Քոչարյան. Այն, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը մոռացվել է, Հայաստանի դիվանագիտության ամենամեծ սխալներից մեկն է
Կարգավիճակը (Ղարաբաղի - խմբ.) պարզապես մոռացվել է: Հիմա դա չի քննարկվում: Եւ գուցե հենց հիմա դրա քննարկումը այնքան էլ ռացիոնալ չէ, քանի որ առաջին պլան է մղվել դրանում ապրող մարդկանց անվտանգությունը: Իսկ այն, որ կարգավիճակի հարցը մոռացվել է, հայկական դիվանագիտության ամենամեծ սխալներից մեկն է: Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Կարգավիճակը պարզապես մոռացվել է: Հիմա դա չի քննարկվում: Եւ գուցե հենց հիմա դրա քննարկումը այնքան էլ ռացիոնալ չէ, քանի որ առաջին պլան է մղվել դրանում ապրող մարդկանց անվտանգությունը: Իսկ այն, որ կարգավիճակի հարցը մոռացվել է, հայկական դիվանագիտության ամենամեծ սխալներից մեկն է, քանի որ հենց կարգավիճակն էր, որը հիմնված էր հանրաքվեի վրա, ասվում էր, որ այդ հարցը եւ խնդրի լուծումը ընկած են ազգի ինքնորոշման հարթության մեջ: Մոռացության մատնեցին այդ գործոնը, հայտարարեցին, որ Ղարաբաղը Հայաստան է, եւ բոլորը բանակցությունները տարան փակուղի, փաստորեն տեղափոխեցին այն Ադրբեջանին ուղղված Հայաստանի տարածքային պահանջների հարթություն եւ դրանով օրինականացրեցին Ադրբեջանի ագրեսիան: Ի վերջո, ոչ մի երկիր չդատապարտեց, ըստ էության, ոչ մի երկիր չդատապարտեց այն կողմին, որը սկսել է ռազմական գործողությունները»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:
«Հիմա ես կարծում եմ, որ կարգավիճակի բանակցություններ մենք կմտնենք շատ թույլ դիրքերից: Այժմ ես չեմ տեսնում մեր դիրքորոշման հստակ բացատրությունը Հայաստանի արտգործնախարարությունից կամ առհասարակ Հայաստանի իշխանություններից, բացառությամբ այն հայտարարության, որ կարգավիճակը չի լուծվել: Ադրբեջանն ասում է, որ իրենք դե ֆակտո լուծել են այն, եւ որ այն կքննարկվի ապագայում: Ինչպե՞ս, ի՞նչ, որո՞նք են այս քննարկման ձեւերը, ո՞րն է ժամանակացույցը: Բացարձակապես ոչինչ պարզ չէ: Սա իրավիճակ է, որում, որպես կանոն, հայտնվում է պատերազմում պարտված կողմը, եւ մենք քաղում ենք այս պատերազմի արդյունքները: Մենք ի վիճակի չենք ապահովել մեր սեփական սահմանների անվտանգությունը, եւ չկա զինված ուժերի վերականգնումով զբաղվելու քաղաքական կամք»,- հավելել է նա:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ...
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը
Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերա...
Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ