Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Հայաստան

Շիկահողում բնակիչները քնում են անկանոն կրակոցների ներքո. թշնամու ախորժակը մեծ է՝ ուզում են էլի առաջանալ ու հինգ գյուղ շրջափակման մեջ վերցնել. գյուղապետ. (տեսանյութ)

«Կրակոցները լսվում են օրվա տարբեր ժամերին, հիմնականում ավելի շատ ակտիվ է լինում գիշերը՝ 12-ից հետո»,- Շիկահող համայնքի վարչական ղեկավար Նարե Ղազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ թշնամու կողմից Կապան համայնքի գյուղերի անմիջական հարևանությամբ գտնվող ադրբեջանական զինված ծառայողները մանր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից պարբերաբար՝ անկանոն կրակոցներ են արձակում։

Ըստ Ղազարյանի, նպատակը մեկն է՝ ուզում են հայ սահմանապահներին վախեցնել, որպեսզի վերջիններս լքեն դիրքերը, ու մի քանի մետր էլ կարողանան կորզել մնացած տարածքներից։ Այս պահին թշնամուն չի հաջողվել դիրքերն առաջ բերել։ Շիկահողի սահմանագիծը Ադրբեջանի հետ հստակ, մեկ գծով չի նշվել. Տարբեր կետերում են տեղակայվել ադրբեջանական զորքերը՝ 1-5 կմ հեռավորության վրա։ Հատվածներ կան, որ ընդհանրապես սահմանագիծ չունեն։ «Այսպես շարունակվել չի կարող։ Ամեն անգամ հակադարձ կրակոցներով ոչ մի լավ բանի չենք հասնելու։

Այս հարցին վերջնական լուծում է պետք՝ կառավարության միջոցով»,- ասաց համայնքի ղեկավարը։ Եթե հարցին դիվանագիտական լուծում չտրվի ու պարբերական կրակոցները շարունակվեն՝ գյուղում շատերը գաղթի ճամփան կբռնեն։ Փորձում են խուճապի չմատնվել, գյուղացիներին հանգստացնել, բայց ամեն անգամ այդպես չի ստացվելու ու մի օր գյուղերը սկսվելու են դատարկվել։

Համայնքի վարչական ղեկավարը հայտնեց, որ պարբերաբար կրակոցներին գումարվել է նաև ճանապարհների անվտանգության խնդիրը. Տեղ-տեղ՝ մի քանի մետրի վրա ադրբեջանական զորքերն են զինված կանգնած, այստեղ էլ նպատակ ունեն առաջանալ ու ճանապարհի վրա կանգնել ու հինգ գյուղերը շրջափակման մեջ պահել։ Ներկայումս ճանապարհի երկու հատվածում տեղակայվել են ռուս խաղաղապահներ եւ բնակիչները նրանց աջակցությամբ են տեղաշարժվում, բայց երաշխիքներ չկան, որ այլ հատվածներում միջադեպեր չեն լինի։ Եթե թշնամին տեղակայվի ճամփեզրին, գյուղի բնակիչները Մեղրիով պետք է գան Կապան՝ 130 կմ-ով երկարացնելով ճանապարհը։ «Չգիտենք, որ ռուսների մոտով անցնելով մյուս կողմ՝ ի՞նչ կարող է լինել։

Ճանապարհին էլի միջադեպ էր եղել են, ադրբեջանցիները փորձում են առաջ գալ՝ մեջտեղում կանգնել, իսկ մենք չունենք այլընտրանքային ճանապարհ։ Աստված չանի, որ իրենք որոշեն, որ կանգնում են ճանապարհին։ Մենք կանգնելու ենք փաստի առաջ։ Շիկահող, Ճակատեն, Ներքին Հանդ, Սրաշեն, Ծավ գյուղերը շրջափակման մեջ են հայտնվելու»։ Գյուղը անմիջապես թշնամու դիտարկման տակ չէ՝ փրկում է աշխարհագրական դիրքը, լեռներով են շրջապատված։ Շիկահողի գյուղամիջից՝ բնակելի հատվածից ադրբեջանական դիրքերը հեռու են, բայց դա անվտանգության ոչ մի երաշխիք չի տալիս։ Գյուղում 56 տնտեսություն կա։ 200 բնակիչ էր ապրում մինչև պատերազմը, սակայն ներկա պահին 160 բնակիչ է մնացել, երեխաներին հիմնականում փորձում են գյուղից հեռու պահել։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում ստեղծված իրավիճակը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ ավելացնելով, որ Երիտասարդները հայրենի հողը լքում են հիմնականում անվտանգությունից ելնելով, բայց հենց նրանք էին զբաղվում անասնապահությամբ։ Այս պահին կենդանիները փակի տակ են՝ գյուղի տարածքում, նրանց դուրս չեն բերում արոտավայրեր։ Իրավիճակը շարունակում է մնալ անկայուն։ 52 հա տարածք գտնվում է թշնամու թիրախում՝ 16 հա-ը խոտհարք է, մնացածը՝ վարելահող, որոնք այս պահին մշակված վիճակում են ու չգիտեն՝ բերքահավաք կկարողանան անել, թե ոչ։ Շիկահողցիներին վնաս շատ է հասցվել. եթե ցորենի բերքը չհավաքեն, ու պատճառված վնասի փոխհատուցում չստանան, ծանր է լինելու վիճակը։

Մարդիկ գյուղատնտեսական վարկեր են վերցրել, կենդանիներ գնել, հող մշակել, բայց այսօր պատրաստվում են կենդանիներից ձերբազատվել։ «Մարդիկ կան 20-30 գլուխ խոշոր կենդանիներ են պահում ու դա է եղել ապրուստի միակ միջոցը, հիմա տնից- տեղից կտրված գյուղի տարածքն արոտավայր են սարքել։ Վաղը մյուս օր ինքը տենց չի կարող շարունակի ու ազատվելու է կենդանիներից, իսկ դրա պատճառով չեն կարողանա վարկերը մարել»։

Ղազարյանն էլ անձամբ 2 մլն-ից ավելի վարկ ունի, հող է վարել ու եթե դաշտը չկարողանա հնձել՝ փաստի առաջ է կանգնելու, ինչպես համագյուղացիների մեծամասնությունը։ Նա ուրախ է, որ կառավարությունը հաստատեց, որ պետությունը կվճարի սահմանամերձ գյուղերի սպառած կոմունալների 50% վարձը ,անշարժ գույքը ամբողջական վարձը, դպրոցի երեխաների դասագրքերի գումարը, բայց ինչ անեն, որ գյուղում չկա բնական գազ և ջուր, իսկ գյուղացու ամենաշատ սպառած էլեկտրաէներգիան ամսական 10.000- 20.000 դրամ է, որի հարցը լուծվելու է կիսով չափ։ Գյուղացին տարեկան 3000- 20.000 դրամ հողի հարկի է վճարում, իսկ շարժական գույքի համար աջակցություն չկա։

«Ամեն գյուղում 25-30 երեխա կա։ Մեր ամբողջ գյուղից երեք ընտանիքից են, որ աշակերտ ունեն, դասագրքերի գումարը 10.000 դրամ է տարեկան։ Հուսով եմ, որ կառավարության անդամները այսուհետ ավելի նպաստավոր և օգտակար միջոցներ կմտածեն գյուղացու հոգսը իսկապես թեթևացնելու համար։ Այնքան հարցեր ու խնդիրներ կան, որոնք կարելի է լուծել։ Դրանք ես արդեն ներկայացրել եմ։ Գյուղացու հոգսը այս կտրվածքով թեթևացնելը ոչինչ է՝ կարող էին նաև չանել։ Ամսական 5000-600 դրամով մեզ օգնելը ոչինչ է»,- եզրափակեց Ղազարյանը։