«Նիկոլը մկան պես կուչ էր եկել ապաստարանի անկյունում և միայն կրկնում էր` փրկե՛ք, օգնե՛ք». Արամ Գաբրիելյանովը պատմել է պատերազմի օրերին Փաշինյանի` Սյունիք կատարած այցի մասին
Լրագրող, հրատարակիչ, Lifenews լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, News Media հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ Արամ Գաբրիելյանովը նոր գրառում է կատարել իր թելեգրամյան ալիքում՝ բացահայտելով, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը վախից թաքնվել ապաստարանում, երբ պատերազմի օրերին գտնվում էր Սյունիքում: Գաբրիելյանովի գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Փաշինյանի անձնական անվտանգության ծառայության իմ աղբյուրը պատմություն է պատմել, որի բացահայտումից այդքան վախենում էր Հայաստանի վարչապետը: Սակայն այսօր ես կպատմեմ այդ պատմությունը:
2020 թվականին հոկտեմբերին Փաշինյանը որոշել էր իրեն ցուցադրել որպես գերագույն գլխավոր հրամանատար: Սյունիքի պետական հաստատություններից մեկում մեծ խորհրդակցություն էր կազմակերպել: Սկսել էր պաթոսով ելույթ ունենալ և սովորեցնել, թե ինչպես է պետք կազմակերպել Սյունիքի պաշտպանությունը: Ամեն ինչ անցնում էր սովորականի պես. շատ անիմաստ հույզեր և պարծենկոտություն, սակայն այդ պահին երկնքում հանկարծակի լսվեց անօդաչուի տճահ ձայնը: Եվ օ՜, սարսափ. Նիկոլին, ինչպես և ժամանակին Միխեիլ Սաակաշվիլիին, պատեց վայրի վախն ու սարսափը:
Փաշինյանը բղավեց`որտե՞ղ է նկուղը»: Նա նետվեց ռումբապաստարան՝ ճանապարհին մի կողմ հրելով կանանց և տղամարդկանց: Անվտանգության աշխատակիցները հազիվ էին հասնում հետևից: Նիկոլը մկան պես կուչ էր եկել ապաստարանի անկյունում և միայն կրկնում էր`փրկե՛ք, օգնե՛ք: Թիկնապահները նողկանքով և ամոթով էին նայում նրան: 5 րոպե անց անօդաչուի ձայնը կտրվեց, սակայն Նիկոլը բղավում էր անվտանգության աշխատակիցների վրա`ավիա՛ցիա կանչեք, թող ստուգե՛ն երկինքը: Միայն մեկուկես ժամ անց մահու չափ վախեցած և վախից ջուր դառած Նիկոլին դուրս են բերել նկուղից, նստեցրել մեքենան, ծածկել զրահաբաճկոններով և տարել Երևան»:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ...
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը
Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ
Լոռու և Արագածոտնի մարզերի որոշ հասցեներում գազ չի լինի