Ադրբեջանից Նիկոլ Փաշինյանին հրահանգել են ազատվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը թերևս միակ ինստիտուտն է, որի վերջին ամիսների գործունեությունը հիշեցնում է Հայկական պետականության գոյության մասին և որը հիմնված է Հայկական շահի վրա:
Մնացած բոլոր պետական ինստիտուտները՝ եզակի բացառություններով, գործում են Ադրբեջանի և Թուրքիայի շահերի սպասարկման տիրույթում և բովանդակային առումով խորը հակասության մեջ են գտնվում Հայկական շահի հետ:
Այդ իսկ պատճառով, Արման Թաթոյանի անձը հայտնվել է ադրբեջանի բարձրագույն իշխանության թիրախում: Վերջին օրերին ակտիվացել են Արման Թաթոյանին պաշտոնանկ անելու Ադրբեջանից հնչող կոչերը՝ նրան հռչակելով իրենց խոսքերով «խաղաղության» հաստատման, իսկ իրականում՝ Հայաստանի գաղութացման միակ և հիմնական խոչընդոտ ու սպառնալիք:
Հատկանշական է նաև այն, որ Արման Թաթոյանի իրավապաշտպան գործունեությունը թիրախավորվել է նաև Հայաստանի իշխանական տարբեր խմբավորումների կողմից, և շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ իրենցքայլական ուսապարկերը մտմտում են Թաթոյանից ազատվելու և նրա փոխարեն առավել ադրբեջանասեր փողոցային թափառական ակտիվիստ նշանակելու գաղափարի շուրջ:
Թուրքական և ադրբեջանական գործակալներին ուզում եմ զգուշացնել, որ իրեց արյունոտ թաթերը հեռու պահեն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանից և չփորձեն 50 մետր շառավիղով մոտենալ նրան՝ անկախ իրենց տերերի կողմից իրենց իջեցված հրամանի կատարման պարտադիրության աստիճանից:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...