«Հարրի Փոթերի» աստղն անսպասելի խոստովանություն է արել ֆրանշիզայի մասին
Բրիտանացի դերասան Ռուպերտ Գրինտը, որը հայտնի է Հարրի Փոթերի մասին ֆիլմերի շարքում Ռոն Ուիզլիի դերով, անակնկալ խոստովանություն է արել ֆրանշիզայի մասին: Նրա խոսքով՝ չնայած այն բանին, որ ինքը նկարահանվել է բոլոր ութ ֆիլմերում, դրանց մեծ մասը նա չի դիտել: Այս մասին Գրինտը պատմել է Variety պարբերականին տված հարցազրույցում։
32-ամյա դերասանը խոստովանել է, որ տեսել է ֆրանշիզայի միայն առաջին երեք մասերը, սակայն դրանից հետո դադարել է դրանք դիտել: Ընդ որում, Ռուպերտ Գրինտը նշել է, որ նա, այնուամենայնիվ, ստիպված կլինի դիտել շարքի բոլոր ֆիլմերը: «Այժմ, երբ ես դուստր ունեմ, հավանաբար, ստիպված կլինեմ դիտել դրանք նրա հետ», - ասել է «Հարրի Փոթերի» աստղը:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը