Նոր Զելանդիայի իշխանությունները հայտարարել են նոր սանիտարական միջոցառումների մասին կորոնավիրուսի տարածման կապակցությամբ
Նոր Զելանդիայի կառավարությունը հայտարարել է նոր սանիտարական միջոցառումների մասին երկրի ներսում կորոնավիրուսի տարածման պատճառով: Ինչպես կիրակի հաղորդել էր երկրի վարչապետ Ջասինդա Արդերնը, պետության խոշորագույն քաղաք Օքլենդը կփակվի մուտքի եւ ելքի համար, իսկ դրա բնակիչներին խորհուրդ է տրվում կրել բժշկական դիմակներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Կառավարությունը որոշում է կայացրել, որ կիրակի, ժամը՝ 23.59-ից, Օքլենդում կհայտարարվի սպառնալիքի (ազգային անվտանգության եւ առողջության) երրորդ մակարդակ երեք օր ժամկետով: Այդ երեք օրը պետք է մեզ ժամանակ տա տեղեկատվություն հավաքագրելու եւ լայնամասշտաբ թեստավորում անցկացնելու համար, որպեսզի հնարավոր լինի պարզել՝ որքան լայն է վիրուսը տարածվում հասարակության մեջ»,-ասել է Արդերնը:
Վարչապետը նշել է, որ երրորդ մակարդակի սահմանափակումների համաձայն՝ բոլոր ձեռնարկություններն ու հաստատությունները Օքլենդում կփակվեն, հանրային միջոցառումների մեծ մասը կչեղարկվի, իսկ դպրոցներն ու բարձրագույն ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման: Քաղաքի բնակիչները պետք է տանը մնան, իսկ փողոցներում եւ հասարակական վայրերում պահպանեն 2 մետր սոցիալական հեռավորություն եւ հնարավորության դեպքում դիմակ կրեն: Քաղաք տանող ճանապարհները կփակվեն, միջմարզային տրանսպորտի շարժումը կսահմանափակվի:
Նոր Զելանդիայի մնացած տարածքում կգործեն ավելի մեղմ սանիտարական սահմանափակումներ: Ակնկալվում է, որ բոլոր սահմանափակումները կչեղարկվեն փետրվարի 17-ին, սակայն երկուշաբթի՝ փետրվարի 15-ին, երկրի կառավարությունը կվերանայի սահմանափակումների մակարդակը:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ...
Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ
Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի