Սորոսականները նախօրեին հերթական գաղտնի օրակարգով հանդիպումն են ունեցել արդարադատության նախարարի հետ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Շատ է խոսվել այն մասին, թե ինչ մեծ ազդեցություն ունեն, այսպե կոչված, «սորոսականները» օրվա իշխանության կայացրած որոշումների և, ընդհանրապես, նրանց գործունեության վրա։ «Սորոսականների» և իշխանության տարբեր ներկայացուցիչների հանդիպումները, որպես կանոն, այդպես էլ գաղտնի են մնում։ Մենք արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ այս շրջանակները վերջին շրջանում սկսել են նորից ակտիվանալ ու մնալ «գծի մեջ»: Եվ ահա, նախօրեին նրանք հերթական հանդիպումն են ունեցել արդարադատության նախարարի հետ։ Այստեղ հատկանշական է այն, որ, ի տարբերություն նախկին հանդիպումների, այս հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածվել, հրապարակվել են նաև լուսանկարներ։
«Փաստ» թերթի տեղեկություններով, արևմտյան ֆինանսական հոսքերից օգտվող ՀԿ-ների ներկայացուցիչները այս անգամ մեծ փաթեթ են փոխանցել, որով իրենց կետային առաջարկներն են ներկայացրել արդարադատության ոլորտում նախանշվող փոփոխությունների ու մի շարք օրենսգրքերում արմատական «բարեփոխումներ» կատարելու վերաբերյալ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, առաջարկների հիմնական մասը վերաբերել է Ընտրական և Քրեական օրենսգրքերում սպասվող փոփոխություններին և համապատասխան կարգավորումներին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ...
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը
Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ
Լոռու և Արագածոտնի մարզերի որոշ հասցեներում գազ չի լինի