«Հայերը վերածվել են ամուսնու ու կնոջ փիարն ապահովող ժեխի». Արամ Գաբրիելյանով
Ռուսաստանաբնակ մեդիամագնատ Արամ Գաբրիելյանովն իր տելեգրամ ալիքում գրում է.
«Հայաստանը՝ Փաշինյանի՝ գրեթե 3 տարվա կառավարումից հետո:
Պատերազմում խայտառակ պարտություն ենք կրել: Կապիտուլյացվել է ոչ միայն բանակը, այլև ժողովրդի կամքը: Հայերի գլխում լճացում է, հոգում՝ ցավ ու դառնություն:
Գաղափարախոսություն չկա: Ինչ-որ անհասկանալի բան է պարտադրված՝ կազմված ԼԳԲՏ գաղափարներից, տարատեսակ ցինիկ աղանդներից:
Տնտեսական ճեղքում հնարավոր չէ, չկա զարգացման ոչ մի ծրագիր:
Կոռուպցիայից չեն ամաչում: Դա արդեն կենսակերպ է:
Արտաքին քաղաքականություն չկա: Արտաքին գործերի նախարարությունը վերածվել է երկրի արտաքին քաղաքականությունն ամենօրյա ռեժիմով ապականող Նիկոլ Փաշինյանի կեղտոտ գաղափարները մաքրող լվացքատան:
Հայերը վերածվել են ամուսնու ու կնոջ փիարն ապահովող ժեխի: Չեն ամաչում նույնիսկ ռազմաճակատում զոհված հերոսների ծնողներին պրոպագանդիստական նպատակներով գնելուց ու օգտագործելուց:
Ազգաբնակչությանը, բացի գոյատևման փորձերից ու ինչ-որ բան վաստակելուց, ոչինչ չի հետաքրքրում: Շարունակ փնտրտուքի մեջ են՝ ուր գնալ Հայաստանից:
Բյուրոկրատական մեքենան աշխատում է անխափան: Իրենք՝ բյուրոկրատները, թալանում են բյուջեն՝ ասես վերջին անգամվա պես:
Քավոր-սանիկությունն ու հովանավորչությունը տարածվում են քաղցկեղի պես: Նիկոլ Փաշինյանի թիմն այդ կերպ փորձում է ամրացնել արդեն չորացած ու ուր որ է տապալվող ծառի արմատային համակարգը:
Երկրի պաշտպանության նախարարը պարզապես հիմար է: Գլխավոր շտաբի պետը քարուքանդ եղած բանակի գեներալ է՝ վախկոտ ենթասպայի հոգով:
Այս վիճակը կարելի է կոչել պարտված պետություն: Այդպիսի պետության վիճակը գնահատվում է իշխանությունների և ժողովրդի միջև նոր հարաբերությունների տեսակով:
Ժողովուրդը թքած ունի իր ապագայի վրա. կարևորը՝ մի կերպ գոյատևի:
Իշխանությունները թքած ունեն ազգաբնակչության ու իրենց վարկանիշի վրա. կարևորը՝ մի կերպ մնան իրենց կաբինետներում:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ...
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը
Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ
Լոռու և Արագածոտնի մարզերի որոշ հասցեներում գազ չի լինի