Հարվի Վայնշտեյնին բռնության մեջ մեղադրող դերասանուհի Ազիյա Արջենտոն հանդես է եկել Մերիլին Մենսոնի օգտին
Հայտնի իտալացի դերասանուհի Ազիա Արջենտոն, որն ինքը մի քանի անգամ ներգրավված է եղել սեքս սկանդալներում, պաշտպանել է երգիչ Մերիլին Մենսոնին: Ավելի վաղ մի քանի աղջիկներ, որոնց թվում է «Վայրի Արեւմուտքի աշխարհի» աստղ Էվան Ռեյչել Վուդը, արտիստին մեղադրել էին աբյուզի եւ բռնության մեջ: Արջենտոն, որը վաղուց ծանոթ է Մերիլինին, աջակցել է սկանդալային երգչին՝ Instagram-ում տեղադրելով մի ամբողջ գրառում։ Տիկինը նշել է, որ մեդիայում եւ շոու-բիզնեսում ընդունված նոր էթիկան ավելի շատ պուրիտանիզմի է նման։
Հետաքրքիր է, որ Ազիայի հասցեին նույնպես բռնության եւ սեռական ոտնձգությունների մեղադրանքներ են հնչում։ Սկզբում նա դարձավ առաջիններից մեկը, ով հրապարակավ մեղադրեց պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին, ապա, արդեն բոլորովին վերջերս, բաժին հասավ «Ֆորսաժ» ֆիլմի ռեժիսորին։ Սակայն նման լուրջ մեղադրանքներ եղել են ոչ միայն Արջենտոյի կողմից, այլեւ հենց իր հասցեին. երիտասարդ դերասանը հայտարարել է, որ դերասանուհին է նրան սեքսի է դրդել, երբ 17 տարեկան էր, իսկ դերասանուհին՝ 40:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը