Յավլինսկին մեղադրել է Նավալնիին ֆաշիզմի եւ պոպուլիզմի մեջ
«Յաբլոկո» կուսակցության հիմնադիր Գրիգորի Յավլինսկին հրապարակել է իր կայքում հոդված, որում կոշտ քննադատության է ենթարկել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին: Փաստորեն, Յավլինսկին հայտարարել է, որ ժողովրդավարության ուղղությամբ տրամադրված քաղաքացիները, որոնք ցանկանում են փոփոխություններ դեպի լավը, Նավալնիի հետ նպատակին չեն հասնի, քանի որ նրա քաղաքականությունը նույնպես կհանգեցնի «վախի եւ ճնշումների մթնոլորտին», հաղորդում է ՄԿ-ն:
Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարում Նավալնիի գործունեության մասին՝ Յավլինսկին նշում է, որ նրա «բացահայտող» ֆիլմերն ուղղված են «տարրական սոցիալական տարբերությունների զարգացմանը»:
«Կոռուպցիայի դեմ իսկական պայքարը գողություն արած պաշտոնյանների կալվածքների՝ դրոններով նկարահանումը չէ, այլ քաղաքական պայքար է հանուն նոր ռուսական պետության»,-ասում է Յավլինսկին:
Նա նաեւ մեղադրում է Նավալնիին պոպուլիզմի եւ նացիոնալիզմի մեջ: Ի պաշտպանություն իր խոսքերի՝ նա մեջբերել է 2011 թվականին Վալերի Նովոդվորսկիի արտահայտած կարծիքը. «Նավալնին կարող է դառնալ խելագարված ամբոխների ապագա առաջնորդը, ընդ որում՝ անգամ նացիստական ուղղվածությամբ»:
Յավլինսկին նախազգուշացնում է, որ եթե ամբոխները հետեւեն Նավալնիին, ապա ապագայում երկրին ֆաշիզմ է սպասվում: «Ալիքը, որն այժմ բարձրանում է, բարձրանում է բնավ ոչ միայն Պուտինի դեմ: Այն բարձրանում է հանուն Ռուսաստանի ոչ ժողովրդավար ապագայի: Այն բարձրանում է հանուն անցած կոմունիզմի կամ ապագա ֆաշիզմի: Եւ Նավալնին այդ նոր վախճանի պոտենցիալ առաջնորդներից մեկն է»,-գրում է Յավլինսկին:
Նա նաեւ մեղադրում է Նավալնիին եւ նրա շրջապատին, որ վերջիններս կոտրում են ռուսաստանցիների ճակատագրերը, որոնք նրանց կոչով մասնակցում են չարտոնագրված հանրահավաքներում եւ արդյունքում հայտնվում ճաղերի հետեւում:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը