Ռոբերտ Քոչարյան․ Ես զարմացած եմ, թե որքան խոցելի է հասարակությունը նման մանիպուլյացիաների նկատմամբ
Սա ամենամեծ խնդիրներից է, պատերազմի ամենամեծ պարադոքսներից։ 44 օր մարդկանց խաբել են, որ մենք հաղթում ենք, եւ 44-րդ օրը կապիտուլյացիայի ակտ է ստորագրվում։ Իսկապես դա ցնցող էր։ Այս մասին «Սպուտնիկ-Արմենիա»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը
Սա ամենամեծ խնդիրներից է, պատերազմի ամենամեծ պարադոքսներից։ 44 օր մարդկանց խաբել են, որ մենք հաղթում ենք, եւ 44-րդ օրը կապիտուլյացիայի ակտ է ստորագրվում։ Իսկապես դա ցնցող էր։ Այդ ամենի իրականացման մեխանիզմները՝ զինվորական դրությունը, որը պետք էր օգտագործել հաջող մոբիլիզացիա անցկացնելու, բանակը լրացնելու, մի շարք հարցերի համար, որոնք պետք է լուծել, երբ մարտական գործողություններ են սկսվում։
Բայց միջոցառումների ամբողջ փաթեթից, որը ռազմական դրությունը տալիս է գործադիր իշխանությանը երկրի ողջ ներուժը մոբիլիզացնելու եւ այս ներուժն այս պատերազմում հաղթանակին կամ ծայրահեղ դեպքում չպարտվելուն ուղղելու համար, լիարժեք օգտագործվել է մեկ ներուժ՝ լռեցնել ԶԼՄ-ներին եւ ապատեղեկատվության եւ ստերի այս հոսքը հորդել բնակչության վրա: Անկեղծ ասած, ես զարմացած եմ, թե որքան խոցելի է մեր հասարակությունը այս տեսակի մանիպուլյացիաների նկատմամբ: Ինձ համար դա անսպասելի էր, քանի որ մենք գիտեինք, թե ինչ է կատարվում: Բայց ռազմական դրությունը իշխանությանը ճշմարիտ տեղեկատվությունը արգելափակելու գործիքներ էր տալիս: Բացի այդ, մարդիկ ցանկանում էին հավատալ դրական տեղեկատվությանը, ուզում էին հավատալ, որ մենք հաղթում ենք: Մարդը շատ ավելի հակված է ստի այս հաբը կուլ տալու, եթե դա իր համար ցանկալի է: Սա է խնդիրը:
Եւ, ի դեպ, սա այս պատերազմում պարտության պատճառներից մեկն է, որովհետեւ մինչեւ վերջին օրը չկար համընդհանուր գիտակցություն, որ մենք պարտվում ենք, որ կորցնում ենք մեր հայրենիքը, կորցնում ենք այս հայրենիքի նկատելի մասը, որ մենք ունենք շատ զոհեր, բազմաթիվ սպանվածներ ու վիրավորներ: Նման տեղեկատվությունը, իմ համոզմամբ, խուճապ չէր տարածի: Այն կմոբիլիզացներ հասարակությունը: Եղել է բոլորովին հակառակը»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ