Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և Բահրեյն Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի որպես վերակառուցման և խաղաղության պահպանման համար․ Հովհաննիսյան Հարցազրույց Գեղամ Նազարյանի հետ Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը՝ ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Դավիթ Խուդաթյանը և Մարթա Կոսը անդրադարձել են տրասնպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերին

Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՊաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսինՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և ԲահրեյնԱշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի որպես վերակառուցման և խաղաղության պահպանման համար․ ՀովհաննիսյանՀարցազրույց Գեղամ Նազարյանի հետՊենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱրմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի ԼեհաստանՈչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը՝ ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններիցԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներԴավիթ Խուդաթյանը և Մարթա Կոսը անդրադարձել են տրասնպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերինՆախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ըԻրանը հայտարարում է Հորմուզը կառավարելու մասինԳագիկ Ծառուկյանի «Շանգրի Լա» խաղատունը զրկվել է լիցենզիայիցԵՄ-Մեծ Բրիտանիա գագաթնաժողովը հետաձգվել է Սթարմերի հրաժարականի պատճառովԿառավարությունը ներկայացրել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծԹրամփը հիշում է բոլոր վիրավորանքները. այսօր վաճառքի է հանվում նրա մասին The New York Times-ի լրագրողների գիրքըՊատմական դուբլ ԱԱ-2026-ում․ Մեսսին և ընկերները պատմություն են կերտում՝ հաղթելով Ավստրիայի ընտրանունՀունիսի 19-22-ը հայտնաբերվել են 15 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆՇարունակել աշխատանքը՝ ի նպաստ ՀՀ-Ֆրանսիա համագործակցության ամրապնդման․ Բարեկամության շքանշան՝ Բրիս ՌոքֆոյինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԽուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմը
Կարծիք

Եթե լռում ես հիմա, երբ հայրենիքդ կանգնած է լինելիության ջրբաժանին, ո՞ւմ է պետք քո հնչեղ արվեստը հետագայում

ՄՆԱՑՅԱԼԸ ԼՌՈՒԹՅՈՒՆ Է
Ո՞վ է, կամ ովքե՞ր են համարվում ազգի սերուցքը: Ովքե՞ր են այն մարդիկ, ում ձայնը ու խոսքը պետք է ավելի հնչեղ լինի, լռեցնող, սթափեցնող և ուղղորդող: Ովքե՞ր են հանդիսանում այն դոգմաները, ում կարծիքը նվազագույնը մտածելու ու խորհելու ազդակ պիտի հանդիսանա լայն զանգվածների համար:
Վստահորեն՝ մտավորականությունն է:
Իսկ հիմա եկեք մի պահ նայենք մեր անցած 30 տարիներին ու հասկանանք, քա՞նի մտավորական ենք ունեցել և ունենք, որոնք բացի ամեն ինչից նաև ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱՑԻ ԵՆ:
Վերջին 15-16 տարիներից հետո, երբ կենսափորձս և որոշ մարդկանց «քաշի» չափ կարդացածս ինձ թույլ տվեցին մտածել, որ կարող եմ սեփական վերլուծություններս հանձնել նաև մարդկանց դատին, ինձ բերեցին հետևյալ համոզմանը: Թումանյանը իմ համար ոչ իր հանճարեղ քառյակներն ու բանաստեղծություններն են, ոչ էլ իր խորը պատմվածքներն ու հեքիաթները: Թումանյանը ինձ համար առաջին հերթին իր նամակներն են Իսահակյանին ու Անդրանիկ Օզանյանին: Երբ կարդում ես դրանք, դու հասկանում ես երկրի զավակի, ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱՑՈՒ անհանգստությունները, մտավախություններն ու տագնապալից հոգեվիճակը իր ազգի, իր ժողովրդի ու իր պետության լինելիության հետ կապված: Թումանյանը երկրի ճակատագրական պահին նամակ է գրում Անդրանիկին և ասում, - «Ես չորս տղա ունեմ, չորսն էլ՝ երկրի կառավարության, Ազգային խորհրդի և քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքներին՝ ինչի որ ընդունակ կլինեն»: Ամենակարևորը այս նամակում այն է, որ Թումանյանը սա ոչ միայն գրել է՝ գրելու համար, այլ այսպես ապրել է: Երկրի ու ազգի դարդ ու ցավով: Չի վախեցել, երբ քննադատել է երկրի տվյալ պահին ղեկավարող կառավարությանը կամ կուսակցություններին, երբեմն լավ հասկանալով, որ կարող է զրկվել ինչ-ինչ ֆինանսկան աղբյուրներից՝ հոնորարների, կամ գրքերի վաճառքից գոյացած գումարների տեսքով: Մարդը առաջին հերթին եղել է ՀԱՅ, ՔԱՂԱՔԱՑԻ և հետո նոր հանճարեղ գրող:
Վերջին 30 տարիներին, ցավոք, ես տեսել եմ շատ քիչ մտավորականներ, որոնք ապրել են, կամ ուզում են ապրել Թումանյանի պես: Գուցե վախենում են Թումանյանի պես 54 տարեկանում մահանալու՞ց: Երևի պետք է ձգտել Թումանյանի պես ԱՆմահանալ, ոչ թե վախենալ ոչ մեծ հասակում հիվանդություններից մահանալուց:
30 տարիների ընթացքում շատ քչերն են եղել, որ հանդգնել են չհամաձայնել այս, կամ այն իշխանության սեղանի ընկերը լինելուց, կամ լինելով հանդերձ խոսել են, սաստել, համոզել, խնդրել, պահանջել ու վերջապես ՊԱՐՏԱԴՐԵԼ այն, ինչը մարդկայինն է, ազնիվն է, հայկականն է, ազգայինն է, առավելն է, քան այսրոպեականը: Իսկ ՊԱՐՏԱԴՐԵԼ կարող է միայն անքննելի հեղինակությունը: Իսկ անքննելի հեղինակություն էլ դառնում են այն ժամանակ, երբ չեն վախենում ամբոխի ձայնից, երբ չեն ընկրկում սոցիալական դիսկամֆորտի դիմաց, երբ իրենց որոշումներն ու քայլերը չափում են հազարամյակներից եկած գենետիկ հիշողությամբ, երբ Նարեկացու քարանձավը ու ճգնավորությունը չեն համարում ուղղակի պատմական փաստ, երբ Նժդեհին չեն ցիտում միայն այն ժամանակ, երբ ամբիոնին հանրապետականի կրծքանշանով մարդիկ են իշխում, երբ չեն փորձում մեռնել տաք անկողնում այն դեպքում, երբ 30 տարի է սառը անկողնում մեռնում են հազարավոր անտունները... Իրենք այդ անտունների մասին գիտեն, բայց դեմ չեն ստանալ հերթական բնակարանը, որը սիրով իրենց կնվիրի հերթական մի իշխանությունը, որի սեղանի վրա նրանք արդեն իրենց ավանդական տեղը կզբաղեցնեն ու այս անգամ էլ կհայհոյեն հերթական նախորդներին, հոգու խորքում երազելով, որ դրանք չվերադառնան: Կարևորը «սրանք» էլ իրենց հերթական հոբելյանի համար մի քանի միլիոն դրամ հատկացնեն: Բա հո իզու՞ր չի համարվում ինքը «ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆ»: Կարող էր, չէ՞, Սովետի փլուզումից հետ մնար Մոսկվայում ու համարվեր «ռուսաստանցի մտավորական»...
Ինձ համար գրողը, բանաստեղծը, նկարիչը, քանդակագործը, դասախոսը, բժիշկը, երաժիշտը, պարուսույցը իր մասնագիտությունից առավել նշանակալի է որպես ՔԱՂԱՔԱՑԻ: Իսկ եթե դու քաղաքացի ես, դու չես կարող լռել... Իսկ եթե լռում ես հիմա, երբ հայրենիքդ կանգնած է լինելիության ջրբաժանին, ապա ու՞մ է պետք քո հնչեղ արվեստը հետագայում: Ո՞ր ազգին է պետք գալու այն: Չէ՞ որ դու նախընտրեցիր ուղղակի մահանալ, այլ ոչ թե ԱՆմահանալ: ԵՎ այստեղ ընդհանրապես կապ չունի, քեզ հետո կթաղեն Պանթեոնում, թե ոչ: Կարևորը այն է, թե տարիներ հետո քա՞նի մարդ կհիշի քո գերեզմանի մասին: Ու հիշելուց հետո էլ կգա այցի: