Մի խոշտանգեք նախարարներին
Քիչ առաջ լուրերով լսեցի կառավարությաան նիստից հետո Էկոնոմիկայի, ԱԳՆ և ԿԳՄՍ նախարարների «պատասխանները» լրագրողների հարցերին։ Չնայած այդ նախարար կոչեցյալները տարբեր, բայց շատ կարևոր ոլորտներ են իբր ղեկավարում,կարելի էր նշված նախարարներից միայն մեկին լսել։ Եվ չնայած նախարարներին ուղղվում էին իրենց ոլորտին վերաբերող հարցեր, զարմանալիորեն երեքն էլ լրագրողների հարցերին նույն «պատասխաններն» էին տալիս․ «Չգիտեմ․․․Այժմ այդ հարցին չեմ պատասխանի»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Արդ, ո՞րն է սույն նախարարների այս վախվորած դիրքորոշման պատճառը․ հայոց լեզվին չտիրապետե՞լը, ոչ կոմպետենտությու՞նը, թե՞ այլ պատճառ։ Այն որ նշված նախարարների նշանակումը որևէ առնչություն չունի նրանց մասնագիտական ունակությունների հետ, առնվազն ինձ համար ակնհայտ է; Իհարկե, սա չի նշանակում, որ նրանք իրենց վստահված ոլորտներում բացարձակապես տգետ են։ Չեմ կարծում, որ նրանք առնվազն կենցաղային մակարդակով չեն տիրապետում հայերենին։ Այնպես որ խնդիրը բոլորովին այլ հարթության մեջ է։ Համոզված եմ, որ լրագրողների հարցերին այդպես վախվորած չպատասխանների պատճառը լրիվ այլ տիրույթից է․ «Բա որ հանկարծ այսպես պատասխանեմ, վարչապետը կանչի, քրֆի, ծեծի ու ստիպի հրաժարական տալ։ Ի՞նչ գործ ունեմ, ընտանիք եմ չէ՞ պահում»։ Այնպես որ հարգելի լրագրողներ, մի խոշտանգեք խեղճուկրակ նախարարներին։
Չէ՞ որ եթե նրանք պատասխանեն, ապա կենթարկվեն իրական խոշտանգումների և ոչ ոք, ոչ մի, նույնիսկ միջազգային իրավապաշտպանական կառույց, չի կարող նրանց պաշտպանել»,- գրել է նա։


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ շարունակում են շրջանառվել կեղծ օգտահաշիվներ
Սահարայի ավազները սպիտակել են