Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ վարչապետը և Կիպրոսի նախագահը քննարկել են Հայաստան–Կիպրոս երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Փրկարարների և ոստիկանների օպերատիվ ու համակարգրված գործողությունների արդյունքում երիտասարդները փրկվել են Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել գետից Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա Մեծ Բրիտանիան միանում է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկային ծրագրին Դուք իսկապես շատ արդյունավետ, շատ պրոֆեսիոնալ կերպով կարողացել եք իրականացնել գագաթնաժողովը. Իռլանդիայի վարչապետ Երևանում մայիսի 5-ին կկայանա «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը Ամերիկյան ուժերն ակտիվորեն օգնում են՝ ապահովելու համար առևտրային նավերի անցումը Ստորագրվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանին տեղակայված պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ Քննարկումները կարող են հանգեցնել բոլոր կողմերի համար դրական արդյունքի. ԱՄՆ-Իրան

ՀՀ վարչապետը և Կիպրոսի նախագահը քննարկել են Հայաստան–Կիպրոս երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՓրկարարների և ոստիկանների օպերատիվ ու համակարգրված գործողությունների արդյունքում երիտասարդները փրկվել ենՓրկարարները ավտոմեքենան դուրս են բերել գետիցԵվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԱյս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու ԿոշտաՄեծ Բրիտանիան միանում է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկային ծրագրինԴուք իսկապես շատ արդյունավետ, շատ պրոֆեսիոնալ կերպով կարողացել եք իրականացնել գագաթնաժողովը. Իռլանդիայի վարչապետԵրևանում մայիսի 5-ին կկայանա «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովըԱմերիկյան ուժերն ակտիվորեն օգնում են՝ ապահովելու համար առևտրային նավերի անցումըՍտորագրվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանին տեղակայված պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունըԱրարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետՔննարկումները կարող են հանգեցնել բոլոր կողմերի համար դրական արդյունքի. ԱՄՆ-ԻրանՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետՔննարկվել են Հայաստան-Իսպանիա համագործակցության զարգացման հեռանկարներըՆիկոլ Փաշինյանը և Մարկ Ռյուտեն քննարկել են Հայաստան–ՆԱՏՕ համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցերԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետԵվրոպան հզոր է, երբ միասին է առաջ շարժվումՔիր Սթարմերը շեշտել է Հայաստանի հետ փոխգործակցությունն ընդլայնելու կարևորությունըԶելենսկին Երևանում հանդիպումներ է ունեցել եվրոպացի գործընկերների հետՀայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիրՄարկ Ռյուտեն կարճատև հանդիպում է ունեցել լրագրողների հետՄակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի գործողությանըԻտալիայում անցկացվող «Sardinia World Chess Festival 2026» մրցաշարին մասնակցում է 4 հայ շախմատիստԱյժմ մենք ընթանում ենք շատ կարևոր նախագծի իրականացման ճանապարհով. վարչապետի ելույթըՆիկոլ Փաշինյանի վերջին տարիների աշխատանքը Հայաստանում շատ տպավորիչ է. Ֆրանսիայի նախագահՄակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրելՍպասվում է փոփոխական եղանակ, ջերմաստիճանը նախ կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաԽաղաղությունը բարգավաճում է բերում. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿայա Կալասը մայիսի 5-ին Երևանից կմեկնի ԲաքուԵ՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները. Ալիևի ելույթը՝ ԵՔՀ գագաթնաժողովինԱռաջին անգամ է, որ ԵՔՀ-ն հանդիպում է այստեղ՝ Հարավային Կովկասում՝ Հայաստանը դնելով Եվրոպայի սրտում. ԵԽ նախագահՄաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն, որը կլինի կայուն, համապարփակ, տևական. ԶելենսկիԾանրամարտի երիտասարդական ԱԱ-ում այսօր մրցահարթակ դուրս կգան Հովհաննես Հովհաննիսյանն ու Նարեկ ԳրիգորյանըՀայաստանն ինքնուրույն կկայացնի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ իր որոշումը. Կայա ԿալասԲողոքի ակցիա՝ ԵՔՀ գագաթնաժողովին զուգահեռԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգըԱնկարայում արտակարգ վայրէջքից հետո Իսպանիայի վարչապետը ժամանել է ԵրևանԶելենսկին ցանկանում է վերջ դնել պատերազմին, բայց հարց է, թե ով կարող է միջնորդել խաղաղությանըԱյսօր Հայաստանը Եվրոպայի սիրտն է, շատ կարևոր հաղորդագրություններ հնչելու են Երևանից. Վահան ԿոստանյանԵրևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը. ուղիղՆոր կենսաչափական անձնագրեր՝ բարձր անվտանգությամբ և միջազգային առաջատար փորձի կիրառմամբ«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթներըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունը. ուղիղ«Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոնԵվրոպական առաջնորդները Երևանում․ BBC-ն՝ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի մասինԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կուղեկցի» Հորմուզի նեղուցում արգելափակված նավերինԱդրբեջանի տարածքով Հայաստան կներմուծվի պարարտանյութի նոր խմբաքանակԱլիևը տեսակապով կմիանա ԵՔՀ գագաթնաժողովինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Թող իմքայլականները գնան Եռաբլուր, հետո հեռվից նայեն Շուշիին ու Հադրութին և ևս մեկ անգամ կրկնեն՝ արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ և «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության համակարգող Գեղամ Նազարյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը կհերքի իր այդ հայտարարությունը: «Երբ առաջիկա օրերին որևէ լրատվամիջոցի լրագրող մոտենա և հարցնի արտահերթ ընտրությունների մասին կամ արտահերթ ընտրություններից հրաժարվելու մասին, նա կբարկանա և կասի՝ գրավոր բերեք, թե ես ինչ եմ ասել, որից հետո «լայվ» է մտնելու և իր ստախոս ոճով հերքի իր այդ հայտարարությունը»,- ասաց Գեղամ Նազարյանը:

Գեղամ Նազարյանը շեշտեց՝ եթե հանրությունը հանդուրժում է նման ղեկավարի, ապա պետք է պատրաստ լինի ստախոսության: «Եթե հանրությունը, լրագրողները, քաղաքական գործիչները, բանակը, կոշկակարները հանդուրժում են երկրի ղեկավարի պաշտոնում մեկին և մինչև հիմա հանդուրժում են նրան, որը Արցախի կեսից շատը հանձնեց թշնամուն, 5000 երեխայի սպանեց անձամբ ինքը, բնականաբար ստելու է՝ ասելով՝ մի օր սա եմ ասել, մի օր նա, օրինակ՝ մի օր եկեք կանեփ աճեցնենք, մի օր կասի՝ եկեք արևածաղիկ աճեցնենք, տանենք ԱՄՆ-ի փողոցներում արևածաղիկ վաճառենք և այլն»,- ասաց նա:

Գեղամ Նազարյանի հավաստմամբ՝ իշխանությունները հրաժարվեց արտահերթ ընտրություններից, քանի որ հասկացան, որ չեն հաղթելու։ «Հիմա իրեն զեկուցեցին՝ դու ո՛չ ընտրություններում կհաղթես, ո՛չ մնալու ես իշխանության, և նա ամեն պահի ձգտում է մի ժամ ավել մնալ իշխանության գլխում։ Մի ժամ ավել մնալով՝ մեծ վնասներ է պատճառում այս երկրին»,- մեկնաբանեց Գեղամ Նազարյանը:


Նրա կարծիքով՝ արտահերթ ընտրությունների առաջարկը եղել է հանրությանը հանգստացնելու համար: «Մի քանի օր առաջ, երբ 50.000 մարդ ոտքի ելավ, ինքը այդ պայքարի ուժը նվազեցնելու համար, ասաց՝ կլինեն արտահերթ ընտրություններ՝ հույս ունենալով, որ այդ շարժումը կնվազի և կթուլանա, քաղաքական ուժերն էլ սկսեցին քննարկել այդ թեման և այլն: Նա երբեք չի գնա ընտրության, նա այս պահին վարկանիշ չունի, «ֆեյքերն» էլ չեն կարող մասնակցել ընտրության»,- ասաց նա։

Գեղամ Նազարյանը նաև անդրադարձավ թեզին, որ ըստ իշխանության՝ հանրային շրջանակներում արտահերթ ընտրությունների պահանջ չկա:

«Իմքայլականները նշում են՝ հանրությունը նման օրակարգ չունի, թող չոքեչոք գնան Եռաբլուր, գնան Գյումրիի, Վանաձորի, Իջևանի, Քանաքեռի գերեզմաններ, երեխեքի շիրիմների առաջ կանգնեն ու նայեն: Հետո հեռվից գնան Շուշին ու Հադրութին նայեն ու մեկ անգամ էլ կրկնեն, որ նման օրակարգ կա կամ չկա»,- ասաց Գեղամ Նազարյանը:

Փետրվարի 7-ին «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր խմբակցության հետ, և արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից: Հայտարարությունում նաև ասվում էր, որ հանրության տարբեր շերտերում արտահերթ խորհրդարանական ընտրության պահանջարկ չկա: