Հաջորդ անգամ Գ. Նժդեհի մասին խոսելիս նախ դիմում կգրեք և կհեռանաք. Կարին Տոնոյան
Ֆեյսբուք սոցիալական ցանցում լայնորեն տարածվումէ ԿԳՄՍ նախարարի ռեղակալ Ժաննա Անդրեասյանի՝ մի քանի տարի առաջ տված հարցազրույցում ռազմաքաղաքական, պետական գործիչ, փիլիսոփա, իմաստասեր, «Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության հիմնադիր Գարեգին Նժդեհի մասին հնչեցրած հայտարարությունների տեսանյութը։
«Ֆաշիստական գաղափարախոսություն է նժդեհական գաղափարախոսությունը։ Նժդեհան գաղափարախոսությունն ինքն իրականում շատ վտանգավոր է մեզ համար՝ որպես 21-րդ դարի հասարակություն»,-հարցազրույցում մասնավորապես նշում է Անդրեասյանը։
Այժմ փոխնախարար տիկնոջ հայտարարությունները բազմաթիվ քննադատությունների առիթ են դարձել։
Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնյանը, արձագանքելով փոխնախարարի այս խոսքերին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կգմս փոխնախարար ժաննա Անդրեասյանին-
տիկին, հաջորդ անգամ Գ. Նժդեհի մասին խոսելիս, նախ դիմում կգրեք և կհեռանաք այդ պաշտոնից, որովհետև Ձեզ նման մտոք սնանկ և Հայրենիքը վաճառված մարդիկ չեն կարող լինել մի ամբողջ պետության կրթական քաղաքականություն իրականացնող գերատեսչության ներկայացուցիչ: Դուք ապրում եք մի երկրում, որն այսօր գոյություն ունի միայն Նժդեհի՝ Ձեզ նմաններին անհասու հայրենասիրության և հայրենատիրության շնորհիվ: Դուք անհայրենիք մարդիկ եք, և իրավունք չունեք կառավարել այդ համակարգը:
Հիշեցնեմ՝ ես «Հայ ասպետ» դպրոցում անձամբ եմ ուսուցանում նժդեհյան գաղափարախոսություն, և ամեն ինչ անելու եմ, որ այն մի օր ուսուցանվի նաև ապագա Հայաստանի բոլոր դպրոցներում:
հ.գ. Առավոտյան իմացա, որ այդ խոսքերն ասվել են 2012թ.-ին, կարծիքս դրանից չի փոխվում, ավելին՝ դա միայն հիշեցնում է, որ պետք է ունենալ հետաքննող լրագրողների խումբ և այսուհետ բոլոր նախարարների ու փոխնախարարների մասին նախապես հրապարակել տեղեկություն՝ իրենց ապրածով ու արածով, տված հարցազրույցներով ու դրսևորած մոտեցումներով»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...