Փաշինյանը ՊՆ-ում կոնֆլիկտ է հրահրել, սկսել մեղադրանքներ հնչեցնել, ԳՇ պետը վրդովվել է, դուռը խփել, դուրս եկել․ այս ամենից հետո Փաշինյանը հրահանգել է գործեր հարուցել ՊՆ-ի դեմ
«Հրապարակը» գրում է․ «Բանակի օրը՝ հունվարի 28-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր պաշտպանության նախարարություն, որտեղ հանդիպել էր Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին: Այդ մասին հաղորդագրություն էին տարածել։
ՊՆ-ի մեր աղբյուրները պատմում են, որ հանդիպումը հարթ չի ընթացել․ ճիշտ հակառակը։ Հիմնական հանդիպումից հետո փոքր կազմով նստած են եղել ղեկավարներից մեկի սենյակում, և Նիկոլ Փաշինյանը մեղադրանքներ է հնչեցրել՝ ուղղված բարձրագույն սպայակազմին, պատերազմում պարտության հետ կապված, ինչից ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը վրդովվել է։ Նա հայհոյել է, դուռը խփել և դուրս եկել սենյակից։ Նրա հետևից գնացել են, համոզել, հետ բերել։ Այդ ժամանակ սկսել է «ելույթ ունենալ» նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ վարչապետի մոտ փորձելով ցույց տալ, որ տիրապետում է իրավիճակին։ Սկսել է սպառնալ, թե նման քայլերի համար կպատժի։ Այստեղ արդեն խոսակցությանը միջամտել են ներկա բարձրաստիճան սպաները՝ նրան հասկացնելով, որ տեղդ հանգիստ նստիր, դու ոչինչ չես որոշում։
Խոսակցությունն այնքան է սրվել, որ Նիկոլ Փաշինյանը ստանձնել է հաշտարարի դերը՝ խաղաղեցնելով ու հարթելով իր իսկ հրահրած կոնֆլիկտը։ Բայց այս միջադեպը Փաշինյանը կուլ չի տվել, դրանից անմիջապես հետո նա հրահանգել է քրեական գործեր հարուցել բանակի և ՊՆ ղեկավար կազմի նկատմամբ։ Առաջինը զենքի մասով գործն է, այս փուլում՝ դեռ Դավիթ Գալստյանի, իսկ հեռանկարում՝ ՊՆ մյուս բարձրաստիճանների նկատմամբ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը
Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ...
Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ
Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերա...