Նա ամեն ինչ անում է, որ ասի՝ ժողովուրդ, ես Հայաստանի շահերը չեմ սպասարկում. Գեղամ Նազարյան
Նիկոլ, ուժ գտիր, արի, ասա՝ ովքեր են այդ ուժերը, հրաժարական տուր, գնա, նորմալ դատվիր, որ գոնե քո երեխեքը կարողանան նորմալ ապրել ու չամաչել: Այս մասին 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքագետ Գեղամ Նազարյանը եւ պատերազմից մի փոքրիկ դրվագ է պատմել։
«Ցանկանում եմ մի երեխու անուն տալ, իմ Աբգարի ընկերոջ՝ Դավիթ Շահնազարյան, մի լուսավոր տղա Տավուշի մարզի փոքրիկ Աճարկուտ գյուղից: Այդ երեխան կռվել է Ֆիզուլիում, հրաշքով կենդանի է մնացել, կռվել է Կարմիր Շուկայում, 19 տարեկան տղա, որից հետո պաշտպանել Շուշին, իսկ հետոն այդ նույն դատավարությունը արդեն կպարզի: Դավիթը զանգում է տուն, ասում՝ հայր, մեզ չգիտեմ ինչու տարել են Շուշիի ժայռերի տակ, որտեղից մեզ անընդհատ կրակում են, իսկ մենք չունենք մեզ մոտ հրամանատարներ, չգիտենք՝ ինչու ենք այստեղ եկել, վերեւից մեզ վրա ոչ միայն կրակում են, այլ ժայռերը փլում են ու գցում, եթե 3 օրից չզանգեմ, ուրեմն իմացեք՝ այստեղ եմ մնացել: Դավիթը մնաց այնտեղ: Ես հիմա ասում եմ՝ Նիկոլ, դու գիշերը քնո՞ւմ ես: Չես քնում, ես գիտեմ, որ դու չես քնում, երեւի հարբեցողությամբ ես զբաղվում, բայց ուժ գտիր:
Նա ամեն ինչ անում է, որ ասի՝ ժողովուրդ, ես Հայաստանի շահերը չեմ սպասարկում, եկեք գոնե ուժով ինձ հանեք: Ես այդքան ռիսկով տղամարդ չեմ, ինձ այլ ուժեր ստիպում են մնալ: Նիկոլ, ուժ գտիր, արի, ասա՝ ովքեր են այդ ուժերը, հրաժարական տուր, գնա, նորմալ դատվիր, որ գոնե քո երեխեքը կարողանան նորմալ ապրել ու չամաչել»,- ասել է նա:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերա...
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ...
Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի