Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նավթի համաշխարհային գները կտրուկ աճ են արձանագրել Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 10-ից 13-ը Ոստիկանների և կենդանապաշտպանների համագործակցության շնորհիվ կանխվեց շնամարտը Գազամատակարարման վթարային դադարեցում Պռոշյան բնակավայրում Հունգարիան նորից կդառնա ԵՄ-ի ուժեղ դաշնակիցը Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Շաբաթվա տվյալներով հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիաների քանակն ավելացել է 15-ից մինչև 30 % Lufthansa-ի և Eurowings-ի օդաչուները գործադուլ են անում Գերմանիայում Իսրայելը Լիբանանում ոչնչացրել է ստորգետնյա թունելային երթուղի Ադրբեջանական կողմը բավականին հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ Հայաստանը և Ադրբեջանն անվտանգային առումով մեկ նավակի մեջ են Մասիսի ավագ դպրոցում ձևավորվել են ժամանակակից լաբորատորիաներ Նավահանգիստները պետք է բաց լինեն կա՛մ բոլորի, կա՛մ ոչ մեկի համար. Իրանի ԶՈՒ

Նավթի համաշխարհային գները կտրուկ աճ են արձանագրելՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 10-ից 13-ըՈստիկանների և կենդանապաշտպանների համագործակցության շնորհիվ կանխվեց շնամարտըԳազամատակարարման վթարային դադարեցում Պռոշյան բնակավայրումՀունգարիան նորից կդառնա ԵՄ-ի ուժեղ դաշնակիցըՎթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանումՇաբաթվա տվյալներով հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիաների քանակն ավելացել է 15-ից մինչև 30 %Lufthansa-ի և Eurowings-ի օդաչուները գործադուլ են անում ԳերմանիայումԻսրայելը Լիբանանում ոչնչացրել է ստորգետնյա թունելային երթուղիԱդրբեջանական կողմը բավականին հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ Հայաստանը և Ադրբեջանն անվտանգային առումով մեկ նավակի մեջ ենՄասիսի ավագ դպրոցում ձևավորվել են ժամանակակից լաբորատորիաներՆավահանգիստները պետք է բաց լինեն կա՛մ բոլորի, կա՛մ ոչ մեկի համար. Իրանի ԶՈՒԱդրբեջանական կողմին չափազանց հետաքրքիր է, թե ինչ է սպասում Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններումԱրենի համայնքի Ելփին բնակավայրի մանկապարտեզի շենքը կառուցված էՇՄ նախարարը ապրիլի 13-15-ը աշխատանքային այցով կլինի Օսլոյում, կլինեն քննարկումներ COP17-ի նախապատրաստական աշխատանքների մասինՆերկայացնելու եմ բոլոր հունգարացիների շահերը. Պետեր ՄադյարԳաբալայի հանդիպմանը բարձրաձայնել ենք ադրբեջանական պետական լրատվամիջոցներում շրջանառվող հայկական նարատիվների հարցը. ՄինասյանԱջափնյակ վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում է սպասվումՄեկ շաբաթում տրանսպորտում ուղեվարձի ուժեղացված վերահսկողության արդյունքում հավաքագրել են 3 ավտոբուսի գումարՂալիբաֆը կանխատեսել է վառելիքի գների կտրուկ աճԹրամփին չի հետաքրքրում Իրանի վերադարձը բանակցությունների սեղանՀունգարիայի տեղը եղել է և մնում է ԵվրոպայումԿանգնած ենք վարորդների կողքինՄեծամոր քաղաքի 1-ին թաղամասում 12 ժամ ջուր չի լինիԴպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքներըԼոռու մարզի մի քանի բնակավայրում կդադարեցվի գազամատակարարումը Բանակցությունների դուռը դեռևս բաց էԳավառ-Երևան երթուղին կսպասարկվի նոր տրանսպորտային միջոցներովՔարաթափում Հրազդան-Բջնի ավտոճանապարհին․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի էԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագիրն «անհասանելի չէ»Հունգարիայի ընտրություններում հաղթել է ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը․ եվրոպական առաջնորդները ողջունել են Պետեր Մագյարի հաղթանակըԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստների շրջափակումըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱպրիլի 11-21-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվում է պատանիների և աղջիկների եզրափակիչ առաջնությունըԻ՞նչ տարան Վաշինգտոնն ու Թեհրանն Իսլամաբադից և ի՞նչ է լինելու հետոՄԻՊ աշխատակազմը հրապարակել է Արմաշի առողջության կենտրոն կատարած չհայտարարված այցի արդյունքներըՓրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցներըԽուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք և թմրամիջոցներԱննա Վարդապետյանը Շանհայում հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնայի հետՍիսիան-Երևան ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել ձորը․ կան տուժածներԻնչ է երեխաների կրթավճարների կուտակային ներդրումային համակարգըՀունգարիայի խորհրդարանի ընտրությունում հաղթել է ընդդիմությունը․ Օրբանը շնորհավորել է «Տիսա»-ինՔեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է․ Պուշկինի թունելը հոսանքազրկվել էՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատույցի կառուցմանըԵրթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԷնդրյու Ռոբերտսոնը կավարտի իր ելույթները «կարմիրների» կազմումՇենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքերՆեյմարը բանակցում է նոր ակումբի հետՄենք տեսնում ենք ձեզ, տեսնում ենք ձեր գործունեությունը մեր մալուխների և խողովակաշարերի շուրջ

Ֆրանսիայի դեսպանն այս ամբողջ ընթացքում լռել է: Նա հիմա էլ է լռում, երբ Նիկոլը մեդիան խեղդում է. Միքայել Մինասյան

Ֆրանսիայի դեսպանն այս ամբողջ ընթացքում լռել է: Նա հիմա էլ է լռում, երբ Նիկոլը մեդիան խեղդում է: Այս մասին իր Telegram-ում գրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Երեկ ինձ զանգահարեց Ելիսեյան պալատին մոտ ընկերս: Եվ ասում է.

- Լսի, ի՞նչ է տեղի ունեցել մեր պատվիրակության հետ: Ես անկապ տեղեկություններ եմ ստանում, իսկ մեդիայում ոչ մի բան չկա, եւ ոչ մի բան հասկանալի չէ:

- Դե լավ,- ասում եմ նրան,- սովորական պատմություն է: Սա մեր լռության հետեւանքն է:

- Ո՛չ,- ասում է նա,- բայց ի՞նչ է իրականում այնտեղ տեղի ունեցել:

Եվ ես նրան պատմեցի: Մի քանի օր առաջ Ֆրանսիայից Հայաստան է ժամանել լրագրողների, հասարակական գործիչների, տեսակետների առաջնորդների խումբ՝ նախկին քաղաքապետներից մեկի գլխավորությամբ, Արցախ մեկնելու եւ սեփական աչքերով այնտեղ տեղի ունեցողը տեսնելու նպատակով: Նրանց պաշտոնապես հավատարմագրել են, եւ նրանք ուղեւորվել են Ստեփանակերտ: Լաչինում նրանց կանգնեցնում են եւ հարցնում.

- Դուք ո՞ւր եք գնում:

Երբ լրագրողներն ասում են՝ Արցախ եւ ցույց տալիս հավատարմագիրը, խաղաղապահներն արգելում են նրանց մուտքը՝ ասելով, որ դուք մտնում եք Ադրբեջան, եւ Հայաստանում ստացած հավատարմագիրն անվավեր է: Ոչինչ չէին կարող անել: Պատվիրակությունը վերադառնում է Երեւան՝ Ֆրանսիայի դեսպանի մոտ: Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը ոչ պաշտոնապես կապ է հաստատում Նիկոլի հետ եւ փորձում հասկանալ, թե ինչ է կատարվում: Իսկ Նիկոլը նրան պատասխանում է, որ այո, հունվարի 11-ին մենք պայմանավորվել ենք, որ միջազգային մեդիան պետք է ստանա ադրբեջանական հավատարմագրում, եւ ընդհանրապես, ավելի լավ կլինի, որ նրանք այս գործերին չխառնվեն: Ջոնաթան Լաքոթին ոչինչ չէր մնում անել, քան լռելը:

Լաքոթի լռությունն անչափ ցուցադրական է: Եվ, ինչն ամենավիրավորականն է, սպասելի: Ֆրանսիայի դեսպանն այս ամբողջ ընթացքում լռել է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դեսպանը լռել է, երբ Նիկոլը Ալիեւի հետ զուգահեռ հաղորդակցություն էր հաստատում, նա լռել է, երբ Նիկոլն իր հայտարարություններով տորպեդահարում էր բանակցային գործընթացը, նա լռել է, երբ սկսվեց պատերազմը, նա լռել է, որբ Նիկոլը պատերազմի ժամանակ մերժեց ֆրանսիական ռազմական օգնությունը: Աշխարհին ազատության, հավասարության եւ եղբայրության արժեքներ նվիրած երկրի դեսպանը լռել է 2018-ի ապրիլին, լռել է, երբ ամբոխը ցրեց օրինականորեն ընտրված խորհրդարանը, լռել է, երբ շրջապատել էին դատարանները, լռել է, երբ հեղափոխական իշխանությունը վիրավորել է ընդդիմախոսներին, լռել է, երբ հեղափոխական իշխանությունը խախտել է մարդու իրավունքները: Եվ նա հիմա էլ է լռում, երբ Նիկոլը մեդիան խեղդում է:

Սրանով կարելի էր եւ ավարտել, բայց ես հիշեցի իմ ծանոթությունը Ջոնաթան Լաքոթի հետ ամերիկացի դեսպանի տանը ճաշին, այն, թե մենք ինչպես էինք քննարկում խոսքի ազատության կարեւորությունը, եւ այն, որ մեդիան ժողովրդավարական հասարակության ամենակարեւոր տարրն է: Եվ, ինչը պակաս կարեւոր չէ, չէինք վիճում, այլ համաձայնվում էինք:

Կ – Կարմա»,- գրել է Միքայել Մինասյանը: