«Շատ կեղտոտ պատմություն է»․ Նաչալովայի հայրը նրա բնակարանը վաճառելու մասին
Երգչուհի Յուլյա Նաչալովայի ծնողները վաճառում են նրա էլիտար բնակարանը, որը պետք է հետագայում պատկաներ երգչուհու դստերը: Նման որոշում նրանք ստիպված են ընդունել։ Բանն այն է, որ երգչուհու նախկին ամուսին՝ հոկեյիստ Ալեքսանդր Ֆրոլովը պահանջել է վերադարձնել իր պարտքը, որը տրվել է այդ բնակարանի կեսը գրավադրելու դիմաց։
Մարզիկի տրամադրության տակ գրություն կա երգչուհու կողմից, որտեղ ասվում է, որ նա 20 մլն ռուբլի է վերցրել, որպես երաշխիք տվել է իր բնակարանի կեսը, որը նրան բաժին է հասել Վերայի հորից՝ ֆուտբոլիստ Եվգենի Ալդոնինի կողմից: Այդ գումարը Նաչալովան ներդրել է մենահամերգին պատրաստվելիս։
Ֆրոլովի իրավաբանները մեզ շտապեցնում են բնակարանի վաճառքի հարցում, որպեսզի մենք նրան շուտ տանք պարտքը։ Ահա այսպիսի «ազնիվ մարդ» է։ Շատ կեղտոտ պատմություն է, - նշել է երգչուհու հայրը՝ Վիկտոր Նաչալովը։
Նա ընդգծել է, որ չի հասկանում, թե ինչպես կարելի է այդպես վարվել մորը կորցրած երեխայի հանդեպ։
Ֆրոլովն օգնել է Յուլային համերգի կազմակերպչական հարցերում։ Հետո դրա համար ինչու է գումար պահանջում։ Զզվելի է այդ ամենը, - հավելել է արտիստուհու հայրը։ Նրա խոսքը մեջբերում է «Вечерняя Москва»-ն։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը