Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը թիրախավորվել է նաեւ այս պատերազմի ժամանակ
Այսօր դավաճանական խմբակի կարկառուն հողատուներից մեկը լրագրողի հետ զրույցում հռետորական հարց հնչեցրեց, թե ինչու Ռոբերտ Քոչարյանի Ստեփանակերտի տան վրա ռումբ չի ընկել:
90ականներին, երբ հայրս Արցախում շարժման առաջնորդն էր, թե՛ իր աշխատավայրը, թե՛ մեր տան շրջակայքը ռմբակոծվում և հռթիրակոծվում էր անդադար, որի հետևանքով 1992-ին ծանր վիրավորվեց նաև մայրս:
Երկիրը ծնկի բերած, երկրին տասնյակ միլիարդ դոլարների վնաս հասցրած և ի վերջո մեր հազարավոր տղաների մահվան պատճառ դարձած այս սրիկաները շարունակում են ցինիկաբար լայն ժպիտով հարցազրույցներ տալ, անամոթաբար ստել, մեղադրել բոլորին ամեն ինչում, միայն, թե չկորցնեն իրենց աթոռներն ու պարգևավճարները:
P.S.Այս նկարն արվել է մեր Ստեփանակերտի բնակարանի պատշգամբից հոկտեմբերի 4-ին, երբ հրթիռը պայթեց մեր տնից 20-25 մետր հեռավորության վրա գտնվող մեր հարևանների տների վրա: (Երևի наводка-ն մի քիչ սխալ են տվել ձեզ հայտնի մարդիկ): Այդ օրերին, ինչպես գիտեք, հայրս Ստեփանակերտում էր և մեր տանն էր գիշերում: Ռմբակոծությունից հետո հնարավոր չէր տանը մնալ, քանի որ վնասվել էին նաև մեր տան դռներն ու լուսամուտները:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ