Անհետ կորած զինծառայողների ծնողները ծեծել են գեներալ Կարեն Առուստամյանին․ ինչու՞ է լռում Օնիկ Գասպարյանը
Politik.am-ը գրում է. Հայաստանի իշխանությունների անգործության արդյունքում Արցախում օրեցոր խորանում է անիշխանությունը։ Նիկոլ Փաշինյանը և Հայաստանի ՊՆ ԳՇ-ն անհետ կորած զինծառայողների ծնողների և հարազատների դժգոհությունից հեռու մնալու համար նրանց ուղղորդել են Արցախի Հանրապետություն, որտեղ ծնողներից ոմանք անում են այն՝ ինչ ցանկանում են։
Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ ծնողները հիմնականում բնակվում են Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում։ Այս ընթացքում նրանք տարբեր անգամներ իրենց մոտ են կանչել զինվորականների և նրանցից մի քանիսին ծեծել՝ պնդելով, որ ստեղծված իրավիճակի հիմնական մեղավորը հենց իրենք են՝ զինվորականները։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, երեկ երեկոյան անհետ կորած զինծառայողների և գերիների ծնողները իրենց մոտ են հրավիրել գեներալ-մայոր Կարեն Առուստամյանին, ով պատերազմի օրերին եղել է հարավ-արևելյան ուղղության Հադրութի հրամանատար։ Հետաքրքիր է, որ այս ամենին անտարբերությամբ է նայում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը։
Ի վերջո, բոլորի համար էլ հասկանալի է, որ ստեղծված իրավիճակի մեղավորը քաղաքական իշխանություններն են և անթույլատրելի է զինվորականների թիրաավորումը։ Ինչու՞ Օնիկ Գասպարյանը ոչինչ չի անում, որպեսզի իրենց ցավի համար մեղավորներ փնտրող ծնողները բռնություն չգործադրեն զինվորականների նկատմամբ, չնսեմացնեն նրանց սպայի պատիվը։ Սա առաջին հերթին հենց ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պատվի հարցն է։ Եթե նա քայլեր չձեռնարկի ու մարդիկ շարունակեն անել այն ինչ ուզում են, ապա բանակը վերջնականապես կբարոյալքվի։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ