Սորոսականները Հայաստանում կունենան 700 հոգանոց զինված խումբ
Politik.am-ը գրում է. Մենք արդեն տեղեկացրել էինք, որ ոստիկանության բարեփոխումների համատեքստում ստեղծվելիք Պարեկային ծառայությունում աշխատելու համար հավաքագրվում են 770 քաղաքացի։
Մեր նախորդ հրապարակումներից մեկում նկատել էինք, որ այս բարեփոխումների հեղինակը Հայաստանում Սորոսի հիմնադրամն է։ Գործընթացը սկզբից մինչև վերջ համակարգել է սորոսական Դանիել Իոաննիսյանը։ Սորոսականներն այս գործընթացը ամբողջապես իրենց վերահսկողության տակ են պահել։
Օրերս սորոսական Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ գործընթացն ավարտվել է․«Քաղաքացիական հասարակության ու միջազգային հանրության ներգրավմամբ ընտրված այս՝ մոտ 700 սովորողները անցնելու են 5-ամսյա լրջագույն կուրս և դուրս են գալու Երևանի (առայժմ Երևանի) փողոցներ՝ պաշտպանելու օրենքը, արդարությունը ու իրենցով ձևավորելու են պետության նպատմամբ հանրային նոր վերաբերմունքը: Վստահեցնում եմ, համարյա բոլորը պայծառագույն մարդիկ են: Դուք կսիրեք իրենց, երբ հունիսից տեսնեք Երևանի փողոցներում՝ ՊՊԾ-ու ՃՈ-ի փոխարեն»,-գրել է Իոաննիսյանը։
Սորոսականն իր այս գրառմամբ վերահաստատում է մեր այն մտահոգությունը, որ պարեկների հավաքագրման և ուսուցման հետ շատ քիչ կապ ունի Հայաստանի Հանրապետությունը։
Այս ամենը բավական մտահոգիչ է Հայաստանի Հանրապետության անվտանգության տեսանկյունից։ Դեռ պարզ չէ, թե ինչպե՞ս են հավաքագրվել այդ մարդիկ, ովքե՞ր են նրանք և ինչու՞ են հավաքագրման ամբողջ ընթացքը ղեկավարել սորոսականները։ Եվ եթե ելնենք այլ երկրներում սորոսականների գործուներության նպատակներից և հետևանքներից, ապա կարելի է եզրակացնել, որ սորոսականները այսուհետ Հայաստանում կունենան 700 հոգանոց զինված խումբ։



















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ...
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը
Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերա...
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի