook-ը եւ այլ հարթակներ բազմիցս պիտակներ եւ հաղորդագրություններ են ավելացրել Թրամփի հետընտրական հաղորդագրություններին՝ նշելով դրանք որպես մոլորության մեջ գցող: Մի քանի գրառումներ նույնպես ընդմիշտ ջնջվել կամ արգելափակվել են:
Ընդ որում, Գեյթսը կարծում է, որ «մարդկանց հետաքրքրությունը այն ամենի հանդեպ, ինչ ասում է Թրամփը, կարող է որոշակիորեն նվազել» առաջիկա տարիներին»:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը