Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հրդեհ՝ Երևանի Շերամի փողոցում Հայաստան կժամանի Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի պատվիրակությունը Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Փաշինյանը և Կոսը քննարկել են ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի ընթացքը, նաև վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցեր Մարթա Կոսը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը շեշտել է ԵՄ լիակատար աջակցությունը խաղաղությանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելել է Գյումրի Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, որ վիզաների ազատականացման ընթացիկ երկխոսություն ունի ԵՄ-ի հետ․ Կոս Դա ցնցող և շատ օգտակար փորձ էր ԵՄ-ն պետք է մասնակցի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին. Բելգիայի վարչապետ Ուսանողը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին. նրա իրավունքը վերականգնվել է Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները ԱՄՆ դեսպանությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Սաուդյան Արաբիայից

Հրդեհ՝ Երևանի Շերամի փողոցումՀայաստան կժամանի Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի պատվիրակությունըԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՓաշինյանը և Կոսը քննարկել են ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի ընթացքը, նաև վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցերՄարթա Կոսը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը շեշտել է ԵՄ լիակատար աջակցությունը խաղաղությանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերինԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելել է ԳյումրիՀայաստանը միակ երկիրն է աշխարհում, որ վիզաների ազատականացման ընթացիկ երկխոսություն ունի ԵՄ-ի հետ․ ԿոսԴա ցնցող և շատ օգտակար փորձ էրԵՄ-ն պետք է մասնակցի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին. Բելգիայի վարչապետՈւսանողը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին. նրա իրավունքը վերականգնվել էՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարություններըԱՄՆ դեսպանությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Սաուդյան ԱրաբիայիցՎերականգնվելու է Չեսար Օրբելյանի պալատը և եկեղեցինԱտլետիկոն պարտվեց Լոնդոնում, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչՆոր կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարանների տրամադրումը իրականացվելու է փոխանակության միջոցովԻսրայելի կողմից Հարավային Պարսի թիրախավորումը չի համաձայնեցվել Վաշինգտոնի հետ. ԹրամփԼիվերպուլը պատասխան խաղում ջախջախեց Գալաթասարային և դուրս եկավ քառորդ եզրափակիչՄարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է. ՀՖՖՀայաստան-Բելառուս ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքն սկսվել էՍահմանադրական հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն են պարտաճանաչ մասնակցել նիստերինԷնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ ՉելսիիցՌոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններիցԷապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններԻսրայելի հարձակումն Իրանի բնական գազի հանքավայրի վրա «անհասկանալի» է. Չեխիայի վարչապետԿիևն ինտենսիվացրել է հարվածները Կրասնոդարի երկրամասի կոմպրեսորային կայաններինՍանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ Աբովյան քաղաքում գործող պահածոների արտադրամասումԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը կայցելի ՀայաստանՎաշինգտոնի գագաթնաժողովը Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղություն հաստատելու հնարավորություն է ստեղծել. ԱՄՆ ազգային հետախուզության զեկույցՀայաստանը միասնական տաղավարով կմասնակցի Միլանում կայանալիք դեղագործական ցուցահանդեսինՍաուդյան Արաբիայի Samref նավթավերամշակման գործարանի տարածքում ԱԹՍ է ընկելՄերձավոր Արևելքի երկրները հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Իրանի հարձակումներըԲջնիի ամրոց տանող ճանապարհի հիմնանորոգումը մեծացրել է դեպի պատմության հուշարձան զբոսաշրջային հոսքերըԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքինՀՀ-ում ԵՄ դեսպանը մասնակցել է կրթության, բարեկեցության և արժանապատվության թեմայով պանելային քննարկմանըՓաշինյանը ցավակցել է Կոբախիձեին Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբՍա մրցաշարից դուրս մնալու շատ ծանր սցենար էրՓաշինյանը հայտարարել է՝ Հայաստանը կաջակցի Իրանին, եթե կարիք լինիՄայր Աթոռը՝ Իլիա Բ-ի հուղարկավորությանն իր մասնակցության մասինԳերմանացի մարզիկը Հայաստանում սահմանել է նոր համաշխարհային ռեկորդԲացահայտվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու դեպքԵրկու օլիգարխն էլ ընդամենը բավականին թույլ կառավարիչներ ենՀՀ-ն Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորությանը կմասնակցի ամենաբարձր մակարդակովՄերձավոր Արևելքում լարվածությունը պահպանվում էԼՂ-ն միշտ եղել է Ադրբեջանի կազմում, և ՀՀ-ն այն միշտ ճանաչել է Ադրբեջանի կազմում, ուղղակի դա թաքցվել է. ՓաշինյանԵՄ-ն հրաժարվել է Ուկրաինային տրամադրված վարկի համար Հունգարիային դատի տալու գաղափարիցԱռողջապահությանը ՀՀ-ում դարձնում ենք ինդուստրիաԱրցախից տեղահանված ավելի քան 34,5 հազար անձ արդեն ՀՀ քաղաքացիություն է ստացել Ալի Լարիջանին միակ մարդն էր, ում հետ միջազգային հանրությունը կարող էր խոսելԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հետևելու հիմնանորոգման աշխատանքներինՍևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 33 հողամասում քանդվել է 83 շենք-շինություն. Վարդապետյան
Հայաստան

Ամեն ամիս ինքդ քեզ շքանշանի ներկայացնելը բարոյականությունից զուրկ է. Սեյրան Օհանյանը՝ պարգեւավճարների մասին

Երբ 1992-94 թվականներին Արցախում պատերազմ էր, Շիրակի մարզի կամավորական ջոկատները թողնելով իրենց հարազատներին փլատակների տակ՝ հասնում էին ու արցախցու հետ առաջին գծում մարտնչում էին։ Երբ այստեղ երկրաշարժ էր, իսկ Արցախում պատերազմ, Արցախում թողնելով մարտական գործողությունները, աշխատանքային ջոկատները մեկնում էին Շիրակ՝ օգնելու մեր համերկրացիներին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, Գյումրիում մտավորականների հետ «Ձայն հայրենյաց» նախաձեռնության հանդիպմանն ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Պետական-կառավարման համակարգը բավականին բարդ, դժվար եւ նաեւ փորձառու մարդկանց համար բավականին ուսանելի համակարգ է։ Այդտեղ կարող են հաջողությունների հասնել այն մարդիկ, որոնք փորձառու են, որոնք բոլոր աստիճանակարգերով անցել են, որոնք գիտեն՝ ում հետ ինչպես աշխատել, որոնք տիրապետում են մարդկային ռեսուրսների կառավարման տեսությնաը։ Մարդկային ռեսուրսների կառավարումն ամենադժվարն է, որովհետեւ յուրաքանչյուրը մի անհատականություն է, յուրաքանչյուրի հետ առանձին մոտեցում է պետք ցուցաբերել, որ կարողանանք հասնել հաջողությունների»,- նշեց նա։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ 2018 թվականին իշխանության եկածները հուսադրող էին, սակայն հետագա հետեւությունների արդյունքում հասկանալի է եղել, որ այդ մարդկանց թվացել է՝ աթոռների զբաղեցումն է կարեւորը. «Իշխանափոխությունից հետո՝ 2018 թվականին, բոլորս կարծում էինք, որ եկել են ուժեր, որոնք, հաշվի առնելով նախկին ձեռքբերումները, հաշվի առնելով նաեւ այն թերությունները կկառուցեն մեր զարգացումը։ Իշխանության եկան մարդիկ, որոնք բավականին հուսադրող էին։ Հետագա հետեւությունների ընթացքում եկել եմ այն եզրակացությանը, որ այդ մարդանց թվացել է աթոռների զբաղեցումն է կարեւորը, մնացածը հենց այնպես հալած յուղի նման անցնելու է ու գնան առաջ։ Կառավարման համակարգով անցած մարդիկ գիտեն, որ հաջողությունների համար, այն էլ մեր պայմաններում, զօրուգիշեր աշխատել է պետք։ Որ իրենք աշխատանքը ցույց տան, փորձեցին համեմատություններ անել հնի ու նորի, այդ համեմատության մեջ բավականին բացասական գործունեություն ունեցան հին արժեքների ոտնահարման ուղղությամբ։ Վտանգի պահին մենք միասնական ենք, բայց մեր պատմության ընթացքում հետեւյալ հետեւությունն ենք արել, որ խաղաղ պայմանները ոչ միշտ է որ օգտագործել ենք ապագա վտանգներին դիմագրավելու համար։ Բայց այս 30 տարվա պատմությունը մեր նախկին բոլոր ժամանակահատվածներից տարբերվում է նրանով, որ մենք կառուցել ենք պետություն եւ վատ թե լավ ինչ-որ ձեւ առաջ էինք ընթանում»։

Օհանյանը շեշտեց, որ այսօր եթե իշխանավորներն ինչ-որ մի հաջողությունների են հասնում, ապա նախկինում ձեռք բերված գոնե միջին հատվածներում այն քրտնաջան աշխատողների, այն հայրենիքի նվիրյալների աշխատանքի արդյունքն է.

«Նրանք Կառավարության կառուցվածքը փոխեցին եւ հատկապես այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են՝ գյուղատնտեսությունը, էներգետիկ համակարգը, ենթակառույցները, ենթարկեցնելով անփորձառու մարդկանց, այդ ոլորտում չունեցանք հաջողություններ»։

Անդրադառնալով կառավարման համակարգում հաճախ պարգեւավճարներ բաժանելուն՝ նախկին նախարարն ասաց, որ պատգեւավճարը նման է շքանշանի. «Ամեն ամիս ինքդ քեզ ներկայացնես շքանշանի, դա ոչ թե սխալ է, դա նաեւ բարոյականությունից է դուրս։ Ես գտնում եմ, որ այս 2,5 տարիների, նաեւ նախկինում, նաեւ այսօր պարգեւավճարներ ստանալու կարիք ունեն գոնե ամենակարեւոր ուղղությունները՝ ուսուցիչներ, բժիշկներ, զինվորականներ, որոնք այս դժվարին վիճակում աշխատում են։ Կառավարման համակարգում, որտեղ ոչ մի հաջողություն չկա, ոչ մեկն իրավունք չունի պարգեւավճարներ ստանալ, առավել եւս իրենք իրենց գրեն այդ պարգեւավճարները։ Թվում էր՝ որոշակի ուշադրության կենտրոնում է բանակը, բայց բավականին ոչ հեռանկարային եւ ոչ լուրջ քայլեր ազդեցություն են ունեցել բանակի, հրամանատարական կազմի, բանակի կառուցվածքի եւ նրա զորահավաքային ռեսուսրների վրա եւ այդ ամենը բերել է նաեւ որոշակի կարգապահական անկման, էլ չեմ խոսում եկեղեցու ու մշակույթի ոլորտի նկատմամբ վերաբերմունքի մասին»։

Ըստ պաշտպանության նախկին նախարարի՝ այսօր էլ հետեւանքների վերացման ուղղությամբ են գնում. «Երբ լսում ես, փորձում են նորացնել, ավելացնել ոստիկանական համակարգը, նշանակում է՝ նորից գնում են հետեւանքների վերացման ուղղությամբ: Մենք պետք է կրթենք մեր հայ զավակին, մեր ՀՀ քաղաքացուն, բարձրացնենք նրա գիտակցության մակարդակը»։

Նա ընդգծեց, որ ամեն ինչ արվեց, որ պատերազմ լինի, եւ պատերազմի ժամանակ էլ ամեն ինչ արվեց, որ լիարժեք կառավարում չլինի. «Տարիների ընթացքում Հայաստանում երբ խոսքը վերաբերում է բանակին, բացի բանակային հիմնական գործունեությունից, նաեւ շեշտադրում կար այլ ուղղություններով գործունեությանը, որոնք պաշտպանական քաղաքականության մաս են կազմում, օրինակ՝ Զինված ուժերի համալրումը։ Երկրորդ ուղղությունը հայրենասիրական եւ ռազմահայրենասիրական դաստիարակությունն է. մի մեծ համակարգ էր ձեւավորված՝ բանակի, դպրոցների, կրթության եւ մշակույթի, առողջապահության նախարարության, փոխադարձ կապը, ուշադրությունը Ռազմագիտության առարկային բավականին մեծ ազդեցություն էին թողնում այն մարդկանց ձեւավորմանը, որոնք պետք է բանակում ծառայեին։ Հաջորդ ուղղությունը տնտեսության զարգացման մաս կազմելն է ռազմական արդյունաբերության վարչության կողմից իրականացված աշխատանքների արդյունքում։ Այս ամենը բերել է նրան, որ մենք Հայաստանում հասել էինք նրան, որ պետական մակարդակի զորավարժություններ էր անցկացվում պետությունը խաղաղ վիճակից պատերազմական վիճակի փոխադրելու»։

Նախարարը նշեց, որ այս իրավիճակը ոչ արդյունավետ կառավարման, ազգը ոչ լիարժեք չմոբիլիզացնելու, պատերազմական գործողությունների ժամանակ մխրճված հատվածներում խիստ միջոցներ չձեռնարկելու հետեւանք է. «Այդ նահանջի ամբողջ ճանապարհին՝ Արցախի հարավային հատվածից մինչեւ ՀՀ սահմաններ, այդ ամբողջ ժամանակահատվածում դ ուղղությամբ բոլոր ղեկավարները խրախուսվել են, ստացել են բարձր կոչումներ։ Հարց է առաջանում՝ ի՞նչ ենք մենք հարցնում այսօրվա պետության ղեկավարից, եթե ամբողջ պատերազմի ընթացքում համապատասխան միջոցներ ձեռնարկվեր՝ պատերազմը կանգնեցնելու կամ շարունակելու դեպքում՝ համապատասխան վերախմբավորումներ իրականացնելու, այդ ճեղքման հատվածը փակելու, ՊԲ-ին նյութատեխնիկական ապահովման խնդիրները լուծելու, սխալների դեպքում տույժերի ենթարկելու, պատժելու փոխարեն խրախուսում է իրականացրել։ Կամ դու իրավիճակին չես տիրապետել ամբողջությամբ, խրախուսել ես այդ ամենը, կամ դու դա կատարել ես հատուկ»։

«Ղեկավարությունը, որը խելքի չի գալիս ու երկիրը տանում է անհաջողությունների, պարտությունների, չի կարող երկրի ներսում համախմբել ժողովրդին, նման ղեկավարությունը չի կարող բարձր գլխով միջազգային հարթության մեջ մեր երկիրը ներկայացնել ու առաջ տանել», - ասաց նա։

Պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ առաջին խնդիրը, որը պետք է լուծվի Հայաստանում ու Արցախում, կառավարման ճիշտ համակարգի ձեւավորումն է։