Այս անգամ ինչ է ասել «Պատրոն Դավիթը»
Զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավիթը», հայտարարություն է տարածել։
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.
«Հարգելի հայրենակիցներ
Իմ նկատմամբ անհիմն քրեական հետապնդում սկսելուց եւ արդյունքում ինձ ապօրինի կարգով ազատությունից զրկելուց հետո, տարբեր լրատվական հարթակներում սկսել են տարածել իմ անձին վերաբերող կեղծ եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։ Մասնավորապես, տարբեր լրատվության միջոցներում տեղ են գտել չճշտված տեղեկություններ այն մասին, որ ես հանդիսացել եմ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական ։
0STOPPED
Հայտնում եմ, որ ես երբեւէ չեմ հանդիսացել որեւէ նախարարի խորհրդական, երբեք չեմ զբաղեցրել որեւէ պաշտոն, ինչպես ՀՀ Պաշտպանության նախարարությունում, այնպես էլ պետական այլ գերատեսչություններում։
Այս կեղծ տեղկությունների տարածումը նպատակ է հետապնդում ստեղծել տպավորություն, որ ես իբր ի պաշտոնե ՊՆ-ի աշխատակիցների նկատմամբ ունեցել եմ ազդեցություն եւ ինձ մեղսագրվող հանցագործությունները կատարելիս օգտագործել եմ հենց այդ լիազորությունները։
Կռահելով, թե որ անձանց շրջանակներին է ձեռնտու նման կեղծ տեղեկությունների տարածումը եւ վստահ լինելով, որ քրեական գործի քննության ընթացքում հերքվելու են ինչպես այդ, այնպես էլ նախաքննության մարմնի կողմից հրապարակված այլ տվյալները՝ հորդորում եմ նման լուրեր տարածողներին, այսուհետ ձեռնպահ մնալ այդպիսի գործելաոճից, հակառակ դեպքում ստիպված կլինեմ ձեռնարկել օրենքով սահմանված միջոցներ։
Կարծում եմ, որ այդ անձինք հավանաբար գիտակցում են, որ նման կեղծ լուրերի տարածումը ուղղակի վնաս է հասցնում նաեւ մեր զինված ուժերի բարձր հեղինակությանը»։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ...
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը
Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերա...
Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ