Պարզվեց՝ Մհեր Սեդրակյանը, Շմայսը սրանցից հազար գլուխ կարգին մարդիկ էին. Բորիս Մուրազի
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «շիշ բռնող» մականումով հայտնի Հայկ Սարգսյանը լավ բանով չի տարբերվում ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանից, որը ժամանակին շատ տհաճ իրեն պահեց լրագրող Մհեր Արշակյանի հետ միջադեպի ժամանակ: Այս մասին, այսօր՝ հունվարի 29-ին, ասուլիսի ժամանակ նշեց politik.am-ի կայքի խմբագիր Բորիս Մուրազին՝ անդրադառնալով Yerevan Today-ի լրագրող Սյուզի Բադոյանի եւ Հայկ Սարգսյանի միջեւ միջադեպին, որից հետո լրագրողը զրկվել է Ազգային ժողովի հավատարմագրումից:
«Իշխանական պատգամավորն արեց նույն բանը, ինչ Մհեր Սեդրակյանը, բայց արեց ավելի վատ: Առաջին անգամ իշխանությունները զորբայությամբ արգելեցին լրագրողին մտնել խորհրդարան: Պարզվեց, որ Մհեր Սեդրակյանը, Շմայսը, որոնք շատ հաճախ լրագրողների հետ կոնֆլիկտ էին ունենում, սրանցից հազար գլուխ կարգին մարդիկ էին, քինախնդրություն չունեին: Սա ցույց է տալիս, որ այս իշխանություները այն լրատվամիջոցների, լրագրողների նկատմամբ, որոնք չեն խորշում իրենց դժվար հարցեր տալ, նրանց հանդեպ քինախնդրություն ունեն: գուցե գա մի ժամանակ, որ սկսեն քրեական պատասխանատվություն սկսեն կիրառել: Գիտեք, որ օրենսդրական փոփոխություն է նախապատրաստվում, ըստ որի քաղաքական ուժերի նկատմամբ եւս ատելության խոսք տարածելը կարող է քրեական հանցագործություն համարվել: Այսինքն եթե այդ փոփոխությունը կատարվի եւ դուք Նիկոլ Փաշինյանին անվանեք դավաճան, ձեզ կարող են դատապարտել»,-ասաց Մուրազին:
Նա նկատեց, որ Սյուզի Բադոյանի դեպքի հետ կապված լրագրողների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները, որոնք արեմտյան գրանտներ են ստանում, նկատում են միայն այն լրագրողների նկատմամբ իրականացված ոչ օրինական գործողությունները, որոնք իրենց սրտին մոտ են: «Այս պարագայում պետք է լրատվամիջոցները սկսեն բանի տեղ չդնել այդ «իրավունքի պաշտպաններին», որովհետեւ իրենք ոչ բոլոր լրագրողներին են պաշտպանում»:
Նա ընդգծեց, որ այս դեպքից հետո ճիշտ կլինի, եթե լրատվամիջոցները եթեր ու հարթակ չտրամադրեն այդ պատգամավորին, նաեւ ԱԺ նախագահին, որի որոշմամբ լրագրողը զրկվել է խորհրդարան մուտք գործելու հնարավորությունից. «Դեմարշը այսպես պետք է լինի: Մենք օրինակ Արարատ Միրզոյանի եւ էլի շատերի ուղիղ խոսքը մեր լրատվամիջոցում չենք հրապարակում, որովհետեւ դա քարոզչություն է, որի նպատակը մոլորեցնելն է»:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա