Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ վարչապետը և Կիպրոսի նախագահը քննարկել են Հայաստան–Կիպրոս երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Փրկարարների և ոստիկանների օպերատիվ ու համակարգրված գործողությունների արդյունքում երիտասարդները փրկվել են Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել գետից Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա Մեծ Բրիտանիան միանում է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկային ծրագրին Դուք իսկապես շատ արդյունավետ, շատ պրոֆեսիոնալ կերպով կարողացել եք իրականացնել գագաթնաժողովը. Իռլանդիայի վարչապետ Երևանում մայիսի 5-ին կկայանա «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը Ամերիկյան ուժերն ակտիվորեն օգնում են՝ ապահովելու համար առևտրային նավերի անցումը Ստորագրվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանին տեղակայված պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ Քննարկումները կարող են հանգեցնել բոլոր կողմերի համար դրական արդյունքի. ԱՄՆ-Իրան

ՀՀ վարչապետը և Կիպրոսի նախագահը քննարկել են Հայաստան–Կիպրոս երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՓրկարարների և ոստիկանների օպերատիվ ու համակարգրված գործողությունների արդյունքում երիտասարդները փրկվել ենՓրկարարները ավտոմեքենան դուրս են բերել գետիցԵվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԱյս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու ԿոշտաՄեծ Բրիտանիան միանում է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկային ծրագրինԴուք իսկապես շատ արդյունավետ, շատ պրոֆեսիոնալ կերպով կարողացել եք իրականացնել գագաթնաժողովը. Իռլանդիայի վարչապետԵրևանում մայիսի 5-ին կկայանա «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովըԱմերիկյան ուժերն ակտիվորեն օգնում են՝ ապահովելու համար առևտրային նավերի անցումըՍտորագրվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանին տեղակայված պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունըԱրարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետՔննարկումները կարող են հանգեցնել բոլոր կողմերի համար դրական արդյունքի. ԱՄՆ-ԻրանՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետՔննարկվել են Հայաստան-Իսպանիա համագործակցության զարգացման հեռանկարներըՆիկոլ Փաշինյանը և Մարկ Ռյուտեն քննարկել են Հայաստան–ՆԱՏՕ համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցերԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետԵվրոպան հզոր է, երբ միասին է առաջ շարժվումՔիր Սթարմերը շեշտել է Հայաստանի հետ փոխգործակցությունն ընդլայնելու կարևորությունըԶելենսկին Երևանում հանդիպումներ է ունեցել եվրոպացի գործընկերների հետՀայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիրՄարկ Ռյուտեն կարճատև հանդիպում է ունեցել լրագրողների հետՄակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի գործողությանըԻտալիայում անցկացվող «Sardinia World Chess Festival 2026» մրցաշարին մասնակցում է 4 հայ շախմատիստԱյժմ մենք ընթանում ենք շատ կարևոր նախագծի իրականացման ճանապարհով. վարչապետի ելույթըՆիկոլ Փաշինյանի վերջին տարիների աշխատանքը Հայաստանում շատ տպավորիչ է. Ֆրանսիայի նախագահՄակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրելՍպասվում է փոփոխական եղանակ, ջերմաստիճանը նախ կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաԽաղաղությունը բարգավաճում է բերում. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿայա Կալասը մայիսի 5-ին Երևանից կմեկնի ԲաքուԵ՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները. Ալիևի ելույթը՝ ԵՔՀ գագաթնաժողովինԱռաջին անգամ է, որ ԵՔՀ-ն հանդիպում է այստեղ՝ Հարավային Կովկասում՝ Հայաստանը դնելով Եվրոպայի սրտում. ԵԽ նախագահՄաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն, որը կլինի կայուն, համապարփակ, տևական. ԶելենսկիԾանրամարտի երիտասարդական ԱԱ-ում այսօր մրցահարթակ դուրս կգան Հովհաննես Հովհաննիսյանն ու Նարեկ ԳրիգորյանըՀայաստանն ինքնուրույն կկայացնի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ իր որոշումը. Կայա ԿալասԲողոքի ակցիա՝ ԵՔՀ գագաթնաժողովին զուգահեռԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգըԱնկարայում արտակարգ վայրէջքից հետո Իսպանիայի վարչապետը ժամանել է ԵրևանԶելենսկին ցանկանում է վերջ դնել պատերազմին, բայց հարց է, թե ով կարող է միջնորդել խաղաղությանըԱյսօր Հայաստանը Եվրոպայի սիրտն է, շատ կարևոր հաղորդագրություններ հնչելու են Երևանից. Վահան ԿոստանյանԵրևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը. ուղիղՆոր կենսաչափական անձնագրեր՝ բարձր անվտանգությամբ և միջազգային առաջատար փորձի կիրառմամբ«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթներըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունը. ուղիղ«Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոնԵվրոպական առաջնորդները Երևանում․ BBC-ն՝ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի մասինԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կուղեկցի» Հորմուզի նեղուցում արգելափակված նավերինԱդրբեջանի տարածքով Հայաստան կներմուծվի պարարտանյութի նոր խմբաքանակԱլիևը տեսակապով կմիանա ԵՔՀ գագաթնաժողովինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Հայաստան

Պատերազմի գաղտնիքները մանրուքների մեջ են․ Լրագողները մեծ անելիք ունեն․ Կարին Տոնոյան

«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնությունը զրուցել է Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայր, «Հայ ասպետ» հիմնադրամի հիմնադիր տնօրեն, «Որդուս» ՀԿ նախագահ Կարին Տոնոյանի հետ։ Հարցազրույցը կհրապարակենք երկու հատվածով։

- Տիկին Տոնոյան, բոլորս գիտակցում ենք, որ մեր կյանքն այլևս առաջվանը չի լինի։ Բոլորս ենք կորցրել եթե ոչ որդի, ապա բարեկամ, հարազատ ու ընկեր։ Դժվար է այս զգայուն հարցում զսպել էմոցիաները, խուսափել որակումներից, բայց պետք է սթափ գնահատենք՝ ինչի՞ հետ գործ ունենք։

-Որևէ մեկը թող չկարծի, որ այն ցավը, որ մենք հիմա ունենք, վաղն ինքը չի ապրելու։2016թ. ապրիլյանի մայրերի ցավը հարյուրից դարձավ հինգ հազար, իսկ գուցե յոթ հազար: Ավելացնենք տասը հազար վիրավոր, որոնցից շատերը չգիտեմ՝ կուզեին էդ վիճակով ապրել։ Մղկտում եմ, երբ տեսնում եմ էդ երիտասարդ տղաներին՝ առանց ոտք, ձեռք, խեղված ճակատագրեր։ Ազգի կեսը վիրավոր է։ Վիրավորի ծնողն էլ է վիրավոր։ Կենդանի զոհը ամենասարսափելի զոհն է, որովհետև այլևս կորցնելու ոչինչ չունի։ Հայաստանում հիմա մոտ 50 հազար ողջ մնացած զոհ կա, որոնք ամեն օր գնում են Եռաբլուր, վերադառնում են և դիակի պես ապրում են։ Որդուս որևէ մեկը հետ չի բերելու, շատերն ինձ հարց են տալիս՝ ինչի՞դ է պետք, ինչո՞ւ ես փորփրում։ Ուրիշների որդիների համար եմ փորփրում, ուզում եմ, որ ծնողները իրավատեր դառնան։ Այս պատերազմում զինվորը չի պարտվել, այս պատերազմում պարտվել է բանակի անկարգապահությունը և իշխանության դավաճանությունը, որովհետև մեր տղաները մինչև վերջին օրը չգիտեին, որ էստեղ դավաճանություն է տեղի ունեցել ու շարունակում էին կռվել։ Հազարավոր են փաստերը։

 

- Դուք ձեր «Որդուս» ՀԿ-ով միացել եք «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնությանը, որն առաջարկում է կառավարական ամառանոցները վերածել ժամանակակից բժշկական կենտրոնների և հանձնել զինվորներին։ Ըստ ձեզ, էլ ինչ քայլեր են պետք հետպատերազմյան վիճակից դուրս գալու համար։

-Աջակցում եմ պարոն Գեղամի նախաձեռնությանը։ Մենք մեր որդիներին կորցրել ենք, պայքարում ենք մյուսների որդիների համար, որովհետև հաջորդ զոհը իրենց որդիները կարող են լինել։ Այո, Հայաստանի լավագույն շենքերը պետք է դառնան վիրավորների և բանակում հիմա ծառայող և վերադարձող տղաների համար բժշկական կենտրոններ։ Բոլորը խեղված են հոգեբանորեն։ Իմ աշակերտներից քանիսը վերադարձան, ինձ տեսան, գնացին։ Էդ տղաների աչքերում անգամ անառողջ հայացք կա։ Բոլորը պետք է վերադառնան, հետծառայողական կուրսեր անցնեն, որ կարողանան հոգեբանորեն վերականգնվել։ Ես ամեն գիշեր գնում եմ Եռաբլուր։ Որդուցս քիչ այն կողմ թարմ շիրիմ կա, գալիս են իրենց ջոկատի տղաները և խմում։ Շատ չէ, մի երկու բաժակ, բայց ցավից են հարբում, հետո սկսում մղկտալով լացել։ Կարդացի, որ զոհվածի մայր է իրեն փորձել Հաղթանակի կամրջից ցած գցել, ինքնասպան լինել։ Մեկ օր առաջ զոհվածի մի ուրիշ մայր էր եկել և ասում էր՝ ես ուզում եմ աշխարհը քանդվի, ոնց ապրեմ էս չարության հետ։ Նրանց հոգեբանական աջակցություն է պետք, բոլորը չէ, որ կարող են դիմանալ։ Այս ամենը բուժում է պահանջում։ Մենք պետք է գոնե ողջ մնացածների առողջության մասին մտածենք, և այո, լավագույն տարածքները պետք է պատկանեն նրանց։ Իմ որդին չի կարողանալու էնտեղ բուժվի, բայց մյուսները պետք է գնան բուժվեն, նոր գնացող ծառայողները եւս։ Ես 9 տարի եղել եմ Պաշտպանության նախարարության խորհրդի կազմում, տեսել եմ, թե ինչպես են բանակից վերադառնում մեր տղաները՝ առողջությունը կորցրած։ Յյուրաքանչյուր ծնող պետք է իմանա, որ իր երեխան գալու է և ամենամեծ պատվով, արժանի ձևով բուժվելու է ամենալավ, հատուկ առողջարանում։ Մեր ժողովուրդը պետք է գիտակցի, որ իր լավագույնն ինքը պետք է տա իր զինվորին։
Ծնողներից շատերն ասում են՝ վրեժ ունենք, չենք ներելու։ Ինչպե՞ս շարունակել։
-Այո, ասում են՝ դուք չարացել եք, ի վիճակի չեք այլևս սթափ մտածելու։ Որևէ մեկը չի կարող ասել, որ հայրենիքի վրեժը սրբազան պարտք չէ։ Աշխարհի բոլոր ժողովուրդների մոտ էլ հայրենիքի վրեժն է, որ ապրեցնում է հայրենիքները։ Եթե քո հայրենիքը տրորել են, դու վրեժով չես, այդ հայրենիքները մեռնում են։ Եթե որևէ մեկն այսօր կասի, որ մենք մեր հայրենիքի վրեժը չպիտի լուծենք, ուրեմն ինքն է դատապարտել մեր հայրնեիքին մահվան, կործանման։ Իմ վրեժն այլևս անձնական չէ, ես վեր եմ արդեն էդ ամեն ինչից, բայց իմ որդու հաղթանակն են իրենից խլելել, իր ընկնելու իմաստն են խլել ինձնից, և դա հարենիքն է։ Ի վերջո, ինքը հայրենիքի համար էր գնացել, ուրեմն հայրենիքն է այսօր դավաճանված ու խոցված, ուրեմն հայրենիքի վրեժը մենք պետք է լուծենք։ Գալիս են ինձ մոտ զինվորական տղերք, հսկա, աջդահակ տղաներ և ասում են՝ Կարին Տոնոյան, չենք կարողանում ապրել, ի՞նչ անենք։ Բոլորին ասում եմ ՝ այս պահին սահմանի թշնամին Երևանի թշնամու հետ համեմատած, շատ փոքր թշնամի է, որովհետև նրան հստակ գիտես՝ ինչպես վերացնել, հիմա թշնամին գրավել է Երևանը, կռիվն էստեղ է, եկեք կռիվ տանք, ազատենք մեր հայրենիքը։

- Ի՞նչ քայլերով։

-Միավորվելով, ձնագնդի էֆեկտով, ոտքի կանգնեցնելով ժողովրդին։ Ամենաթակ բանը ապրելու համար արժանապատվությունն է։ Էսպե՞ս պետք է ապրենք, տրորոված արժանապատվությամբ։ Ինչի մենք չգիտեի՞նք, որ Նիկոլը չի կարող երկիր կառավարել, 2018-ին էլ գիտեինք, բայց ընդամենը նրա համար, որ ուզում էինք մերժել Սերժին, բերեցինք մի թերուս ինչ-որ մեկին, դրեցինք մեր գլխին։ Բոլորը շատ լավ գիտեին իրեն, և անգամ իր հայրն իրեն չվստահեց, հարցազրույցին ասաց՝ ավելի խելացի մարդ չկա, որ դնեք։ Ես ժամանակին եղել եմ հետաքննող լրագրող, գիտեմ՝ այն ինչ կարող է անել հետաննքող լրագրողը, քննիչը, դատախազն անգամ չի կարող անել։ Պատերազմի գաղտնիքները մանրուքների մեջ են։ Մայրերն ի՞նչ գիտեն՝ էնտեղ ինչ է տեղի ունեցել, մենք ասեկոսեների մակարդակով գիտենք։ Գնացեք խոսեցրեք զինվորներին, իրենց ընկերներին։ Ճիշտ է, զինվորը չի ասի ճշմարտությունը, կա իր հրամանատարը, կա ողջ մնացած զինընկերը, որին ինքը չի ուզի մատնել, ամեն դեեպքում տղաներ են իրենք։ Ես ինքս իմ դպրոցում միշտ ասում եմ՝ մի մատնեք ձեր ընկերներին։ Իրենք հիմա ինչքան էլ իրենց զոհված ընկերոջը սիրեն, կենդանի ընկերոջից շատ չեն սիրելու, որ ամեն ինչ պատմեն։ Բայց, այնուամենայնիվ, շատ բաներ կպատմվեն, դրանք պետք են ապագայի համար։ Լրագրողները պետք է հավաքեն այդ նյութերը։ Գնացեք, գտեք ջոկատ առ ջոկատ, հանդիպեք, բոլորի հետ զրուցեք, վիրավոր զինվորները պառկած են, իրենցից հավաքեք նյութեր, ոչինչ, մենք հետո կհասկանանք իրենց ասածի մեջ որն է ճշմարտացին։ Եթե նույն ջոկատից տասը հոգի պատմեմ, հետո ճշմարտությունը կկարողանաս հասկանալ։ Պարզեք, թե վերադարձածներից ովքե՞ր են, որ շարունակում են համագործակցել իշխանության հետ, էստեղ կարող է շատ խորը բան թաքնված լինել։ Ովքե՞ր կամավորներ հավաքեցին, ջոկատներ բացեցին, ուշադրություն դարձրեք ո՞ր ջոկատներն են վերջին շրջանում բացվել, որտեղի՞ց է հրահանգ եղել։ Արդյոք կազմակերպիչները ԱԱԾ գործակալներ չեն եղել։ Ինձ շատ հետաքրքիր է, վերջին երկու տարում քանի՞ ջոկատ է բացվել, որոնք այս օրերին գնացին կամավոր։ Իմ որդու ջոկատը բացվել է այդ ժամանակահատվածում, ինչո՞ւ, պետք է հասկանալ։ Գուցե նրանց հրամանատարները ԱԱԾ գործակալներ են եղել, որովհետև մենք տեսանք, որ պատերազմի ժամանակ երկրի գլխավոր կոչված հրամանատարը հրահանգ էր տալիս, զորակոչ չէին անում, բայց կամավորների էին ուղարկում, գուցե հրաման էր տրված, որ կամավորագրեք, ջոկատներ ստեղծեք, որովհետև կամավոր գրվում են ամենաոգեղեն, ամենախելացի, ամենուժեղ տղաները, պետք էր ազգի այդ սերուցքը վերացնել։ Որովհետև տրամաբանությանը չի ենթարկվում՝ դու ունես բանակ, որը զորակոչով կարող է կրկնակի բանակ հավաքել, դու ճղճղում ես, որ տանից բռոնիժիլետ, կասկա վերցրեք, կամավորագրվեք։ Ես ծանոթներ ունեմ, որոնց զորակոչէլ էին, մի ամիս չէին տանում։ Ինչո՞ւ էիք կամավոր տանում, որովհետև կամավորի հրամանատարը բանակի հրամանատար չէր, գուցե ձեր գործակալներն էին, որ պետք է տանեին տղաների գլուխներն ուտեին։ Ես հիմա բոլորը հարցականով եմ տալիս, գուցե իմ ասածները բոլորը ցնդաբանություն են, բայց հնարավոր է նաև ճիշտ են։ Քնություն ուշ թե շուտ կլինի, եթե որևէ մեկը մտածում է մի քանի ամիս հետո ամեն ինչ կանցնի, սխալվում են։ Մի տարի հետո էլ չլինի, տասը տարի հետո լինելու է այդ դատն ու դատաստանը։ Իրենց չհասնի, իրենց զավակներին է հասնելու և, ի վերջո, մի օր բոլորը պատասխան են տալու։
Գրիչը զենքից պակաս սարսափելի չէ, հիմա գրչի գործելու ժամանակն է։ Ես ինձ հազիվ եմ զսպում, որ նորից լրագրողի գրիչը չվերցնեմ ձեռքս։ Ինչ է նշանակում ԴՆԹ-ի ճանաչման պատճառով օրը 3-6 հուղարկավորություն կա։ Ծնողներ կան, որ դեռ 6 ամիս կսպասեն իրենց զավակների ճանաչմանը, բա դուք խիղճ ունեք։ Ինչո՞ւ այդ թեման լագրողների ամենօրյա գրչի տակի նյութը չէ։ Ինչո՞ւ չկարողացանք ստիպել այս ապիկար իշխանություններին, որ 2-րդն առնեն, ասում են՝ առել են, բայց չի գործում։ Տասը հատ պետք է առնեիք, որպեսզի ծնողը մեկ ամսից ավելի գոնե չսպասեր։ Մոտ հազարի չափ մարմին կա, որ պիտի ճանաչվի, եթե անգամ բաժանես օրերի քանակի, դեռ 6 ամիս կամ մի տարի ծնողը պետք է սպասի։

«Ճշմարտություն սերունդների համար»