Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 10-ից 13-ը Ոստիկանների և կենդանապաշտպանների համագործակցության շնորհիվ կանխվեց շնամարտը Գազամատակարարման վթարային դադարեցում Պռոշյան բնակավայրում Հունգարիան նորից կդառնա ԵՄ-ի ուժեղ դաշնակիցը Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Շաբաթվա տվյալներով հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիաների քանակն ավելացել է 15-ից մինչև 30 % Lufthansa-ի և Eurowings-ի օդաչուները գործադուլ են անում Գերմանիայում Իսրայելը Լիբանանում ոչնչացրել է ստորգետնյա թունելային երթուղի Ադրբեջանական կողմը բավականին հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ Հայաստանը և Ադրբեջանն անվտանգային առումով մեկ նավակի մեջ են Մասիսի ավագ դպրոցում ձևավորվել են ժամանակակից լաբորատորիաներ Նավահանգիստները պետք է բաց լինեն կա՛մ բոլորի, կա՛մ ոչ մեկի համար. Իրանի ԶՈՒ Ադրբեջանական կողմին չափազանց հետաքրքիր է, թե ինչ է սպասում Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 10-ից 13-ըՈստիկանների և կենդանապաշտպանների համագործակցության շնորհիվ կանխվեց շնամարտըԳազամատակարարման վթարային դադարեցում Պռոշյան բնակավայրումՀունգարիան նորից կդառնա ԵՄ-ի ուժեղ դաշնակիցըՎթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանումՇաբաթվա տվյալներով հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիաների քանակն ավելացել է 15-ից մինչև 30 %Lufthansa-ի և Eurowings-ի օդաչուները գործադուլ են անում ԳերմանիայումԻսրայելը Լիբանանում ոչնչացրել է ստորգետնյա թունելային երթուղիԱդրբեջանական կողմը բավականին հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ Հայաստանը և Ադրբեջանն անվտանգային առումով մեկ նավակի մեջ ենՄասիսի ավագ դպրոցում ձևավորվել են ժամանակակից լաբորատորիաներՆավահանգիստները պետք է բաց լինեն կա՛մ բոլորի, կա՛մ ոչ մեկի համար. Իրանի ԶՈՒԱդրբեջանական կողմին չափազանց հետաքրքիր է, թե ինչ է սպասում Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններումԱրենի համայնքի Ելփին բնակավայրի մանկապարտեզի շենքը կառուցված էՇՄ նախարարը ապրիլի 13-15-ը աշխատանքային այցով կլինի Օսլոյում, կլինեն քննարկումներ COP17-ի նախապատրաստական աշխատանքների մասինՆերկայացնելու եմ բոլոր հունգարացիների շահերը. Պետեր ՄադյարԳաբալայի հանդիպմանը բարձրաձայնել ենք ադրբեջանական պետական լրատվամիջոցներում շրջանառվող հայկական նարատիվների հարցը. ՄինասյանԱջափնյակ վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում է սպասվումՄեկ շաբաթում տրանսպորտում ուղեվարձի ուժեղացված վերահսկողության արդյունքում հավաքագրել են 3 ավտոբուսի գումարՂալիբաֆը կանխատեսել է վառելիքի գների կտրուկ աճԹրամփին չի հետաքրքրում Իրանի վերադարձը բանակցությունների սեղանՀունգարիայի տեղը եղել է և մնում է ԵվրոպայումԿանգնած ենք վարորդների կողքինՄեծամոր քաղաքի 1-ին թաղամասում 12 ժամ ջուր չի լինիԴպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքներըԼոռու մարզի մի քանի բնակավայրում կդադարեցվի գազամատակարարումը Բանակցությունների դուռը դեռևս բաց էԳավառ-Երևան երթուղին կսպասարկվի նոր տրանսպորտային միջոցներովՔարաթափում Հրազդան-Բջնի ավտոճանապարհին․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի էԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագիրն «անհասանելի չէ»Հունգարիայի ընտրություններում հաղթել է ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը․ եվրոպական առաջնորդները ողջունել են Պետեր Մագյարի հաղթանակըԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստների շրջափակումըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱպրիլի 11-21-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվում է պատանիների և աղջիկների եզրափակիչ առաջնությունըԻ՞նչ տարան Վաշինգտոնն ու Թեհրանն Իսլամաբադից և ի՞նչ է լինելու հետոՄԻՊ աշխատակազմը հրապարակել է Արմաշի առողջության կենտրոն կատարած չհայտարարված այցի արդյունքներըՓրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցներըԽուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք և թմրամիջոցներԱննա Վարդապետյանը Շանհայում հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնայի հետՍիսիան-Երևան ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել ձորը․ կան տուժածներԻնչ է երեխաների կրթավճարների կուտակային ներդրումային համակարգըՀունգարիայի խորհրդարանի ընտրությունում հաղթել է ընդդիմությունը․ Օրբանը շնորհավորել է «Տիսա»-ինՔեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է․ Պուշկինի թունելը հոսանքազրկվել էՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատույցի կառուցմանըԵրթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԷնդրյու Ռոբերտսոնը կավարտի իր ելույթները «կարմիրների» կազմումՇենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքերՆեյմարը բանակցում է նոր ակումբի հետՄենք տեսնում ենք ձեզ, տեսնում ենք ձեր գործունեությունը մեր մալուխների և խողովակաշարերի շուրջՄասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են գողության դեպք․ գողոնը ամբողջությամբ հայտնաբերվել է
Մամուլ

Դարձյա՞լ թերագնահատվում է թուրքական վտանգը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Անցած տարվա աշնանը տեղի ունեցած պատերազմի արդյունքում Հարավային Կովկասում լիովին խախտվեց ուժերի հավասարակշռությունը։ Եվ դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ Թուրքիան ակտիվորեն ներթափանցեց Հարավային Կովկաս։ Հիշենք, որ Թուրքիան Հայաստան ներխուժելու պլաններ է կազմում դեռեւս 2000-ական թվականներից սկսած։ Շվեդական «Nordic Monitor» լրատվականի գաղտնազերծած փաստաթղթերից ժամանակին պարզ դարձավ, թե Թուրքիան Հայաստան ներխուժելու ինչպիսի մանրակրկիտ ծրագրեր է կազմում։ Ուշագրավ է, որ անցած տարվա հունիսին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը մեր ռազմաքաղաքական ղեկավարությանը զգուշացրել էր Հայաստանի դեմ ուղղված թուրքական վտանգի ահագնացման մասին, եւ որ մեր հակառակորդը այլեւս միայն Ադրբեջանը չէ, այլ նաեւ Թուրքիան:

Սակայն դեպքերի ընթացքը ցույց տվեց, որ Հայաստանի կողմից թերագնահատվում է Թուրքիայից եկող սպառնալիքը։ Եվ 2020 թ. ամռանը, երբ Տավուշում ընթանում էին հայ-ադրբեջանական սահմանային բախումները, կամ, ինչպես շատերն են այժմ որակում, «տավուշյան սադրանքները», ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարում էր, թե Թուրքիան չի ներգրավվի Հայաստանի ու Ադրբեջանի կոնֆլիկտի մեջ։ Ըստ նրա, Ադրբեջանի՝ ՀՀ սահմանների նկատմամբ ագրեսիայի պայմաններում Թուրքիայի՝ կողմ դառնալու պարագայում դա ոչ միայն ՀՀ-ում, այլեւ աշխարհում ընկալվելու է ցեղասպանության համատեքստում։ Դրանից առաջ էլ, այդ ժամանակ էլ շատ փորձագետներ ու քաղաքական գործիչներ զգուշացնում էին, որ ամեն ինչ այդպես չէ, եւ հետագա իրադարձությունները փաստեցին, որ վերջիններս ճիշտ էին, իսկ Մակունցը (իմա՝ իշխանությունները)՝ սխալ:

Հայ-ադրբեջանական սահմանային բախումներից հետո 2020 թ. հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջեւանում, Քյուրդամիրում, Գյանջայում եւ Եվլախում Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժությունների շարք սկսեցին։ Սրանով թուրք-ադրբեջանական տանդեմը կարծես ուղերձ էր հղում հայկական կողմին հետագա իրադարձությունների մասով, սակայն Հայաստանի կողմից դարձյալ ճիշտ չգնահատվեցին Թուրքիայից եկող իրական սպառնալիքի ծավալները, եւ իրավիճակից բխող գործողություններ չձեռնարկվեցին։ Չնայած կա տեսակետ, որ գուցե լավ էլ ճիշտ էին գնահատել, սակայն... Զորավարժություններից հետո տեսանք, թե ինչպես թուրքական սպառազինությունների եւ զինուժի մի մասը մնաց Ադրբեջանում։ Եվ սեպտեմբերի 27-ին արդեն Ադրբեջանը թուրքական ուժերի ու նրանց կողմից հավաքագրված վարձկանների մասնակցությամբ լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ։ Թուրքիայի գործուն ներգրավվածությունը Արցախյան պատերազմում պատշաճ միջազգային հակադարձման չարժանացավ։

Տարբեր քաղաքական հաշվարկներից ելնելով՝ արտաքին քաղաքական ուժային կենտրոններն այդպես էլ Անկարայի նկատմամբ ճնշումների եւ պատժամիջոցների քաղաքականություն չկիրառեցին։ Եվ սա Անկարայի կողմից գնահատվեց որպես թողտվություն։ Ուստի պատահական չէ, որ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության ստորագրումից հետո էլ Թուրքիան կրկին փորձում է հոգեբանական մեծ ճնշում գործադրել հայկական կողմի վրա։ Թուրքական ղեկավարությունը այս օրերին պարբերաբար հայտարարում է, թե Հայաստանը պետք է կառուցողական դիրքորոշում որդեգրի, իսկ մյուս կողմից՝ տարբեր ձեւերով փորձում է ճնշել Հայաստանին։ Այս համատեքստում պետք է դիտարկել Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից 1920 թ. թուրք-հայկական պատերազմում թուրքական զորքերի հրամանատար Քազըմ Քարաբեքիր փաշայի մահվան տարելիցի կապակցությամբ սոցցանցի իր էջում վերջերս գրառում կատարելը կամ մզկիթի վերածված՝ Կարսի հայկական Առաքելոց եկեղեցու նկարով կիսվելը։

Մյուս կողմից էլ Թուրքիայի Կարս նահանգում փետրվարի 1-ին մեկնարկել են թուրք-ադրբեջանական զինված ուժերի համատեղ զորավարժությունները, որոնցում հարձակողական սցենարներ են խաղարկվում։ Բացառված չէ, որ զորավարժություններն իրենց շարունակությունն ունենան Թուրքիայի եւ Ադրբեջանի այլ վայրերում, սակայն այս զորավարժությունների բնույթից եւ բովանդակությունից արդեն կարելի է ենթադրել, որ Թուրքիան ակնարկում է ներխուժումը դեպի ՀՀ տարածք, եւ բացառված չէ, որ դա իրականանա վարձկան գրոհայիների միջոցով կամ այլ ձեւով։

Ժամանակն է, որ Հայաստանի իշխանությունները, քանի դեռ սոսնձված են իրենց աթոռներին, գոնե լուրջ հետեւություններ անեն, գոնե չշարունակեն վնաս տալ մեր երկրին ու առանց րոպե անգամ կորցնելու քայլեր նախաձեռնեն երկրի անվտանգության համակարգը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։ Սակայն ցավալին այն է, որ ՀՀ ղեկավարությունը, գտնվելով բարոյալքված վիճակում, ընդունակ չէ պիտանի, ի շահ Հայաստանի ու հայ ժողովրդի որեւէ քայլ ձեռնարկել։ Հուսանք՝ ցանկություն գոնե ունեն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում