Ապագայի նկատմամբ տոտալ անվստահության հետևանքները
«Փաստը» գրում է.
«Հայաստանյան ներքաղաքական դաշտը վերափոխման փուլում է։ Չնայած իշխանությունները սոցցանցերում և մեդիա հարթակում փորձում են տպավորություն ստեղծել, թե իրենք դեռևս շարունակում են վայելել ժողովրդի մեծամասնության վստահությունը, սակայն իրականությունը հեռու է այս պատկերից։ Արցախյան երկրորդ պատերազմից հետո հանրային տրամադրությունների շրջադարձային փոփոխություն է նկատվում։ Այս իրողությամբ է նաև պայմանավորված, որ ժողովրդի վստահությանն արժանանալու համար ձևավորվում են քաղաքական նոր նախաձեռնություններ, ստեղծվում են նոր կուսակցություններ։ Ընդհանուր առմամբ, հասարակության մոտ համատարած հուսահատություն է նկատվում։
Մարդիկ հոգնել են իշխանությունների անընդմեջ արդարացումներից ու ամեն ինչում նախկիններին ուղղված մեղադրանքներից։ Հանրության՝ սևերի ու սպիտակների բաժանման օրակարգը և ատելության գեներացումը գաղջ մթնոլորտ են ստեղծել երկրում, և այս պարագայում դժվար է ակնկալել, թե կարող են կառուցողական գաղափարներ կյանքի կոչվել։ Մեծ հաշվով, քաղաքականությունը վերածվել է պրիմիտիվ երևույթի, իսկ պետության իրական կառավարումը դարձել է ընդամենը դեկորացիա, երբ իրենց բուն գործառույթների իրականացման վրա կենտրոնանալու փոխարեն պետական ինստիտուտները դարձել են փիառի, սոցցանցերում լայվերի ու լայքերի գործիքի։ Իշխանությունների ապաշնորհությունն է պատճառը, որ մարդիկ Հայաստանում չեն տեսնում իրենց ապագան, քանի որ ինչքան Փաշինյանը շարունակում է մնալ իշխանության, այնքան երկիրը թուլանում է, նորանոր զիջումներ են կատարվում հակառակորդին, իսկ տնտեսությունը գլորվում է անդունդը։
Եվ այս իրավիճակում առավել մեծանում է անորոշությունը, հարցական է դառնում, թե ինչ զարգացումներ կարող են տեղի ունենալ մոտ ապագայում։ Դրա համար էլ քաղաքացիների շրջանում արդեն իսկ նկատելի է զանգվածային կերպով երկիրը լքելու կամ արտագաղթելու ցանկությունը։ Շատերն ուղղակի անհամբեր սպասում են, թե երբ են սահմանները բացվելու, որ հնարավորություն ստանան հեռանալ երկրից։ Եվ ահա, այս առումով ստեղծվել է երկրից հեռանալու առաջին իսկ հնարավորությունը։ Փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը գործի է դրվել պիլոտային ծրագիր, որով Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղևորին թույլատրվում է պետական սահմանը հատել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում։ Ու պատահական չէ, որ ներկայումս այնքան մեծ է Ռուսաստան մեկնել ցանկացողների թիվը, որ պահանջարկի ավելացման պայմաններում Հայաստանից դեպի ՌԴ տարբեր քաղաքներ ավիատոմսերի գները զգալիորեն աճել են։
Եվ չնայած տոմսերի գների թանկացմանը, մարդիկ շարունակում են հերթ չտալ միմյանց տոմսեր գնելու հարցում։ Ընդ որում, հետաքրքրական է, որ ըստ ավիաընկերությունների կողմից տրամադրվող տվյալների, հիմնականում տոմսերի միակողմանի ամրագրումներ են, այսինքն՝ մարդիկ Հայաստան վերադառնալու ցանկություն չունեն։ Այսպիսով՝ համընդհանուր հուսահատության մթնոլորտը խոստանում է շատ դառը հետևանքներ ունենալ մեր՝ առանց այդ էլ ոչ բարվոք վիճակում գտնվող պետականության համար, քանի որ արդեն իսկ նկատելի են մեծ արտագաղթի առաջին լուրջ նախադրյալները։ Այս իրավիճակի ելքերից մեկն էլ այն է, որ իշխանության գան բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող, հաստատակամ գործիչներ, ովքեր կկարողանան համազգային նպատակների տանիքի տակ համախմբել հանրությանը և իրենց հետևողական քայլերի արդյունքում վերականգնել հայության հույսն ու հավատն ապագայի նկատմամբ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ...
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը
Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերա...
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի