Լուկաշենկոն մեկնաբանել է իր «գաղտնի» երդմնակալության արարողությունը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է իր «գաղտնի» երդմնակալության արարողությունը եւ պատասխանել սադրանքների մասին հարցին, որը պատրաստվել է այդ իրադարձության նախօրեին, հաղորդում է «Բելթա»-ն:
Նա հիշեցրել է, որ ընտրարշավի շրջանում բազմիցս զգուշացրել է հնարավոր սադրանքների մասին, որոնք նպատակ ունեն ապակայունացնել երկրի վիճակը: «Ինձ մոտ նախօրեին գալիս է կոմիտեի ղեկավարը, իսկ սեղանին փաստաթղթեր են՝ ցանկանում են սադրանք ստեղծել պատգամավորների հետ: Նրանք գիտեին. Երդմնակալություն, ավտոբուսներում՝ պատգամավորներ…Մոլոտովի կոկտելյներ նետել ավտոբուսի մեջ, կոտրել ապակին: Ոչ ոք չէր խոսի երդմնակալության մասին: Բոլորը կխոսեին, թե այսպես այրել են պատգամավորներին: Եվ ինչպե՞ս պետք է մենք վարվեինք: Ես վարվել եմ, ինչպես կարողացել եմ»,-ասել է Լուկաշենկոն:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը