Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցները Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք և թմրամիջոցներ Աննա Վարդապետյանը Շանհայում հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնայի հետ Սիսիան-Երևան ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել ձորը․ կան տուժածներ Ինչ է երեխաների կրթավճարների կուտակային ներդրումային համակարգը Հունգարիայի խորհրդարանի ընտրությունում հաղթել է ընդդիմությունը․ Օրբանը շնորհավորել է «Տիսա»-ին Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է․ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատույցի կառուցմանը Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Էնդրյու Ռոբերտսոնը կավարտի իր ելույթները «կարմիրների» կազմում Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր

Փրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցներըԽուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք և թմրամիջոցներԱննա Վարդապետյանը Շանհայում հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնայի հետՍիսիան-Երևան ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել ձորը․ կան տուժածներԻնչ է երեխաների կրթավճարների կուտակային ներդրումային համակարգըՀունգարիայի խորհրդարանի ընտրությունում հաղթել է ընդդիմությունը․ Օրբանը շնորհավորել է «Տիսա»-ինՔեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է․ Պուշկինի թունելը հոսանքազրկվել էՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատույցի կառուցմանըԵրթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԷնդրյու Ռոբերտսոնը կավարտի իր ելույթները «կարմիրների» կազմումՇենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքերՆեյմարը բանակցում է նոր ակումբի հետՄենք տեսնում ենք ձեզ, տեսնում ենք ձեր գործունեությունը մեր մալուխների և խողովակաշարերի շուրջՄասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են գողության դեպք․ գողոնը ամբողջությամբ հայտնաբերվել էԱղվերան-Արզական ավտոճանապարհին տեղի է ունեցել հողազանգվածի սահք«Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA«Նովայա գազետա»-ի խմբագրությունում ավարտվել է 13-ժամյա խուզարկությունըՀորմուզի նեղուցում նավագնացության համար սպառնալիքի մակարդակը դարձյալ կրիտիկական էԳաբալայում մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ-ադրբեջանական կլոր սեղան-քննարկումըԵՄ-ն ավելացնում է ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը Իրանի պատերազմի ֆոնին. FTՈրտեղ են ամենաշատ դատապարտվածները ՀայաստանումԿոռուպցիան պարեկային ծառայության համակարգի տրամաբանությունից դուրս է մնացել․ ՆԳ նախարարԱնվտանգության մասին՝ թվերով․ Ոստիկանության բարեփոխումներըՀայաստանի և Շվեյցարիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԿայացել է Հայաստանի և Էստոնիայի արտգործնախարարների ընդլայնված կազմով հանդիպումըՎլադիկավկազում պիրոտեխնիկայի պահեստի պայթյունից տասը մարդ է տուժելՄենք ձեր աչքերն ու ականջներն ենք, ձեր լավագույն ընկերն ենք ԵՄ-ում. Էստոնիայի ԱԳ նախարարը՝ ՄիրզոյանինԴեկուն որոշել է տրանսֆերի հանել Բարսելոնայի երկու առանցքային ֆուտբոլիստներիԱպրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ5 զոհ և 3 տուժած. բախվել են BMW և Opel մակնիշների ավտոմեքենաներըՄի նոր փոդքաստ պարտադիր դիտման համարՏեսնում ենք՝ ինչպես է այս Կառավարությունը, նրանց առաջնորդությունը փոխել Հայաստանի ուղին. Էստոնիայի ԱԳ նախարարԷստոնիան պատրաստ է շարունակելու օժանդակությունը ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով. ՑահքնաԿարևորել ենք և մեր երախտիքն ենք հայտնել Էստոնիային` Հայաստան-Ադրբեջան գործընթացին ցուցաբերած աջակցության համարՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարինԱկումբը կարծում է, որ մրցավարությունը չի համապատասխանել գործող կանոններին Նեթանյահուն համաձայնել է նվազեցնել Իսրայելի ռազմական գործողությունների ինտենսիվությունը ԼիբանանումՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Հացիկում կառուցվում է նոր բուժամբուլատորիաՔննարկվել են Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսման ուղիներըՓրկարարներն իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ՝ վերականգնելով երթևեկությունըԲՏԱ նախարարությունը հայտարարում է ուսանողական երրորդ հաքաթոնի հայտերի ընդունման մեկնարկըՄԻՊ մշտադիտարկման չհայտարարված այց՝ Մերձավանի միջնակարգ դպրոցԱպրիլի 14-17-ն ընկած ժամանակահատվածում կունենանք օդերևութաբանական պայմանների շրջադարձային փոփոխություն. ՍուրենյանՍպիտակ-Գյումրի երկաթգծի 4-րդ կմ-ին քարաթափում է տեղի ունեցել«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական պատվիրակությունը Ադրբեջան է մեկնել ցամաքային սահմանովԱյս տարի ուշ ծաղկում է նախատեսվում, իսկ ուշ ծաղկման դեպքում նվազում է ցրտահարման ռիսկը. ՍուրենյանՀյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի հատվածը պատրաստ է. ճանապարհի բացումը՝ ավտոերթովՔասախի չգործող հիվանդանոցի շենքում հրդեհ է բռնկվելՀայաստանը պատրաստակամ է շարունակել արդյունավետ համագործակցությունը
Հայաստան

Պարոնա՛յք, ու՞ր մնացին ձեր պետական արժանապատվությունը, ազգային ինքնասիրությունը, քաղաքական պատիվն ու կորովը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, Ազգային Ժողովի ամբիոնից օրերս հայտարարեց՝ «Այլեւս պատճառ չկա Հայաստանի հանդեպ շրջափակում կիրառելու: Ինչպես գիտեք շրջափակումը եւ սահմանները փակելը թուրքական կողմը պայմանավորում էր Արցախի ստատուս-քվոյով, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, եւ այլեւս Թուրքիան որեւէ պատճառ չունի սահմանը փակ պահելու Հայաստանի ուղղությամբ»:

Արցախի ու հայ ժողովրդի դեմ թուրք-ազերիական ճամբարի սանձազերծած պատերազմի ամբողջ ընթացքում եւ դրանից հետո, հայրենի իշխանությունները, միջազգային հանրության եւ օտար պետությունների առջեւ, ամենաբարձր մակարդակով, օրնիբուն բարձրաձայնում են ու մատնացույց անում այն հանգամանքը, որ պատերազմը ծրագրավորել, համակարգվել եւ ղեկավարվել է թուրքական իշխանությունների կողմից, իրավացիորեն պնդելով, որ ռազմական գործողություններին անմիջականորեն մասնակցել են նաեւ թուրքական զինված ուժերի հատուկ ստորաբաժանումներ եւ նրանց կողմից հովանավորված վարձկան հրոսակախմբեր:

Արցախի Հանրապետության հողային տարածքի մոտ 75 %-ի կորստից, 5000 զոհերի, 10000 վիրավորների, հարյուրավոր գերեվարվածների եւ անհայտ կորածների իրողությունից անցել է ընդամը երեք ամիս, եւ հայրենի պետության արտաքին գերատեսչության ղեկավարը գիտակցաբար անտեսում է թուրքական գործոնի ներգրավվածությունն այս ամենում, կասկածելի միամտությամբ եւ հիշողության կամավոր կորստի ցայտուն դրսեւորմամբ՝ փաստացի հորդորում է Թուրքիային, թե նա նոր իրողությունների լույսի ներքո, ինչպիսի վարք պետք է ցուցաբերի Հայաստանի հանդեպ:

Հետեւաբար՝ երեք ամիսները բավարա՞ր էին, որ այս ամենը սառնասրտորեն մոռացության տրվի կամ հեշտորեն շրջանցվի ու ինքնակամ թուրքական բարեհաճությունը մուրացողի կարգավիճակ որդեգրվի՞:

Պարոնա՛յք, ու՞ր մնացին ձեր պետական արժանապատվությունը, ազգային ինքնասիրությունը, քաղաքական պատիվն ու կորովը, իսկ եթե հիշյալներից իսպառ հրաժարվել եք կամ ընդհանրապես չունեիք, ապա ո՞ւր մնաց գոնե մարդկային տարրական բարոյականությունը՝ եթե երբեւէ ունեցել եք:

Եթե անսահման ջերմեռանդությամբ ցանկանում եք գետնաքարշորեն նվաստանալ թուրքերի առաջ, ապա խորը մտորելու եւ խիստ մտատանջվելու կարիք չունեք:
Բավական կլինի արգելել ապրիլի 24-ի համաժողովրդական երթը դեպի Ծիծեռնակաբերդ, փակել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, հրամանագրով չեղարկել Ցեղասպանության հիշատակման բոլոր միջոցառումները, հավանաբար՝ թաքուն խոստանալ նաեւ հարմար պահի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը վերացնելու մասին, եւ թերեւս ստանաք թուրքերի բարեհաճ վերաբերմունքը ու ձեր դիմաց բացվեն եդեմի դռները ցանկալի ու սկսեք գրկաբաց եղբայրություն խաղալ ձեր սիրելի հարեւանի հետ:

Արդյոք, նույն տրամաբանության դրսեւորո՞ւմն է այն փաստը, որ 21-րդ դարում Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի պատկան իշխանությունները, հանձինս Ազգային ԱՆ-վտանգության Ծառայության, արգելում են ազգային բովանդակությամբ հրատարակությունների արտահանումը Հայաստանից:
Այո՛, փաստացի տվյալներով, հիշյալ ծառայությունը օրերս արգելել է վերոնշյալ բովանդակությամբ որոշ գրքերի արտահանումը Հայաստանից։

Կոչ ենք անում զանգվածային լրատուամիջոցներին, իսկական մտավորականությանը եւ բոլոր սրտացավ հայրենասերներին բարձրաձայնել իրենց բողոքն այս ամենի դեմ։

Եւ ի տես այս բոլորին, սրտի անհուն մղկտանքով արձանագրում ենք՝
ՅՈ՞ ԵՐԹԱՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ,
ՅՈ՞ ԵՐԹԱՍ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ:

12 փետրվար 2021

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ - ԼԻԲԱՆԱՆԻ եւ ՍԻՐԻԱՅԻ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ