Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 10-ից 13-ը Ոստիկանների և կենդանապաշտպանների համագործակցության շնորհիվ կանխվեց շնամարտը Գազամատակարարման վթարային դադարեցում Պռոշյան բնակավայրում Հունգարիան նորից կդառնա ԵՄ-ի ուժեղ դաշնակիցը Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Շաբաթվա տվյալներով հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիաների քանակն ավելացել է 15-ից մինչև 30 % Lufthansa-ի և Eurowings-ի օդաչուները գործադուլ են անում Գերմանիայում Իսրայելը Լիբանանում ոչնչացրել է ստորգետնյա թունելային երթուղի Ադրբեջանական կողմը բավականին հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ Հայաստանը և Ադրբեջանն անվտանգային առումով մեկ նավակի մեջ են Մասիսի ավագ դպրոցում ձևավորվել են ժամանակակից լաբորատորիաներ Նավահանգիստները պետք է բաց լինեն կա՛մ բոլորի, կա՛մ ոչ մեկի համար. Իրանի ԶՈՒ Ադրբեջանական կողմին չափազանց հետաքրքիր է, թե ինչ է սպասում Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 10-ից 13-ըՈստիկանների և կենդանապաշտպանների համագործակցության շնորհիվ կանխվեց շնամարտըԳազամատակարարման վթարային դադարեցում Պռոշյան բնակավայրումՀունգարիան նորից կդառնա ԵՄ-ի ուժեղ դաշնակիցըՎթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանումՇաբաթվա տվյալներով հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիաների քանակն ավելացել է 15-ից մինչև 30 %Lufthansa-ի և Eurowings-ի օդաչուները գործադուլ են անում ԳերմանիայումԻսրայելը Լիբանանում ոչնչացրել է ստորգետնյա թունելային երթուղիԱդրբեջանական կողմը բավականին հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ Հայաստանը և Ադրբեջանն անվտանգային առումով մեկ նավակի մեջ ենՄասիսի ավագ դպրոցում ձևավորվել են ժամանակակից լաբորատորիաներՆավահանգիստները պետք է բաց լինեն կա՛մ բոլորի, կա՛մ ոչ մեկի համար. Իրանի ԶՈՒԱդրբեջանական կողմին չափազանց հետաքրքիր է, թե ինչ է սպասում Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններումԱրենի համայնքի Ելփին բնակավայրի մանկապարտեզի շենքը կառուցված էՇՄ նախարարը ապրիլի 13-15-ը աշխատանքային այցով կլինի Օսլոյում, կլինեն քննարկումներ COP17-ի նախապատրաստական աշխատանքների մասինՆերկայացնելու եմ բոլոր հունգարացիների շահերը. Պետեր ՄադյարԳաբալայի հանդիպմանը բարձրաձայնել ենք ադրբեջանական պետական լրատվամիջոցներում շրջանառվող հայկական նարատիվների հարցը. ՄինասյանԱջափնյակ վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում է սպասվումՄեկ շաբաթում տրանսպորտում ուղեվարձի ուժեղացված վերահսկողության արդյունքում հավաքագրել են 3 ավտոբուսի գումարՂալիբաֆը կանխատեսել է վառելիքի գների կտրուկ աճԹրամփին չի հետաքրքրում Իրանի վերադարձը բանակցությունների սեղանՀունգարիայի տեղը եղել է և մնում է ԵվրոպայումԿանգնած ենք վարորդների կողքինՄեծամոր քաղաքի 1-ին թաղամասում 12 ժամ ջուր չի լինիԴպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքներըԼոռու մարզի մի քանի բնակավայրում կդադարեցվի գազամատակարարումը Բանակցությունների դուռը դեռևս բաց էԳավառ-Երևան երթուղին կսպասարկվի նոր տրանսպորտային միջոցներովՔարաթափում Հրազդան-Բջնի ավտոճանապարհին․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի էԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագիրն «անհասանելի չէ»Հունգարիայի ընտրություններում հաղթել է ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը․ եվրոպական առաջնորդները ողջունել են Պետեր Մագյարի հաղթանակըԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստների շրջափակումըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱպրիլի 11-21-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվում է պատանիների և աղջիկների եզրափակիչ առաջնությունըԻ՞նչ տարան Վաշինգտոնն ու Թեհրանն Իսլամաբադից և ի՞նչ է լինելու հետոՄԻՊ աշխատակազմը հրապարակել է Արմաշի առողջության կենտրոն կատարած չհայտարարված այցի արդյունքներըՓրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցներըԽուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք և թմրամիջոցներԱննա Վարդապետյանը Շանհայում հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնայի հետՍիսիան-Երևան ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել ձորը․ կան տուժածներԻնչ է երեխաների կրթավճարների կուտակային ներդրումային համակարգըՀունգարիայի խորհրդարանի ընտրությունում հաղթել է ընդդիմությունը․ Օրբանը շնորհավորել է «Տիսա»-ինՔեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է․ Պուշկինի թունելը հոսանքազրկվել էՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատույցի կառուցմանըԵրթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԷնդրյու Ռոբերտսոնը կավարտի իր ելույթները «կարմիրների» կազմումՇենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքերՆեյմարը բանակցում է նոր ակումբի հետՄենք տեսնում ենք ձեզ, տեսնում ենք ձեր գործունեությունը մեր մալուխների և խողովակաշարերի շուրջՄասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են գողության դեպք․ գողոնը ամբողջությամբ հայտնաբերվել է
Հայաստան

Ընտանեկան մարզահամալիր. . Նեպտուն մարզահամալիր (տեսանյութ, լուսանկարներ)

2005 թվականին, երբ «Նեպտունը» նշեց իր հանդիսավոր բացումը, այն մայրաքաղաքի առաջին նման խոշոր մարզահամալիրներից մեկն էր: Այսօր էլ այն առանձնանում է իր ծառայությունների ծավալով ու որակով, առաջարկում մարզական ակտիվ պարապմունքներ անցկացնելու համար անհրաժեշտ լավագույն պայմանները: Այստեղ կարելի է մարզվել մարզասրահում, հաճախել լողի, կարատեի, պարի, յոգայի, ֆիթնեսի, շեյփինգի պարապմունքների:
Հայաստանում վերջին շրջանում զգալիորեն մեծացել է մարզասրահներ հաճախողների և կանոնավոր մարզվողների թիվը: Դա պայմանավորված է ժամանակակից կյանքի պահանջով: Մի կողմից նստակյաց աշխատանքի բնույթն ու առօրյան են ստիպում շատերին մկանային ստատիկ լարվածությունը վերացնելու համար պարբերաբար մարզվել, մյուս կողմից արտաքինին ներկայացվող ժամանակակից չափանիշներին համապատասխանելու ցանկությունն է մարդկանց մղում մարզասրահներ: «Նեպտուն» մարզահամալիրի մարզասրահը վերազինված է «MATRIX» և «LIFE FITNESS» ժամանակակից ու նոր մարզասարքերով: Վազքուղիներ ծրագրավորված են այնպես, որ յուրաքանչյուր մարզվողի համար ընտրվում է անհատական ծրագիր՝ ըստ բարդության, մարմնի զանգվածի, տևողության, ինչճի շնորհիվ մարզումներն էլ ավելի արդյունավետ են դառնում: Բացի այդ մարզվողը տեսնում է նաև այրվող կալորիաների քանակը, սրտի աշխատանքը և այլն: Վազքուղիներն ունեն նաև ինտերնետին միանալու հնարավորություն և վիրտուալ տեսահոլովակներ, որոնց շնորհիվ վազքուղու վրա անցկացրած ժամանակն աննկատ է անցնում: «Նեպտուն» մարզասրահի մարզիչները նաև անհատական սննդակարգ են մշակում՝ ինչպես մկանային զանգված լրացնելու, այնպես էլ նիհարելու համար՝ նշանակելով ճիշտ ու բալանսավորված սնունդ: «Նեպտուն» մարզասրահում գործում է կանանց համար առանձնացված մարզասրահ: Բոլոր մարզասրահներում գործում է օդափոխության բարձրակարգ համակարգ, ինչն էլ ավելի հարմարավետ է դարձնում պարապմունքները:
Իհարկե ժամանակակից քաղաքային մարդու կյանքն առանց լողավազանում անցկացվող մի քանի երանելի ժամերի անհնար է պատկերացնել: Այն օգնում է լիցաթափվել բացասական հույզերից, զգալի ջրի կենարար ուժը, լիցքավորվել դրական էներգիայով: Բայց լողի պարապմունքները «Նեպտուն» մարզահամալիրում իրականացվում են ոչ միայն սիրողական, այլև պրոֆեսիոնալ մակարդակում: Այստեղ պարապող երեխաներն ու պատանիները դառնում են պրոֆեսիոնալ լողորդներ, մասնակցում հանրապետական և միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարերի: Լավագույն արդյունքներ գրանցողները ներառվում Հայաստանի լողի պատանեկան հավաքականի կազմում: «Նեպտուն» մարզահամալիրում լողի պարապմունքները վարում է մարզչական ուժեղ պրոֆեսիոնալ թիմ՝ Հայաստանի լողի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Արման Վահանյանի ղեկավարությամբ: Նրա նախկին սաներից Նարեկ Աթոյանն ինքն այսօր արդեն մարզիչ է: Նրա խոսքով իրենց նպատակն է դաստիարակել առողջ սերունդ և միջազգային մրցաշարերում հաջողություններ գրանցող լողորդներ:
«Նեպտունում» պրոֆեսիոնալ բարձրակարգ հիմքերի վրա են դրված նաև կարատեի պարապմունքները, որոնք անցկացնում են միջազգային ճանաչում ունեցող ունեցող տիտղոսակիր մարզիկներ Էմին Ղազարյանը՝ Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն, Րաֆֆի Թորոսյան՝ Աշխարհի չեմպիոն, Դավիթ Հակոբկոխվյանը՝ Եվրոպայի չեմպիոն: Նրանց սաների շարքում էլ արդեն կան տիտղոսակիներ ՝ Հայաստանի, Կովկասի և բազմաթիվ այլ մեդալակիրներ:
«Նեպտուն» մարզահամալիրում գործում է նաև պարի և սպորտային պարերի մասնագիտացված դպրոց: Ընդունելությունը 5 տարեկանից:
Ի դեպ «Նեպտունում» է գործում Երևանում իր տեսակի մեջ միակ միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային պարերի բարձրակարգ դահլիճը: Այստեղ անցկացվում են պարային լայնամասշտաբ մրցույթներ: Դահլիճն ունի լուսային հատուկ էֆֆեկներ ու տեխնիկական հզոր հագեցվածություն, հանձնաժողովի համար հատկացված հանգստի սենյակ:
Իհարկե ժամանակակից ոչ մի մարզահամալիր չի կարող անտեսել ֆիթնեսի, շեյփինգի ու յոգայի պարապմունքների կազմակերպման անհրաժեշտությունը: Դրանք մեծ պահանջարկ ունեն կանանց ու աղջիկների շրջանում: «Նեպտուն» մարզահամալիրում այդ պարապմունքներն անցկացվում են ընդարձակ ու լուսավոր մարզադահլիճներում:
Ի դեպ «Նեպտուն» մարզահամալիրի բոլոր մարզասրահներին, դահլիճներին ու լողավազանին կից գործում են առանձնացված հանդերձարաններ, ցնցուղներ: Կան նաև VIP հանդերձաններ առանձին ցնցուղներով: Իսկ մարզասրահի հանդերձարանին կից գործում է նաև շոգեբաղնիք: Բոլոր հանդերձարաններն այստեղ վերանորոգվում են 2-3 տարին մեկ: Մարզահամալիրն ունի ընդարձակ ու հարմարավետ սպասասրահներ:
Այս մարզահամալիրը ընտանիքով այցելելու, մարզվելու և երեխաներին առողջ միջավայրում զարգացնելու համար նախատեսված անփոխարինելի վայր է: Այստեղ միշտ առաջարկվել են ծառայություններից օգտվելու հարմար պայմաններ՝ օրական, ամսական ու տարեկան վճարման հնարավորությամբ: «Նեպտուն» մարզահամալիրն իր գործունեության առաջին օրվանից եղել է մեծահասակների համար առողջ կենսակերպ վարելու, իսկ երեխաների ու պատանիների համար սպորտում ընդգրկվելու և հաջողություններ ունենալու հրաշալի հնարավորություն :