Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ վարչապետը և Կիպրոսի նախագահը քննարկել են Հայաստան–Կիպրոս երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Փրկարարների և ոստիկանների օպերատիվ ու համակարգրված գործողությունների արդյունքում երիտասարդները փրկվել են Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել գետից Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա Մեծ Բրիտանիան միանում է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկային ծրագրին Դուք իսկապես շատ արդյունավետ, շատ պրոֆեսիոնալ կերպով կարողացել եք իրականացնել գագաթնաժողովը. Իռլանդիայի վարչապետ Երևանում մայիսի 5-ին կկայանա «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը Ամերիկյան ուժերն ակտիվորեն օգնում են՝ ապահովելու համար առևտրային նավերի անցումը Ստորագրվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանին տեղակայված պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ Քննարկումները կարող են հանգեցնել բոլոր կողմերի համար դրական արդյունքի. ԱՄՆ-Իրան

ՀՀ վարչապետը և Կիպրոսի նախագահը քննարկել են Հայաստան–Կիպրոս երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՓրկարարների և ոստիկանների օպերատիվ ու համակարգրված գործողությունների արդյունքում երիտասարդները փրկվել ենՓրկարարները ավտոմեքենան դուրս են բերել գետիցԵվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԱյս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու ԿոշտաՄեծ Բրիտանիան միանում է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկային ծրագրինԴուք իսկապես շատ արդյունավետ, շատ պրոֆեսիոնալ կերպով կարողացել եք իրականացնել գագաթնաժողովը. Իռլանդիայի վարչապետԵրևանում մայիսի 5-ին կկայանա «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովըԱմերիկյան ուժերն ակտիվորեն օգնում են՝ ապահովելու համար առևտրային նավերի անցումըՍտորագրվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանին տեղակայված պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունըԱրարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետՔննարկումները կարող են հանգեցնել բոլոր կողմերի համար դրական արդյունքի. ԱՄՆ-ԻրանՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետՔննարկվել են Հայաստան-Իսպանիա համագործակցության զարգացման հեռանկարներըՆիկոլ Փաշինյանը և Մարկ Ռյուտեն քննարկել են Հայաստան–ՆԱՏՕ համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցերԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետԵվրոպան հզոր է, երբ միասին է առաջ շարժվումՔիր Սթարմերը շեշտել է Հայաստանի հետ փոխգործակցությունն ընդլայնելու կարևորությունըԶելենսկին Երևանում հանդիպումներ է ունեցել եվրոպացի գործընկերների հետՀայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիրՄարկ Ռյուտեն կարճատև հանդիպում է ունեցել լրագրողների հետՄակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի գործողությանըԻտալիայում անցկացվող «Sardinia World Chess Festival 2026» մրցաշարին մասնակցում է 4 հայ շախմատիստԱյժմ մենք ընթանում ենք շատ կարևոր նախագծի իրականացման ճանապարհով. վարչապետի ելույթըՆիկոլ Փաշինյանի վերջին տարիների աշխատանքը Հայաստանում շատ տպավորիչ է. Ֆրանսիայի նախագահՄակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրելՍպասվում է փոփոխական եղանակ, ջերմաստիճանը նախ կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաԽաղաղությունը բարգավաճում է բերում. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿայա Կալասը մայիսի 5-ին Երևանից կմեկնի ԲաքուԵ՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները. Ալիևի ելույթը՝ ԵՔՀ գագաթնաժողովինԱռաջին անգամ է, որ ԵՔՀ-ն հանդիպում է այստեղ՝ Հարավային Կովկասում՝ Հայաստանը դնելով Եվրոպայի սրտում. ԵԽ նախագահՄաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն, որը կլինի կայուն, համապարփակ, տևական. ԶելենսկիԾանրամարտի երիտասարդական ԱԱ-ում այսօր մրցահարթակ դուրս կգան Հովհաննես Հովհաննիսյանն ու Նարեկ ԳրիգորյանըՀայաստանն ինքնուրույն կկայացնի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ իր որոշումը. Կայա ԿալասԲողոքի ակցիա՝ ԵՔՀ գագաթնաժողովին զուգահեռԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգըԱնկարայում արտակարգ վայրէջքից հետո Իսպանիայի վարչապետը ժամանել է ԵրևանԶելենսկին ցանկանում է վերջ դնել պատերազմին, բայց հարց է, թե ով կարող է միջնորդել խաղաղությանըԱյսօր Հայաստանը Եվրոպայի սիրտն է, շատ կարևոր հաղորդագրություններ հնչելու են Երևանից. Վահան ԿոստանյանԵրևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը. ուղիղՆոր կենսաչափական անձնագրեր՝ բարձր անվտանգությամբ և միջազգային առաջատար փորձի կիրառմամբ«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթներըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունը. ուղիղ«Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոնԵվրոպական առաջնորդները Երևանում․ BBC-ն՝ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի մասինԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կուղեկցի» Հորմուզի նեղուցում արգելափակված նավերինԱդրբեջանի տարածքով Հայաստան կներմուծվի պարարտանյութի նոր խմբաքանակԱլիևը տեսակապով կմիանա ԵՔՀ գագաթնաժողովինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Մամուլ

փաշինյանը փախավ Քոչարյանի ստվերից

Իշխող մեծամասնությունը հայտարարությունով փաստեց, որ հրաժարվում է արտահերթ ընտրությունների իրենց իսկ առաջ քաշած օրակարգից։ Հանրության արձագանքը միանշանակ էր՝ Նիկոլը վախեցավ։

Փաշինյանը որոշել էր գնալ արտահերթ ընտրությունների մի քանի պատճառով՝ նախ՝ հույս ուներ, որ այդ կերպ կկասեցնի արագ իշխանափոխության վտանգը, երկրորդ՝ կկանխի իր նկատմամբ քրեական հետապնդման անկասելի հեռանկարը, երրորդ՝ հեշտությամբ կկիրառի վարչական ռեսուրսները, և ամենակարևորը՝ ըստ էության, չի ունենա խոշոր մրցակից։ Նա չէր ենթադրում, որ Ռոբերտ Քոչարյանի շուրջ կոնսենսուս կձևավորվի և նա հաղթելու լուրջ հայտ կներկայացնի։

Եվ երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ մասնակցելու է արտահերթ ընտրություններին և կրելու է, Փաշինյանի համար սկսվեց մղձավանջը։ Այլևս խմիչքի բաժակը փրկություն չէր։ Նա չէր էլ ենթադրում, որ այսքան կարճ ժամանակահատվածում հասարակության լայն շերտերի մոտ սկսել է արմատավորվել այն համոզմունքը, որ Քոչարյանը միակ քաղաքական գործիչն է, ով ի վիճակի է երկիրը դուրս բերել Նիկոլի մեղքով առաջացած ճգնաժամից։

Իր թիմում Փաշինյանը երկակի խաղ էր խաղում. Լայն ֆորմատում, մեծ լսարանի առաջ ասում էր, որ Քոչարյանի մասնակցությունը իր երազանքն է։ Եվ քաղաքականը դաշտը բաժանելով իր և Քոչարյանի միջև, օգտագործելով հայտնի բառապաշարը և հայտնի տեխնոլոգիաները հեշտությամբ կհաղթի։

Ի դեպ, նա խնդիր էր դրել, որ այս գաղափարը հասնի նաև ընդդիմադիր շրջանակներին, և իրոք վարկածը արմատավորել էր որոշ ընդդամադիր շրջանակներում, որոնք իսկապես ներշնչվել էին, որ Նիկոլը ճիշտ է ասում։

Բայց նեղ, ամենահավատարիմ շրջանակում, սակայն, սկսվում էր Փաշինյանի հիստերիան։ Իր մերձավորների մոտ նա անկեղծորեն խոստովանում էր իր վախերը, հաղթելու շանսերի բացակայությունը։ Փաշինյանը լավ հասկանում էր, որ ներկա իրավիճակում Քոչարյանին հակադրելու ոչինչ չունեն։

Այն բանից հետո, երբ սոցիոլոգիական հարցումները ցույց տվեցին, որ նա իսկապես Քոչարյանի դեմ շանս չունի, և որ Երևանում իր ռեյտինգը հասել նվազագույնին, իսկ Քոչարյանի գլխավորած քաղաքական ուժը կարող է մեծամասնություն ստանալ խորհրդարանում, Փաշինյանն այլ բան չգտավ, քան ընդհանրապես հրաժարվել ընտրություններից: Ով ով, բայց Փաշինյանը շատ լավ գիտի, որ վերջին հարցումների ադրյունքում Քոչարյանը Երևանում իր վարկանիշով առաջին տեղում է։

Հայտարարությունն արվեց «Իմ քայլը» խմբակցության անունից, սակայն կասկած չկա, որ հայտարարության հեղինակը Փաշինյանն է։ Նա հարմարավետորեն թաքնվում է ուսապարկերի հետևում։ Ավելին երեկ նրանցից շատերին հրահանգ էր իջեցվել ամեն գնով ցրել ընտրություններից հրաժարվելու և Քոչարյանի քաղաքականություն վերադարձի միջև կապի վերաբերյալ հասարակության համոզմունքը։

Իսկ իրականությունն այն է, որ Փաշինյանը փախավ ընդամենը Քոչարյանի ստվերից։ Եվ նա շատ լավ է պատկերացնում, թե ինչ է կատարվելու իրական Քոչարյանի հետ առերեսումից։

Մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը, բացի լարվածության խորացումից, այլ արժեք չի ներկայացնում։ Այն անհաջող փորձ է ձգձել սեփական իշխանությունը։ Մի բան ակնհայտ է, Փաշինյանն ապագա չունի և հեռանալու է։ Որքան ուշ, այնքան ավելի թանկ է վճարելու դրա դիմաց։ Նա պատասխան է տալու պատերազմ հրահրելու, Արցախի պետականության կորստի, Շուշին, Հադրութը հանձնելու, հազարավոր զոհերի և տասնյակ հազարավոր հաշմված երիտասարդների, հասարակությունը բզկտելու և մարդկանց իրար դեմ լարելու համար։ Կլինի դա արտահերթ ընտրություններով, թե այլ ճանապարհով էական չէ։ Նիկոլն արդեն գնացած է։

 

Վիգեն Երեմյան

«Իմ Ձայնը» նախագիծ