Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Փաշինյանը և Կոսը քննարկել են ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի ընթացքը, նաև վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցեր Մարթա Կոսը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը շեշտել է ԵՄ լիակատար աջակցությունը խաղաղությանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելել է Գյումրի Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, որ վիզաների ազատականացման ընթացիկ երկխոսություն ունի ԵՄ-ի հետ․ Կոս Դա ցնցող և շատ օգտակար փորձ էր ԵՄ-ն պետք է մասնակցի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին. Բելգիայի վարչապետ Ուսանողը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին. նրա իրավունքը վերականգնվել է Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները ԱՄՆ դեսպանությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Սաուդյան Արաբիայից Վերականգնվելու է Չեսար Օրբելյանի պալատը և եկեղեցին Ատլետիկոն պարտվեց Լոնդոնում, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՓաշինյանը և Կոսը քննարկել են ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի ընթացքը, նաև վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցերՄարթա Կոսը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը շեշտել է ԵՄ լիակատար աջակցությունը խաղաղությանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերինԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելել է ԳյումրիՀայաստանը միակ երկիրն է աշխարհում, որ վիզաների ազատականացման ընթացիկ երկխոսություն ունի ԵՄ-ի հետ․ ԿոսԴա ցնցող և շատ օգտակար փորձ էրԵՄ-ն պետք է մասնակցի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին. Բելգիայի վարչապետՈւսանողը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին. նրա իրավունքը վերականգնվել էՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարություններըԱՄՆ դեսպանությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Սաուդյան ԱրաբիայիցՎերականգնվելու է Չեսար Օրբելյանի պալատը և եկեղեցինԱտլետիկոն պարտվեց Լոնդոնում, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչՆոր կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարանների տրամադրումը իրականացվելու է փոխանակության միջոցովԻսրայելի կողմից Հարավային Պարսի թիրախավորումը չի համաձայնեցվել Վաշինգտոնի հետ. ԹրամփԼիվերպուլը պատասխան խաղում ջախջախեց Գալաթասարային և դուրս եկավ քառորդ եզրափակիչՄարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է. ՀՖՖՀայաստան-Բելառուս ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքն սկսվել էՍահմանադրական հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն են պարտաճանաչ մասնակցել նիստերինԷնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ ՉելսիիցՌոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններիցԷապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններԻսրայելի հարձակումն Իրանի բնական գազի հանքավայրի վրա «անհասկանալի» է. Չեխիայի վարչապետԿիևն ինտենսիվացրել է հարվածները Կրասնոդարի երկրամասի կոմպրեսորային կայաններինՍանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ Աբովյան քաղաքում գործող պահածոների արտադրամասումԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը կայցելի ՀայաստանՎաշինգտոնի գագաթնաժողովը Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղություն հաստատելու հնարավորություն է ստեղծել. ԱՄՆ ազգային հետախուզության զեկույցՀայաստանը միասնական տաղավարով կմասնակցի Միլանում կայանալիք դեղագործական ցուցահանդեսինՍաուդյան Արաբիայի Samref նավթավերամշակման գործարանի տարածքում ԱԹՍ է ընկելՄերձավոր Արևելքի երկրները հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Իրանի հարձակումներըԲջնիի ամրոց տանող ճանապարհի հիմնանորոգումը մեծացրել է դեպի պատմության հուշարձան զբոսաշրջային հոսքերըԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքինՀՀ-ում ԵՄ դեսպանը մասնակցել է կրթության, բարեկեցության և արժանապատվության թեմայով պանելային քննարկմանըՓաշինյանը ցավակցել է Կոբախիձեին Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբՍա մրցաշարից դուրս մնալու շատ ծանր սցենար էրՓաշինյանը հայտարարել է՝ Հայաստանը կաջակցի Իրանին, եթե կարիք լինիՄայր Աթոռը՝ Իլիա Բ-ի հուղարկավորությանն իր մասնակցության մասինԳերմանացի մարզիկը Հայաստանում սահմանել է նոր համաշխարհային ռեկորդԲացահայտվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու դեպքԵրկու օլիգարխն էլ ընդամենը բավականին թույլ կառավարիչներ ենՀՀ-ն Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորությանը կմասնակցի ամենաբարձր մակարդակովՄերձավոր Արևելքում լարվածությունը պահպանվում էԼՂ-ն միշտ եղել է Ադրբեջանի կազմում, և ՀՀ-ն այն միշտ ճանաչել է Ադրբեջանի կազմում, ուղղակի դա թաքցվել է. ՓաշինյանԵՄ-ն հրաժարվել է Ուկրաինային տրամադրված վարկի համար Հունգարիային դատի տալու գաղափարիցԱռողջապահությանը ՀՀ-ում դարձնում ենք ինդուստրիաԱրցախից տեղահանված ավելի քան 34,5 հազար անձ արդեն ՀՀ քաղաքացիություն է ստացել Ալի Լարիջանին միակ մարդն էր, ում հետ միջազգային հանրությունը կարող էր խոսելԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հետևելու հիմնանորոգման աշխատանքներինՍևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 33 հողամասում քանդվել է 83 շենք-շինություն. ՎարդապետյանՀայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանային վարժանք կանցկացնիՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողություն` Մասկատում

17 + Ընդդիմությունը

Ֆիլմերի դասակարգման համակարգում 17+ը դեռ չի ձգում լիակատար հասունության մակարդակի։ Գրեթե մոտ է, բայց դեռ լիարժեք մեծական` 18+ չէ։ Մեր 17-ի հարթակն այսօր այդ վիճակում է։

Առաջին փուլում` նոյեմբերի 10-ից, հարթակը կատարել է կարևոր ֆունկցիա՝

1. Փողոցին տվել է կառավարելի տեսք և պրոցեսները պահել օրինականության սահմաններում։ Դրա շնորհիվ, ի դեպ, Փաշինյանը հնարավորություն ստացավ դուրս գալ բունկերից, իսկ Արարատ Միրզոյանն ապաքինվեց։

2. Ձևակերպվեց համընդհանուր և հստակ պահանջ՝ Հայաստանն առանց Նիկոլի։ Սրա շնորհիվ հանրային ագրեսիան ստացավ քաղաքական բանաձև, ինչը կարող է վերադարձնել պետությունը բնականոն զարգացման հուն։

Բայց ցանկացած պրոցես ունի իր տրամաբանական փուլերը, և համակարգերի խնդիրն է՝ զարգանալ ժամանակի պահանջներին համահունչ։ Ահա հենց սա է, որ 17-ի հարթակը չի կարողանում անել։ Նրա բացերը սկսում են ակնառու դառնալ։ Այն, ինչի վրա սկզբնական փուլում ուշադրություն չէր դարձվում, հիմա դառնում է ակնհայտ խոչընդոտ։ Սկսած հարցից՝ ովքե՞ր են այդ 17-ը։ Ես ինքս դրանցից 12-13-ին չեմ ճանաչում, և դժվար է հասարակությանը բացատրել, թե ինչպես կարող են անհայտ և երբևէ հանրայնորեն որևէ միտք չձևակերպած մարդ-կուսակցություններն այս դժվար պահին զբաղվել հայրենիքի փրկությամբ։

Քաղաքական հետագա զարգացումների երկրորդ փուլի համար 17-ի հարթակը դիսֆունկցիոնալ միավոր է։ Նրա որոշ առանձին անդամներ գուցե լավն են, բայց միասին արժեք չեն ստեղծում։ Ժամանակի ընթացքում, աննկատորեն, 17-ի հարթակը Փաշինյանի հետ ինչ-որ իմաստով սիմբիոզի մեջ է հայտնվել՝ նրանք փոխադարձաբար գոյատևում են այդ սիմբիոզի հաշվին։ Մեկը մյուսին պայմանավորող և կենսական էներգիա տվող. Փաշինյանն իր թույլ, էապես սասանված լեգիտիմությամբ իր իշխանությամբ՝ 17-ի հետ ինչ-որ բալանսի եկած՝ «համերաշխ ապրում» են։

Փետրվարի 20-ի հանրահավաքը

Եթե խնդիր է դրվում՝ փետրվարի 20-ից սկսած ունենալ ավելի լուրջ որակի քաղաքական պրոցես, ստանալ հասարակական լուրջ կոնսոլիդացիա ու իսկապես հասնել հաջողությունների, ապա պետք է հենց այսօր՝ մինչև հանրահավաքի օրը, անել լուրջ վերլուծություն և հետևություններ։

Հաջողության հարթակից պետք է միշտ ինֆորմացիա դուրս գա՝ առաջարկի, գաղափարի, ծրագրի, ընթացիկ հարցերի, ընթացիկ դեպքերի, վաղվա նկարագրության և այլնի տեսքով։ Այդպես են հաջողության հարթակները ձևավորում օրակարգ, դառնում բևեռ ու հաղթում։ Այսօրվա հարթակից կա զրո ինֆորմացիա։

Նայենք պրոցեսին միջին քաղաքացու աչքերով, որն ամեն օր հեռուստացույց է նայում, կայքեր ու թերթեր կարդում, մեքենայում ռադիո լսում, քննարկում անցուդարձը։ Կա հանրային գործիչների մի 20-25 հոգանոց խումբ՝ բոլոր նրանք, ովքեր ամենօրյա ռեժիմով եթերներից, կայքերից գրագետ խոսում են, մարդկանց ստիպում լսել, կարդալ, մտածել, համաձայնել, քննարկել ... Նրանք բոլորը բացակայում են 17-ի ձևաչափից։ Նրանց թվում կան տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, անկուսակցականներ, փորձագետներ, վերլուծաբաններ, խմբագիրներ, ոլորտային մասնագետներ, նախկին պաշտոնյաներ և այլն։ Սա աննորմալ վիճակ է։ Քաղաքացին լսում է գրագետ խոսք այլ մարդկանցից, ճանաչում այլ մարդկանց, բայց նրան հրպարակ են հրավիրում ուրիշները։ Սա քաղաքացու մոտ բազմաթիվ հարցեր է առաջացնում։

Պետք է ընդունել շատ կարևոր մի իրականություն. այսօր ձևավորվել է հանրային դեմքերի մի շերտ, ովքեր ձևավորում են տրամադրություններ, ովքեր բավական ազդեցիկ են, ունեն զգալի լսարան, բայց որևէ կապ չունեն «Հայրենիքի փրկության» պրոցեսի կամ ընդդիմադիր հարթակի հետ։ Եվ չեն կարող ունենալ, քանի դեռ հարթակն այս բովանդակային-կառուցվածքային տեսքն ունի։ Պատահական չէ, որ հայրենիքի փրկության շարժման եռամսյա հանրահավաքային ցիկլի ամենահնչեղ ու ամենալսված ելույթը Գեղամ Նազարյանինն է, ով ոչ մի կապ չունի ո´չ 17-ի հարթակի հետ, ոչ՝ որևէ կուսակցության։

Եթե հարցնես, թե ո՞րն է Հայրենիքի փրկության շարժման հեռախոսահամարը, էլ. փոստը, հասցեն, աշխատակազմը, ոչ ոք չի ասի։ 21-րդ դարում հնարավոր չէ առանց աշխատանքային-կազմակերպչական համակարգերի քաղաքական պրոցես գեներացնել։ Ուղղակի հնարավոր չէ առանց մարզային կառույցների լայն կոնսոլիդացիա ապահովել։ Սյունիքն անպաշտպան էր՝ հարթակն այնտեղ չէր, Սյունիքն ապստամբել էր, իսկ շարժումը Սյունիք չէր գնում։ Նման պայմաններում ինչպե՞ս ենք պատկերացնում հաջողությունը, երկխոսությունը հասարակության հետ։

Ինչպես ուժեղացնել պրոցեսը

1. Հայրենիքի Փրկության շարժումը պետք է փոխի ձևաչափը։ Հասարակական կոնսոլիդացիայի պրոցեսը չպետք է խոչընդոտվի հարթակի որակով։ Այն պետք է կազմված լինի հանրային իրական դեմքերից, որոնք ամենօրյա ռեժիմով աշխատում են, ձևավորում հանրային կարծիք։ Այն պետք է ընդգրկի հանրության հնարավորինս լայն շերտերի։ Փետրվարի 20-ի հարթակը պետք է համալրված լինի նոր դեմքերով, նոր ասելիքով։ Սա առաջին հետևությունն է, որը պետք է արվի մինչև հանրահավաքը. ունենալ ժողովրդական հարթակ։

2. Հայրենիքի փրկության շարժումը պետք է ներառի մարզային էլիտաներին։ Նրանք գործոն են, նրանց հետ պետք է աշխատել։

3. Հայրենիքի փրկության շարժման նոր ձևաչափը պետք է ստանա նոր բովանդակություն։

4. Հայրենիքի փրկության շարժումը պետք է խոսի ա/ մարդկանց հետ, բ/ մարդկանց մասին, գ/ մարդկանց խնդիրների շուրջ։ 21-րդ դարում հաջողության են հասնում մարդկային դեմքով միավորները։ Խոսե´ք մարդկանց կյանքի մասին, մարդիկ այսօր մոլորված են։ Անհանգիստ են իրենց ընտանիքների և երեխաների ճակատագրով։

5. Հայրենիքի փրկության շարժումը պետք է հասկանալի դառնա արտաքին աշխարհի համար՝ և´ բարեկամների, և´ հակառակորդների համար։ Այսօր ո´չ մեկը կա, ո´չ մյուսը։ Հիմա ընթանում է Կովկասի նոր ճարտարապետության գծագրումը. Փաշինյանը դրանից ոչի´նչ չի հասկանում, նա չկա, մոռացե´ք, բայց հարթակից նույնպես չկա որևէ ծրագրային խոսք։

6. «Մերժիր Նիկոլին» բանաձևը շատ արագ կդառնա իրականություն, եթե նոր հարթակը սկսի ներկայացնել գործող իրականության ռեալ այլընտրանքը՝ անվտանգային, սոցիալական, քաղաքական, տնտեսական ծրագրեր։

7. Ինչի՞ց և ինչպե՞ս սկսել վերելքը. այս հարցերին է պետք հնարավորինս հստակ պատասխանել։ Մարդիկ տեսնում են, որ այս իշխանության օրոք երկիրը քանդվում է, ամեն օր կորուստներ են լինում։ Բայց միասնական հարթակից նույնպես պատասխաններ չի ստանում։ Փաշինյանը 44-օրյա ստից հետո հիմա սկսել է ստի արշավ՝ տնտեսության թեմայով։ Մարդը, որը քանդել է տնտեսությունը, որի օրոք ոչ մի լուրջ ձեռնարկություն չի բացվել, որն աննախադեպ տեմպերով միայն պարտք է վերցնում, այսօր խոսում է տնտեսական զարգացման և մակրոտնտեսական կայունության մասին։ Իսկ գիտե՞ք, թե ինչու է խոսում. որովհետև այդ թեմաներով լռում է հարթակը։

8. Հայրենիքի փրկության շարժումը պետք է տիրապետի իր մեջ չներառվող այլ ուժերի և շրջանակների հետ կոնստրուկտիվ աշխատանքի մշակույթին։ Բազմակարծությունը և ընդհանուր խնդիրների շուրջ համախմբվելու կարողությունը պետք է վեր դասվեն ցանկացած տեսակի անձնական վերաբերմունքից ու նախորդ, նախապատերազմյան կյանքում եղած հակադրություններից։

9. Վերջապես՝ շարժումը պետք է ունենա գործունյա աշխատակազմ, որտեղ կարելի է առաջարկներ ներկայացնել, որտեղ կկատարվի քաղաքացիների ընդունելություն, որտեղ սոցիալական, հանրային, մասնագիտական տարբեր խմբերի ներկայացուցիչներ, միավորներ կկարողանան ներկայացնել իրենց խնդիրները և ըմբռնում ստանալ։ Կձևավորվի համագործակցության դաշտ։

10. Պետք է բացառվեն տրամադրության և պահի ազդեցության տակ հընթացս կայացվող, երբեմն չկշռադատված որոշումները։

11. Շարժումը պետք է ունենա մշտական գործող միասնական տեղեկատվական հարթակ, որտեղ պետք է հանրային քննարկումներ լինեն՝ ասուլիսներ, հանդիպումներ և այլն։

Մի քանի պարզաբանում

Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկը պետականության և քաղաքական մտքի չհամընկնում է։ Դրանք մի տեսակ իրարից անկախ են։ 30 տարվա մեջ չունեցանք ընկալումը, որ պետականության հիմքում քաղաքական միտքն է։
Բերեմ մեկ օրինակ. օգոստոսի 12-ին հայաստանյան 10 կուսակցություն հայտարարությամբ է հանդես եկել Սևրի պայմանագրի վերաբերյալ։ Պատկերացնո՞ւմ եք՝ պատերազմից ընդամենը 45 օր առաջ, հուլիսյան դեպքերից հետո, երբ թուրքական բայրաքթարների շարժիչներն արդեն միացած էին, և թիրախները՝ ընտրված, հայաստանյան առաջատար քաղաքական ուժերը Սևրի պայմանագրի մասին են հայտարարություն անում։ Իսկ որպես «բոնուս»՝ իշխող խմբակցության ղեկավարն էլ հայտարարում է, թե Թուրքիան չի միջամտի հնարավոր պատերազմին։ Սա է մեր քաղաքական միտքը։

Այնուհանդերձ, որակական փոփոխությունների ռեսուրս մենք ունենք։ Փաշինյանն այլևս չկա, նա ուղղակի չի կարող լինել։ Հայաստանին նոր, լուրջ որակի քաղաքական հոսանքներ են պետք, որոնք կա´մ համագործակցությամբ, կա´մ մրցակցությամբ կկարողանան ապահովել երկրի կայունությունը և զարգացումը։ 17-ի հարթակի առնվազն 4-5 կուսակցությունում կան լուրջ, գրագետ մարդիկ, ովքեր կարող են նոր քաղաքական հոսանքներում էֆեկտիվ դերակատարում ունենալ։ Նրանց նույնպես անհրաժեշտ են նոր պայմաններ և նոր միջավայր։

Ինչ վերաբերում է հարթակին, ապա, վերափոխվելու և 21-րդ դարին համահունչ դառնալու դեպքում, այն ունի տեսանելի ապագայում հաջողության հասնելու բոլոր հնարավորությունները։ Ավելին, այն պարզապես պարտավո´ր է հասնել հաջողության։
Իսկ որպես հաջողության տանող համերաշխության առաջին քայլ՝ բոլոր մտածող մարդիկ պետք է փետրվարի քսանին գնան հանրահավաքի։


Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ