Միքայել Մինասյան. Իլհամի եւ Նիկոլի միջեւ բանավոր պայմանավորվածությամբ փակվում է Արցախի ներկայացուցչությունը ՌԴ-ում
Հայաստանում արդեն երկրորդ օրն է հայհոյում են նիկոլական կուսակցության պատգամավորին, որն առաջարկել է մոռանալ, թե ով է սկսել պատերազմը, ում պատմական հայրենիքն է Արցախը, եւ հայցքն ուղղել ապագային՝ չմոռանալով հայտարարել տարածաշրջանից ռուսական խաղաղապահ զորքերի դուրսբերման եւ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ խաղաղ գոյակցության հեռանկարի մասին: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Դատելով հայհոյանքների չափից՝ բոլորը վրդովված են, բայց ինչի՞ց: Քայլող մադամը ոչ մի նոր բան չասաց՝ դա Նիկոլի քաղաքական գիծն է, որը նա սկսել է 2,5 տարի առաջ՝ թշնամուց ստեղծելով կիրթ եւ կառուցողական գործընկերոջ կերպար, իսկ պետություն եւ բանակ ստեղծած գեներալներից՝ հանցագործների եւ կողոպտիչների կերպար: Վերանայեք փոխխոսնակ Լենա Նազարյանի հետ հարցազրույցը, որտեղ նա պնդում է, որ կորցրածը վերադարձնելու փոխարեն պետք է խաղաղ ապրել: Իսկ ում հետ կամ ինչպես՝ նիկոլական պացիֆիստները չեն հստակեցնում՝ նկատի ունենալով Թուրքիային եւ Ադրբեջանին:
Մենք չենք նկատել, բայց Արցախի մահվան սկիզբը հենց խաղաղասիրության միակողմանի քարոզն էր, որն ի սկզբանե հանդիսանում էր նիկոլասորոսական ռեժիմի հիմնական գաղափարախոսությունը: Կրկնեմ՝ հենց ի սկզբանե, քանի դեռ թշնամին ռմբակոծում էր Տավուշը, տիկին Էրատոն մի փունջ ձեռքին խաղաղասիրություն էր քարոզում, ինչը հանգեցրեց 5000 հայրենասերի մահվան: Մինչ թշնամին զինվում էր Բայրաքթարներով, Նիկոլի կինը խոսում էր փամփուշտները զարդերի վերազոդելու մասին, Նիկոլը գնում էր Су-30 կործանիչներ՝ չանհանգստանալով նրանց համար սպառազինությամբ եւ հին իրեր, ինչպիսիք են չկրակող ОСА-AK-ները: Մինչ Ալիեւը հայտարարում էր Սեւանը եւ Երեւանը գրավելու մասին, Նիկոլը շարունակում էր դատել Արցախյան Առաջին պատերազմի հերոսներին՝ Ալիեւի զառանցանքները թողնելով անպատասխան: Մինչ թշնամին Սյունիքի ճանապարհներին տեղադրում է «Բարի գալուստ, Ադրբեջան» ցուցանակներ, նիկոլականները համոզում են մարդկանց, որ Շուշին հայկական չէ, իսկ Շուռնուխը ժամանակին գրավել են հենց սյունեցիները:
Մինչ Թուրքիան վաճառում է հայկական եկեղեցիները, Հայաստանի ԱԳՆ-ը հայտարարում է, որ դա չի համապատասխանում երկխոսության մթնոլորտի բարելավմանը: Եւ չեն բացատրում, թե ով է պատրաստվում հաստատել այս երկխոսությունը: Հասել ենք այն բանին, որ սոցիալական ապահովության նախարարի աթոռը զբաղեցնող վաշխառուն, առանց ամաչելու, Ազգային ժողովի ամբիոնից ծաղրում է անօթեւան մնացած արցախցիներին՝ ասելով, թե «հետպատերազմյան Արցախում սոցիալական եւ հումանիտար խնդիրներ չկան»: Նիկոլականների խնդիրները լուծված են, քանի դեռ նրանք գտնվում են իշխանության գլուխ: Հենց դա է նրանց հնարավորություն տալիս անընդհատ եւ մեթոդաբար անտեսել հասարակության կարծիքը: Քչերը գիտեն, որ Իլհամի եւ Նիկոլի միջեւ բանավոր պայմանավորվածությունների համաձայն փակվում է Ռուսաստանում Արցախի ներկայացուցչությունը: Սա հակառակորդին խաղաղեցնելու, մեր հաղթանակի բոլոր տարրերը նրան տալու, նրա բոլոր պահանջները անվիճելիորեն կատարելու նույն քաղաքականության շարունակությունն է: Մենք պետք է գիտակցենք՝ Հայաստանում իշխանությունը պահում է թուրք-ադրբեջանական գործակալների բանդան, որոնք ամեն րոպե ոտնահարում են պետական եւ ազգային շահերը: Եւ միայն մեզանից է կախված, թե որքան ժամանակ ենք թույլ կտանք նրանց հարմարավետ ապրել: Առանց խնդիրների»։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ