Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանազավթումը պայմանավորված էր արցախյան հարցով, մեզ համար դա տեսանելի էր 1-ին օրվանից. Աշոտյան
Պատերազմից առաջ, սեպտեմբերի կեսերին Ադրբեջանի նախագահը բացահայտել էր Նիկոլ Փաշինյանի որոշ խնդրանքներ, որոնք ուղղված էին իրեն՝ 2018-ին սահմանին չկրակելու վերաբերյալ, որը պայմանավորված էր իր այն մտայնությամբ, որ սահմանին հանգիստ լինի, որ նա լուծի քաղաքական ընդդիմախոսների հարցերը: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հիշեցնելով, որ այդ ժամանակ այդ ընդդիմախոսը ՀՀԿ-ն էր:
«Նիկոլ Փաշինյանը վաճառել Հայաստանի ներքաղաքական կյանքը, ժողովրդավարությունը Դուշանբեում ձեռք բերված վերելակային պայմանավորվածությամբ, այդ թվում Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները՝ իր իշխանությունը վերարտադրելու համար:
Պատերազմը տեսանելի էր շատերի համար: Այն, որ Նիկոլ Փաշինյանի կողմից 2018-ին իշխանազավթումը պայմանավորված էր արցախյան հարցով, մեզ համար տեսանելի էր հենց առաջին օրվանից: Ես 2018-ի մայիսի 1-ի նիստում հայտարարեցի, որ չեմ ընտրում Հայաստանի կործանման կամ ՀՀ վերջին վարչապետին: Այդ կանխատեսումները ճիշտ էին: Պատերազմը հասունացրել է, պատերազմ իր այս ծավալով, վերքերով, խորությամբ, տեւողությամբ հայ ժողովրդի գլխին բերել է Նիկոլ Փաշինյանը թե բանակցային, թե ռազմական, թե արտաքին քաղաքական ու անվտանգային ոլորտներում դիտավորյալ գործած սխալներով»,-հայտարարեց Աշոտյանը՝ հավելելով, որ Փաշինյանը դիտավորյալ կերպով 2,5 տարի քանդում էր Հայաստանի բանակցային դիրքերը, տարածաշրջան էր հրավիրում Թուրքիային:
Աշոտյանը հիշեցրեց, որ ապրիլի 24-ի իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը որեւէ կծու, թթու խոսք չէր ասել Թուրքիային, չեր դատապարտել մերժողականությունը, նաեւ չի խոսել Ցեղասպանության մասին միջազգային ամբիոններից:
«Նա Թուրքիային հրավիրեց տարածաշրջան, այսինքն ուղեգիրը դեպի արցախյան պատերազմ Թուրքիայի համար վաճառել է Նիկոլ Փաշինյանը, միաժամանակ ամեն ինչ անելով, որ Ռուսաստանը դուրս մղվի Հարավային Կովկասից»,-ասաց նա:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերա...
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ...
Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի