«Այլեւս չեն ցանկանում սպասել չափահաս դառնալուն». Ֆրիսկեի ծնողները բնակարանը վաճառում են թոռանը՝ Պլատոնին
Հանգուցյալ Ժաննա Ֆրիսկեի ծնողները պատրաստ են վաճառել երգչուհու բնակարանը թոռանը՝ Պլատոնին։ Այդ մասին տղայի հորը՝ հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելեւին, հայտնել են օրերս։
Հեռուստահաղորդավարը համապատասխան փաստաթուղթ է ստացել, որում նշվում է, որ Վլադիմիր եւ Օլգա Ֆրիսկեներն առաջարկում են անշարժ գույքը գնել 21 մլն ռուբլիով։ Հատկանշական է, որ անշարժ գույքի կադաստրային արժեքը կազմում է 23 միլիոն։ Շեպելեւի ընկերները տարակուսած են. ինչպես են սեփական պապիկն ու տատիկը որոշել նման քայլի դիմել։
«Չգիտես՝ ինչու պապիկն ու տատիկն այլեւս չեն ցանկանում սպասել թոռնիկի չափահաս դառնալուն՝ նրան իրավունք տալու համար օգտվել բնակարանից։ Այլ ըստ էության 7-ամյա Պլատոնին առաջարկում են գնել քառակուստի մետրեր։ Թեեւ Վլադիմիր Բորիսովըչի մի քանի անգամ երդվել է, որ իր ու կնոջ համար դա իսկական անձեռնմխելի սրբավայր է, քանի որ հիշեցնում է դստեր մասին։ Նույնիսկ խոսվում էր, որ նա մեծ ցանկանություն ունի այնտեղ Ժաննայի թանգարանի նման մի բան ստեղծել»,- աղբյուրների խոսքերը մեջբերել է StarHit-ը։
Դմիտրիի ընկերները տարակուսած են, քանի որ նրանց խոսքով՝ Շեպելեւին որպես սրիկա են ներկայացնում։ «Ժաննայի երկրպագուները հիմա նրան հանգիստ չեն տալիս, հարձակվում են սոցիալական ցանցերում են կոչ անում պատասխան տալ։ Բայց այս դեպքում նախ հարկավոր է պարզել, թե ով պետք է պատասխան տա»,- նշում են նրանք։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը