Նաիրա Զոհրաբյանը «Եդինայա Ռոսիայի» և ՌԴ կոմկուսի ներկայացուցիչներին է փոխանցել հայ գերիների ցուցակները
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Ռուսաստանի Պետական Դումայում եւ ՌԴ Դաշնությունների խորհրդում այս օրերին «Եդինայա Ռոսիայի» եւ ՌԴ կոմունիստական կուսակցության խորհրդարանական ղեկավար կազմերի հետ քննարկումների հիմնական թեման Արցախն է՝ հետպատերազմյան Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ռազմագերիների՝ առանց որեւէ նախապայմանի վերադարձնելու հարցը, անհետ կորածների խնդիրը։
«Ռուս իմ գործընկերներին եմ փոխանցել ռազմագերիների եւ գերի ընկած քաղաքացիական անձանց այն ցուցակները, որը ուղարկվել է նաեւ Եվրոպական դատարան, եւ վստահ եմ, որ կարվի առավելագույնը գերիների վերադարձի համար։
Բնականաբար, քննարկել ենք նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու այս իրավիճակի հանգուցալուծման հնարավոր ճանապարհները»,- գրել է նա:
Ռուսաստանի Պետական Դումայում եւ ՌԴ Դաշնությունների խորհրդում այս օրերին «Եդինայա Ռոսիայի» եւ ՌԴ կոմունիստական...


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ...
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը
Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ
Լոռու և Արագածոտնի մարզերի որոշ հասցեներում գազ չի լինի