Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գերիների հարցը չի տեղավորվում խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հեռախոսահամարները չեն աշխատում Համայնքային ոստիկանները թմրանյութ իրացնելու դեպք են բացահայտել Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարինին ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ժամկետը հնարավոր է երկարաձգել. Ֆիդան Հռոմի պապ արձագանքել է Թրամփին Պաշտոնապես գործարկվել է Իրան-Պակիստան տարանցիկ միջանցքը Այսօրվանից ԱԺ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքական ուժերը կարող են ներկայացնել իրենց հայտերը Երևանի քաղաքապետարանն ապրիլի 18-ին նախատեսում է Հրազդանի կիրճում շաբաթօրյակ անցկացնել Նավթի համաշխարհային գները կտրուկ աճ են արձանագրել Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 10-ից 13-ը Ոստիկանների և կենդանապաշտպանների համագործակցության շնորհիվ կանխվեց շնամարտը

Գերիների հարցը չի տեղավորվում խաղաղության գործընթացի տրամաբանության մեջԷլեկտրաէներգիայի անջատման պատճառով Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հեռախոսահամարները չեն աշխատումՀամայնքային ոստիկանները թմրանյութ իրացնելու դեպք են բացահայտելՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր ՄադյարինինԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ժամկետը հնարավոր է երկարաձգել. ՖիդանՀռոմի պապ արձագանքել է ԹրամփինՊաշտոնապես գործարկվել է Իրան-Պակիստան տարանցիկ միջանցքըԱյսօրվանից ԱԺ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքական ուժերը կարող են ներկայացնել իրենց հայտերըԵրևանի քաղաքապետարանն ապրիլի 18-ին նախատեսում է Հրազդանի կիրճում շաբաթօրյակ անցկացնել Նավթի համաշխարհային գները կտրուկ աճ են արձանագրելՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 10-ից 13-ըՈստիկանների և կենդանապաշտպանների համագործակցության շնորհիվ կանխվեց շնամարտըԳազամատակարարման վթարային դադարեցում Պռոշյան բնակավայրումՀունգարիան նորից կդառնա ԵՄ-ի ուժեղ դաշնակիցըՎթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանումՇաբաթվա տվյալներով հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիաների քանակն ավելացել է 15-ից մինչև 30 %Lufthansa-ի և Eurowings-ի օդաչուները գործադուլ են անում ԳերմանիայումԻսրայելը Լիբանանում ոչնչացրել է ստորգետնյա թունելային երթուղիԱդրբեջանական կողմը բավականին հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ Հայաստանը և Ադրբեջանն անվտանգային առումով մեկ նավակի մեջ ենՄասիսի ավագ դպրոցում ձևավորվել են ժամանակակից լաբորատորիաներՆավահանգիստները պետք է բաց լինեն կա՛մ բոլորի, կա՛մ ոչ մեկի համար. Իրանի ԶՈՒԱդրբեջանական կողմին չափազանց հետաքրքիր է, թե ինչ է սպասում Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններումԱրենի համայնքի Ելփին բնակավայրի մանկապարտեզի շենքը կառուցված էՇՄ նախարարը ապրիլի 13-15-ը աշխատանքային այցով կլինի Օսլոյում, կլինեն քննարկումներ COP17-ի նախապատրաստական աշխատանքների մասինՆերկայացնելու եմ բոլոր հունգարացիների շահերը. Պետեր ՄադյարԳաբալայի հանդիպմանը բարձրաձայնել ենք ադրբեջանական պետական լրատվամիջոցներում շրջանառվող հայկական նարատիվների հարցը. ՄինասյանԱջափնյակ վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում է սպասվումՄեկ շաբաթում տրանսպորտում ուղեվարձի ուժեղացված վերահսկողության արդյունքում հավաքագրել են 3 ավտոբուսի գումարՂալիբաֆը կանխատեսել է վառելիքի գների կտրուկ աճԹրամփին չի հետաքրքրում Իրանի վերադարձը բանակցությունների սեղանՀունգարիայի տեղը եղել է և մնում է ԵվրոպայումԿանգնած ենք վարորդների կողքինՄեծամոր քաղաքի 1-ին թաղամասում 12 ժամ ջուր չի լինիԴպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքներըԼոռու մարզի մի քանի բնակավայրում կդադարեցվի գազամատակարարումը Բանակցությունների դուռը դեռևս բաց էԳավառ-Երևան երթուղին կսպասարկվի նոր տրանսպորտային միջոցներովՔարաթափում Հրազդան-Բջնի ավտոճանապարհին․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի էԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագիրն «անհասանելի չէ»Հունգարիայի ընտրություններում հաղթել է ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը․ եվրոպական առաջնորդները ողջունել են Պետեր Մագյարի հաղթանակըԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստների շրջափակումըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱպրիլի 11-21-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվում է պատանիների և աղջիկների եզրափակիչ առաջնությունըԻ՞նչ տարան Վաշինգտոնն ու Թեհրանն Իսլամաբադից և ի՞նչ է լինելու հետոՄԻՊ աշխատակազմը հրապարակել է Արմաշի առողջության կենտրոն կատարած չհայտարարված այցի արդյունքներըՓրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցներըԽուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք և թմրամիջոցներԱննա Վարդապետյանը Շանհայում հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնայի հետՍիսիան-Երևան ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել ձորը․ կան տուժածներԻնչ է երեխաների կրթավճարների կուտակային ներդրումային համակարգը
Հայաստան

Թավշյա խաբկանք․ քանի՞ Նիկոլ Փաշինյան կա Հայաստանում

«168 ժամ» թերթը գրում է. «Իշխանություն–հասարակություն հարաբերություններում կա նույնականացման՝ իդենտիֆիկացիայի բաղադրիչ։ Դա չի արձանագրվում որեւէ նախընտրական բուկլետում կամ քվեաթերթիկում անգամ, այլ գտնվում է հանրային հոգեբանության տիրույթում ու արտահայտվում է նրանով, որ հասարակությունն իշխանությանը համարում է իրենը, իրեն նույնականացնում է իշխանության առանձին կրողների ու հավաքական իշխանության հետ։

Նաեւ այս ֆենոմենը կամ հակաֆենոմենն է ընկած հասարակության ինչ-որ հատվածի կողմից Նիկոլ Փաշինյանի անվերապահ, անբնական ու անբանական աջակցության հիմքում՝ անգամ այն դեպքում, երբ խոսքը կարող է վերաբերել դավաճանությանը կամ հայրենազրկմանը․ մարդկանց այդ տեսակն ու հատվածը Նիկոլ Փաշինյանի մեջ տեսնում է իրեն, իր անձը նույնականացնում է Նիկոլ Փաշինյանի հետ։

Սա, իհարկե, չափազանց ցավալի արձանագրում է, քանի որ վկայում է, որ հասարակության առնվազն այդ հատվածը կրում է այն նույն որակները, որոնք Նիկոլ Փաշինյանին մղել են գնալու ամենաամոթալի քայլերի։ «Մենք բոլորս Նիկոլ ենք»,- այս հոտային բանաձեւն է ընկած Նիկոլ Փաշինյանի աջակիցների դրդապատճառներում։

Նիկոլ Փաշինյանին աջակցողների այս խավը նրան պաշտպանում է այնպես, ինչպես կպաշտպանի սեփական անձը, հենց դա է նույնականացումը։ Այս մարդկանց համար Նիկոլ Փաշինյանին աջակցելուց հրաժարվելը հավասարազոր է սեփական անձին դավաճանությանը։ Այդ աջակցությունից հրաժարվելու համար այդ տեսակի մարդիկ, որոնք քիչ չեն, պետք է գտնեն նոր անհատի, նոր կուռքի, որի հետ կնույնականացնեն իրենք իրենց։

Նիկոլ Փաշինյանն ինքը գիտակցել ու հասկացել է այս իրողությունը, ու նաեւ դրա համար է ամենաշատը կրկնում «ժողովրդի իշխանություն» արտահայտությունը․ դրա հասցեատերը հասարակության հենց այն հատվածն է, որը բաղկացած է հազարավոր կամ գուցե տասնյակ-հազարավոր նիկոլներից։

Մեր նման հասարակություններում այս սինդրոմն ինչ-որ իմաստով օրինաչափ է, այն բխում է մի կողմից՝ ցածր գիտակցությունից, մյուս կողմից՝ պետական ինստիտուտների անկատարությունից, ինչի պատճառով քաղաքացին իրեն նույնացնում է ոչ թե հայրենիքի, պետության, այլ առանձին վերցրած անհատի կամ անհատների հետ։ Ընտրական ցանկացած գործընթացում՝ արտահերթ, թե հերթական, այս երեւույթը զգալի ազդեցություն է ունենալու։ Ընտրություններում մարդիկ ձայն են տալու նրան, ում անձի հետ իրենք ամենաշատն են իդենտիֆիկացնելու սեփական եսը։

Հասարակությանն այս հոգեբանական գերությունից ազատելու համար լրջագույն աշխատանք է պետք։ Պարզամիտ կարգախոսներն այդ խնդիրը ոչ միայն չեն լուծում, այլեւ ավելի են խորացնում։ «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, թշնամի» եւ այլ նման կարգի ուղերձները մարդկանց այդ տեսակն ընկալում է՝ որպես սեփական անձին ուղղված մեղադրանք, քանի որ իրեն նույնացնում է այդ մեղադրանքի հասցեատիրոջ հետ։

Արդյունքում՝ որքան ավելի շատ են ընդդիմախոսները պայմանականորեն հայհոյում Նիկոլ Փաշինյանին, այնքան ավելի են ամրացնում նրա դիրքերը հասարակության այն հատվածի շրջանում, որը քաղաքական նախընտրությունները կառուցում է ոչ թե բանականության, փաստերի ու փաստարկների, այլ իռացիոնալ զգացմունքների վրա։ Հասարակության այդ հատվածը, որը, կրկնում ենք, փոքր հատված չէ, լուրջ է վերաբերվել Նիկոլ Փաշինյանի այն խաբեությանը, որ Հայաստանում կա 3 միլիոն վարչապետ։

Մարդկանց դուր է գալիս ապրել այդ խաբկանքով, իսկ այդ մոլորությամբ առաջնորդվողների համար Նիկոլ Փաշինյանին ուղղված ցանկացած խոսք կամ քայլ ուղղված է սեփական անձի՝ սեփական «վարչապետության» դեմ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում