Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
USS Gerald R. Ford ավիակիրը կմտնի Հունաստանի Կրետե կղզու ԱՄՆ ռազմածովային ուժերի բազա Արաբական և իսլամական երկրների արտաքին գործերի նախարարները խորհրդակցություն կանցկացնեն Ռիադում 16 ինքնաձիգ, մարտական 6 ատրճանակ, գնդացիր, 3 նռնակ ու զինամթերք. բացատրական համատեղ աշխատանքի արդյունքը Կենսաթոշակի բարձրացում, աշխատանքային ստաժի հաշվարկ․ ապրիլի 1-ից ուժի մետ մտնող փոփոխությունները ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 18.03.2026 Որպես վրեժ Իրանի նահատակ Լարիջանիի մահվան համար ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Ջո Քենթը հրաժարական է տվել Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնnւթյան է ենթարկել 1 տարեկան երեխային Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր Վթարային ջրանջատում Արարատի մարզում Հորմուզի նեղուցի վերաբերյալ նոր պայմանավորվածությունն են պետք․ Արաղչի Թատերական շաբաթը կանցկացվի մարտի 21-29-ը

USS Gerald R. Ford ավիակիրը կմտնի Հունաստանի Կրետե կղզու ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաԱրաբական և իսլամական երկրների արտաքին գործերի նախարարները խորհրդակցություն կանցկացնեն Ռիադում16 ինքնաձիգ, մարտական 6 ատրճանակ, գնդացիր, 3 նռնակ ու զինամթերք. բացատրական համատեղ աշխատանքի արդյունքըԿենսաթոշակի բարձրացում, աշխատանքային ստաժի հաշվարկ․ ապրիլի 1-ից ուժի մետ մտնող փոփոխություններըՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 18.03.2026Որպես վրեժ Իրանի նահատակ Լարիջանիի մահվան համարԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Ջո Քենթը հրաժարական է տվելԽորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնnւթյան է ենթարկել 1 տարեկան երեխայինՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրՎթարային ջրանջատում Արարատի մարզումՀորմուզի նեղուցի վերաբերյալ նոր պայմանավորվածությունն են պետք․ ԱրաղչիԹատերական շաբաթը կանցկացվի մարտի 21-29-ըԵրևանի 27 մսուր-մանկապարտեզում հայտնաբերել է տղամարդու մարմինԱրմավիր քաղաքի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի Ռուբիոն հերքել է Կուբայի նախագահին պաշտոնանկ անելու ԱՄՆ-ի մտադրության մասին տեղեկություններըՔարոզարշավը կսկսվի մայիսի 8-ին և կտևի մինչև հունիսի 5-ըԱպօրինի ծառահատման դեպքերը չարձանագրելու դիմաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք կաշառք են ստացելՄայրաքաղաքի այն հատվածները, որտեղ մայթեր չկան, գույքագրվել ենԱնհրաժեշտ է պարզել, թե ուր է գնացել Ուկրաինային տրամադրված օգնությունըԱրմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ օղի և ծխախոտ իրացնող տղամարդուն. նախաձեռնվել է քրեական վարույթԵրևանի թիվ 27 մսուր-մանկապարտեզում հայտնաբերվել է տղամարդու մարմինԹրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելական կամ իրանական սցենարի կրկնության մասին. ԶախարովաՏեսչական մարմնի ղեկավարի կինն ավելի հարուստ է. նախկին ոստիկանի ունեցվածքի մի մասըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանովԼարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել ԱվիվինԱՄՆ-ն շատ հիասթափված է ՆԱՏՕ-ից. Թրամփ«Հեզբոլլահ»-ին զինաթափելու համար ԱՄՆ-ն կոչ է արել Սիրիային զորքեր ուղարկել ԼիբանանԵրիտասարդն ասել է՝ ինչու էր հրավառ շշեր նետել ԱԱԾ շենքի ուղղությամբ․ մանրամասներԻՀՊԿ հաստատել է «Բասիջ» ռազմականացված ուժերի հրամանատար գեներալ-մայոր Ղոլամռեզա Սոլեյմանիի մահըԱրտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտելՀրթիռակոծվել է Բուշերի ատոմակայանը Իրանը հաստատել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄահացել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա II-ըԲաղդադում ԱՄՆ դեսպանատան վրայով անցնող անօդաչու թռչող սարք է խոցվելԲայրամովը և Արաղչին քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՀրապարակումը ապատեղեկատվություն է. վարչապետի մամուլի խոսնակը՝ օրգանների վաճառքի վերաբերյալ նյութի մասինՆախկին գինեկոլոգը սեփական սերմնահեղուկով առնվազն տասնվեց երեխա է բեղմնավորելԱրսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել էՀայաստանի և Օմանի ԱԳ նախարարների քննարկումները շարունակվել են աշխատանքային ընթրիքի ձևաչափովԿձգտենք խփել այնքան գոլ, որքան մեզ անհրաժեշտ կլինի. ՍպերցյանՆա դարձել է աղջիկների կրթության պաշտպանության համաշխարհային խորհրդանիշներից մեկըOpel GT մեքենան կրկին ուշադրության կենտրոնում էԳվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալԳիսաստղը շատ արագ շարժվում է դեպի ԱրեգակԻսպանիայից՝ Լատվիա. Արամե Մինասյանը նոր ակումբ ունի«Բավարիայի» բոլոր 3 դարպասապահները վնասվածքների պատճառով շարքից դուրս են եկելԱՄՆ-ն և Իրանը դեռ պատրաստ չեն բանակցությունների վերսկսմանը. Հաքան ՖիդանՊետությանը պատճառված 8 մլն դրամի վնասը վերականգնվել է
Կարծիք

Հայաստանի զրոյական կետը․ ով է լինելու հաջորդ վարչապետը

Անտարբերությունը մեղք է, որը գործում ենք արնաքամ լինող Հայաստանի հանդեպ: Անտարբերները քայլում են կյանքի կողքով: Ոչ մեկին չի ներվելու:
Հայաստանում շրջում է անտերության, անպաշտպանության ու թշվառության ուրվականը: Սկսած` գերիների ու անհետ կորածների հարցերից մինչև պետության անվտանգության հարցեր:
Հայաստանի ապիկար ու դավաճանական իշխանությունը` իր թավշյա մարդասպան ղեկավարով հանդերձ պետության մաշման վերջին ակորդներն է իրականացնում: Մնացածը` լիրիկա է: Հայհոյեք, անիծեք, գլուխը տմբտմբացնելով փիլիսոփայեք թե լուռ մտածեք` դրանից իրականությունը չի փոխվելու: Ձախողակ լինելը վարակիչ է, ու շարքային ձախողակը պետությունը դարձրեց այնպիսին, ինչպիսին երկու տարի առաջ հենց ինքն էր նկարագրել` ձախողված:

ԶՐՈՅԱԿԱՆ ԿԵՏ
Հայաստանը բոլոր չափորոշիչներով գտնվում է բացասական (մինուս) առանցքում, պայմանականորեն ասած` զրոյական կետում` անվտանգային, քաղաքական, տնտեսական, սոցիալական, բարոյական:
Հայաստանի ԱՆՎՏԱՆԳՈւԹՅՈւՆԸ հիմա միայն դատարկ հնչյուն է: Այն կախված է ումից ասես, բայց միայն ոչ Հայաստանից: ԱԱԾի-ի ապօրինի ու հակասահմանադրական արգելքը լուսաբանում չիրականացնել Սյունիքում, այս ամենի խտացված նկարագրությունն է: ( նմանատիպ խայտառակություն, բացի Հյուսիսային Կորեայից դժվար է պատկերացնել): Մեր թուլանալու հետևանքով անգամ Ռուսաստանի համար տարածաշրջանում դարձել ենք գլխացավանք, իսկ մյուսների համար սեպ, որը պետք է հանել: Ուստի անվտանգության անթիվ աշխատակիցներով պաշտպանված թավշյան մարդասպանի մեկ օր ավել մնալը նշանակում է ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ մոտեցնել մեկ օրով: Ու երիցս նզովյալ են այն տասկոպեկանոց գրպանային գործիչները, ովքեր մի ամբողջ ժողովրդի անվտանգություն թողնում են հոգին հաշմված վախկոտի հույսին:
Հին ՔԱՂԱՔԱԿԱՆ համակարգի դեֆոլտը փաստ է: Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր դերակատարները պարտավորված են փոխվել: Գիտակցեն թե ոչ` այդպես է: Ոչ միայն ու ոչ այնքան անունով կամ դեմքով, որքան իրենց մոտեցումներով ու փիլիսոփայությամբ: Դաժան մարտահրավերները ցավոտ լուծումներ են պահանջում: Նոր սկիզբ է լինելու: «ՉԽԱՆԳԱՐԵԼ ՈւՆԱԿԻՆ»- սա պիտի լինի ելման կետը: Միայն այդ դեպքում կլինի սկզբում` Հայաստան առանց նիկոլ, իսկ հետո էլ` առհասարակ Հայաստան:
ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆը գահավիժում է սարսափելի արագությամբ ու կոլապսը դեռևս շատ շոշափելի չի, քանզի ինչպես երբեմնի պարկեշտ թունյանն էր ասում, բա որ պարտք չվերցնենք, ինչպես աշխատավարձ տանք: Թե ինչ է լինում այն երկրների հետ, ովքեր պարտքով են աշխատավարձ ու թոշակ տալիս, թող պատմեն տնտեսագետները:
Հատկապես, եթե մեծ հավանականությամբ այդ պարտքը քեզ տվել են թուրքերը կամ նրանց փոխկապակցված շրջանակները:
Հայաստանում ԲԱՐՈՅԱԶՐԿՎԱԾ ու բարոյալքված են բոլոր պետական ինստիտուտները` օրենսդիրը, գործադիրը, հատկապես` իրավապահը: Տարիներ շարունակ կայանալով ու զարգանալով հանդերձ` նրանք չդարձան համակարգեր, որոնք ունակ կլինեն հակազդեցություն ցույց տալ ու փրկել պետությունը չարիքից:
Ինստիտուցիոնալ իմունուտետ չձևավորեցինք:
Գործող իշխանությունը այնքան իջեցրեց պետական ծառայողի նշաձողը, որ ով հայհոյում կամ ստատուս է գրում, համարվում է հասարակական-քաղաքական գործիչ ու իրեն միանգամայն օրինաչափ կերպով պատկերացնում շարքային նիկոլականի փոխարեն: Պետական համակարգում աշխատելը այլևս չի ենթադրում անգամ նվազագույն իմացություն կամ փորձ, գիտելիք, ինքնակրթություն, հայրենասիրություն: Լավերի ու հաջողակների պահանջարկ չկա: Ավելին`վարակիչ հաջողակներին վատնում ենք ու մաշում:
Հայաստանում բարոյահոգաբանական տեսանկյունից լուռ հակամարտություն է: Լուռ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ: Այստեղ անգամ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆԸ ԳՈւՅՆ ունի` սև ու սպիտակ: Ցանկացած հարցի պատասխան տրամագծորեն տարբերվում է`կախված նրանից` սև թե սպիտակ գույնի սիրահարն է մեկնաբանում: Դավաճան բառն անգամ մեկնաբանվում է ըստ նախասիրության, թեև թվում է` էլ ուր ավելի ակնհայտ: Բարոյալքման անդունդը բաց է, մենք այնտեղ ենք, ու արժեհամակարգային խեղման խտացված դրսևորումը գերիների հարազատներից մերկ լուսանկարներ պահանջող վիժվածքն է:
Կովիդի ու պատերազմի սթրեսը հաղթահարելու ցանկությունն այնքան մեծ է, որ չենք նկատում, որ ճշմարտությունը այլ գույն ստացավ ու դեռ երկար այդպես է մնալու` կարմիր: Արյան ալ կարմիր:
Խելահեղ անհոգության ու ուրախության շղարշը, որով պատված է Երևանը, իրականում մի բացատրություն կարող է ունենալ` տպավորություն է` մարդիկ շտապում են ուրախանալ, շտապում են ապրել, որովհետև հաջորդ արհավիրքի սպասումը շատ մեծ է: Այն կարող է լինել անգամ վաղը: Երկրաշարժը` ձեզ օրինակ:
ՀՈւՅՍԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐԸ
Երկու տարի առաջ գերագույն գլխավոր ՍԵՎԱԳՐԻ կապակցությամբ շրջանառության մեջ դրեցի մի բնութագրիչ`հույսի վաճառական` նկատի ունենալով, որ 2018-ին սույն մակաբույծը հանրապետության հրապարակի կենտրոնում բոլորին լավ ապրելու , երջանիկ լինելու, արդարության ու էլի շատ բաների հույս էր վաճառում: Ու ճակատագրի հեգնանքով նա դարձավ հայ ժողովրդի բոլոր երազանքների ու հույսերի գերեզմանափորը: Նա բառի բուն իմաստով թաղեց 5000-ից ավելի գարուն, ավիրեց այն ամենը, ինչին դիպավ: Արդյունքում մնացին կենացային մակարդակի հիմարություն-մաղթանքներ` աշխարհի չեմպիոն ֆուտբոլի հավաքականից մինչև օլիմպիադա ու 5 միլիոն բնակչություն: Ինքն էլ դարձավ բեմադրիչ ռեժիսոր` ամեն մարզում բերովի մարդիկ շարելով ու թավիշին վերջ տալու մասին թերհաս մտքեր շաղ տալով:
ՎԱՐՉԱՊԵՏԸ
Եվ այս համատարած քաոսի ու աղմուկի մեջ օդում թևածում է մեկ հարց` ով է լինելու հաջորդ վարչապետը: Ինչ է անելու, ինչպես է անելու: Բացի շաաատ նեղմիտ նիկոլականներից ու նիկոլից, ( թերևս անգամ նիկոլը) բոլորը գիտեն, որ Հայաստանը վարչապետ չունի, Հայաստանի վիճակը վատ է, Հայաստանը պետք է փրկել:
Եվ կրկին..... բոլորն էլի փրկչի որոնումների մեջ են: Մեկը կարող է, մյուսը` ոչ: Մեկը լավն է, մյուսը` ոչ: Մեկին սիրում ենք` մյուսին` ոչ:
Ու մեր ՉՓՐԿՎԵԼՈՒ «գրավականը» հենց այս մտքերն են: Փրկիչ չի լինելու: Փրկիչներ չկան: Որպիսի Հայաստանը դեռ ապրի, պետք է հարմարվել այն մտքին, որ հաջորդ իշխանությանը ու նրա ղեկավարին մեծ հավանականությամբ չեք սիրելու: Վստահաբար` չեք հասկանալու: Ասեմ ավելին` իրեն ձեր սերը պետք չի լինելու: Նույնքան վստահությամբ ասեմ` իրեն ձեր ըմբռնումը շատ է պետք լինելու: Ինքը կապիկություններ չի անելու, «խոնարհվում եմ բոլորիդ առաջ» տհաս շոուներ չի անելու, որ իրեն սիրեք: Ինքը կայացնելու է ծանրագույն որոշումներ, շատ դեպքերում` ի հակառակ ձեր կամքի: Այդ որոշումները կայացնելիս էլ «սիլիբիլի» չպիտի անի տարբեր քաղաքական ուժերի հետ, ինչպես ստանդարտ պայմաններում: Հանուն ազգի` ընդդեմ ժողովրդի: Հանուն պետության: Այն պետության, որ հիմա էլ չկա, ու նրա, որի մնացորդները ուզում եք լինի: Եթե իհարկե ուզում եք: Պարգևավճարներ չեք ստանալու, ճոխ ծախսեր չեն լինելու, կրճատումներ լինելու են: Այս ամենը նրա համար, որ աշխատավարձ ու թոշակ երաշխավորված ստանաք, երկրի ներսում գերի չընկնեք GPS-ով թուրքին հող չտաք, ձեռքներդ «երկու կոպեկ» փող լինի և այլն և այլն: Սա թավշյա մարդասպանի «նվերն» է իր հաջորդին: Կամ ռացիոնալ ու նաև իռացիոնալ կերպով վստահելու եք հաջորդին ու սպասեք կայունացման, հույսի ծագման, կամ էլ…. Կամ չկա: ԵՐՐՈՐԴ ՃԱՆԱՊԱՐՀ ՉԿԱ:
Դե, իսկ հիմա փորձեք գտնել նրան, ով կարող է փորձել փրկել այս ավերակները, հաստատ իմանալով, որ իրեն ոչ միայն շնորհակալ չեն լինելու, այլև չեն սիրելու ու չեն հասկանալու: Գտեք այդ մարդու մոտիվացիան` դառնալու մահապարտ:
Իսկ մինչ այդ` վերջապես սովորեք դաստիարակել ձեր մեջ քաղաքացի, ով ոչ միայն պահանջատեր է իր իրավունքների նկատմամբ, այլև կրում է բեռ պետության համար ու հասկանում է պետություն ունենալու գինը: Չափազանց ծանր գինը:
Հ.Գ. Ու Եթե ձեր մտքին միևնույն է ձեր քաղաքական թիմակցից բացի, ուրիշ ոչ ոքի անուն չի գալիս, ուրեմն մենք այդպես էլ ոչինչ չենք հասկացել: