Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԽ քարտուղարն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալին ՍԱՏՄ ղեկավարը և ԱՄԷ դեսպանը քննարկել են սննդամթերքի արտահանման ոլորտում երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր Վենսը մանրամասներ է հաղորդել Նեթանյահուին Եթե արևը շողար նոյեմբերին, մենք Պրեմիեր լիգայի չեմպիոն կդառնայինք արդեն հունվարին Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր Ռոբերտ Հովհաննիսյանը 2026 թ․-ի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարների շարքում է Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման հեռանկարները Այնտեղ հեռացնում են մարզիչների, որոնք դուրս են գալիս եզրափակիչ 1 ոսկե և 11 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Կիպրոսում ընթացող 2026 թ. շախմատի հավակնորդների մրցաշարի ավարտին մնացել է երկու խաղափուլ

ԱԽ քարտուղարն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալինՍԱՏՄ ղեկավարը և ԱՄԷ դեսպանը քննարկել են սննդամթերքի արտահանման ոլորտում երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցերՎենսը մանրամասներ է հաղորդել ՆեթանյահուինԵթե արևը շողար նոյեմբերին, մենք Պրեմիեր լիգայի չեմպիոն կդառնայինք արդեն հունվարինՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուրՌոբերտ Հովհաննիսյանը 2026 թ․-ի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարների շարքում էՔննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման հեռանկարներըԱյնտեղ հեռացնում են մարզիչների, որոնք դուրս են գալիս եզրափակիչ1 ոսկե և 11 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլումԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումԱրթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճելԿիպրոսում ընթացող 2026 թ. շախմատի հավակնորդների մրցաշարի ավարտին մնացել է երկու խաղափուլԱշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը Երևանում է․ նա ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի գալա համերգինԷլիտար անցյալ, սկանդալներ և վերելք. ո՞վ է Հունգարիայի ընտրություններում հաղթած Պետեր ՄադյարըՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ինՄոսկվան հույս ունի շարունակել կոնտակտները Հունգարիայի նոր ղեկավարության հետՀայաստանը մտնում է տնտեսական զարգացման նոր շրջափուլ՝ պայմանավորված Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությամբ. ՓաշինյանԻ վերջո, մեզ հաջողվեց հասնել արդյունքի, թեև դա հեշտ չտրվեցԻտալիայի հավաքականը դեռևս կարող է Աշխարհի առաջնությանը մասնակցության շանս ունենալԿադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրություններԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստների շրջափակումըՊակիստանում բանակցությունները հիմք դրեցին դիվանագիտական ​​գործընթացի համարԵրևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվենԻսպանիան վերաբացում է Թեհրանում իր դեսպանատունըԿենսական նշանակություն ունի, որ մենք նեղուցը բացենք և ամբողջովին բացենք. Քիր ՍթարմերՀրաչյա Աճառյանի 150-ամյակին նվիրված Հայաստանի ԿԲ հուշադրամը «վերադարձավ» ՊոլիսԳերիների հարցը չի տեղավորվում խաղաղության գործընթացի տրամաբանության մեջԷլեկտրաէներգիայի անջատման պատճառով Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հեռախոսահամարները չեն աշխատումՀամայնքային ոստիկանները թմրանյութ իրացնելու դեպք են բացահայտելՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր ՄադյարինինԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ժամկետը հնարավոր է երկարաձգել. ՖիդանՀռոմի պապ արձագանքել է ԹրամփինՊաշտոնապես գործարկվել է Իրան-Պակիստան տարանցիկ միջանցքըԱյսօրվանից ԱԺ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքական ուժերը կարող են ներկայացնել իրենց հայտերըԵրևանի քաղաքապետարանն ապրիլի 18-ին նախատեսում է Հրազդանի կիրճում շաբաթօրյակ անցկացնել Նավթի համաշխարհային գները կտրուկ աճ են արձանագրելՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 10-ից 13-ըՈստիկանների և կենդանապաշտպանների համագործակցության շնորհիվ կանխվեց շնամարտըԳազամատակարարման վթարային դադարեցում Պռոշյան բնակավայրումՀունգարիան նորից կդառնա ԵՄ-ի ուժեղ դաշնակիցըՎթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանումՇաբաթվա տվյալներով հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիաների քանակն ավելացել է 15-ից մինչև 30 %Lufthansa-ի և Eurowings-ի օդաչուները գործադուլ են անում ԳերմանիայումԻսրայելը Լիբանանում ոչնչացրել է ստորգետնյա թունելային երթուղիԱդրբեջանական կողմը բավականին հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ Հայաստանը և Ադրբեջանն անվտանգային առումով մեկ նավակի մեջ ենՄասիսի ավագ դպրոցում ձևավորվել են ժամանակակից լաբորատորիաներՆավահանգիստները պետք է բաց լինեն կա՛մ բոլորի, կա՛մ ոչ մեկի համար. Իրանի ԶՈՒԱդրբեջանական կողմին չափազանց հետաքրքիր է, թե ինչ է սպասում Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններումԱրենի համայնքի Ելփին բնակավայրի մանկապարտեզի շենքը կառուցված է
Հայաստան

Պետք է համախմբվել առաքինությունների շուրջ եւ ոչ թե արատների. Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան.

«Իրավունքը» բացառիկ զրույց է ունեցել Մայր աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչտրյանի հետ, որտեղ նա անդրադարձել է նեւ գերիների խնդրին:

Սրբազան հայր, տեսնո՞ւմ եք այս փուլում Ռուսաստանի եկեղեցու միջնորդությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ Գերազույն մուֆթիի` Ադրբեջանի գերագույն մուսուլման առաջնորդ Փաշազադեի մասնակցությամբ հանդիպման հնարավորություն եւ արդյոք պատրա՞ստ է դրան Հայ Առաքելական եկեղեցին:

Ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպումները կրել են պարբերական բնույթ, եւ դատելով այդ քննարկումներում արձանագրված արդյունքներից, որոնց մի մասն արդեն իսկ մատնանշված են Ձեր հարցադրման մեջ, դրանք չեն կարող օգտակար չհամարվել:

Եռակողմ հանդիպման ներկա հնարավորությունների մասին ձեռնպահ կմնամ գնահատական տալուց: Կարող եմ արձանագրել միայն, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ անձամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատրաստ է ցանկացած, այդ թվում եւ հոգեւոր առաջնորդների եռակողմ, հանդիպման ձեւաչափի քննարկման` ի նպաստ պատերազմի հետեւանքների մեղմման եւ մեր ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման:

Ն.Ս.0.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի առիթով լայն քննարկման առարկա դարձավ: Շատերը Վեհափառ Հայրապետի խոսքում գտան իրենց ու սրտնեղեցին` համարելով այն ընդդիմադիր կեցվածք: Կարելի է ասել, որ իրականում Վեհափառ Հայրապետի խոսքում հանրային դատապարտում կար ամենքիս ուղղված:

Չափազանց բնական եմ համարում, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության պատգամը ստեղծել է լայն քննարկումների հնարավորություն: Պատգամում Նորին Սրբությունը Քրիստոսի Սուրբ Ծննդյան լույսի ներքո անդրադարձել է մեր իրականությանը, հասարակական-քաղաքական ներկա զարգացումներին եւ այդ համատեքստում տեղ գտած արատավոր մի շարք երեւույթների, որոնք ուղղակիորեն մշուշում են մեր ապագան: Առավել առարկայական լինելու համար վկայակոչենք Նորին Սրբության պատգամից մի հատված. «…մեր կյանքը եւս զերծ չեղավ կործանարար սխալներից եւ մեղանչումներից։ Անկայուն խաղաղության եւ պատերազմի սպառնալիքների հանդիման չդրսեւորվեց անհրաժեշտ զգոնություն, հայրենիքի ու ժողովրդի շահը ստորադասվեց նեղ ձգտումներին ու նկրտումներին։ Աստվածամերժ ոգին եւ օտարածին գաղափարներն ու բարքերը ներթափանցեցին մեր հասարակությունից ներս։ Մեր կյանքը հեռու չեղավ կեղծիքից, զազրախոսությունից, անհանդուրժողությունից, ատելությունից ու թշնամանքից, որ սփռվում էր եւ շարունակում է սփռվել ամենատարբեր միջոցներով՝ մասնատելով մեզ եւ ցամաքեցնելով Քրիստոսի սերը մեր մեջ»։

Հետեւաբար Հայրապետական պատգամում արտահայտված գնահատականներից ոչ թե պետք է սրտնեղել եւ այն պիտակավորել անհարկի ու անհիմն որակումներով, այլ ուղղակի հարկ է հետեւություններ անել` զղջալ, հատուցել մեղքերի դիմաց եւ խմբագրել կենսակերպը:

Մամուլում ժամանակ առ ժամանակ լուրեր են շրջանառվում, թե Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հորդորից հետո լարվել են իշխանություն-եկեղեցի հարաբերությունները, եւ այն ավելի ընդգծվեց՝ Սուրբ Ծննդյան պատարագին նրանց չմասնակցելով: Իրականում կա՞ն հարաբերություններ` լինեն դրանք լարված, թե` առհասարակ:

Եկեղեցու կողմից վարչապետին ուղղված հրաժարականի պահանջի շարժառիթները պետք է փնտրել բացառաբար մեր ժողովրդի ազգային, հոգեւոր անվտանգության ապահովման մտահոգությունների շրջանակներում եւ ոչ երբեք իշխանությունների նկատմամբ լարվածության համատեքստում: Եկեղեցու նկատմամբ իշխանությունների կողմից դրսեւորած էմոցիաների վերլուծությունից ու գնահատականներից ես, իհարկե, զերծ կմնամ: Այդ հարցին պետք է պատասխանեն իրենք:

Ձեր հարցազրույցներից մեկում ասել էիք, որ «մենք Եկեղեցու մուտքը որեւէ մեկի առջեւ չենք փակում, քանի դեռ նա Եկեղեցու հետ հաղորդակցությունից զրկված չէ»: Հետաքրքիր է` օրինակ, պետական ղավաճանությունը կարո՞ղ է հիմք լինել Եկեղեցու համար, որ որեւէ պաշտոնյա երբեւէ դուրս դրվի Եկեղեցուց:

«Պետական դավաճանություն» ձեւակերպումը կրում է խիստ աշխարհիկ-իրավական բնույթ: Այսուհանդերձ, չի բացառվում, որ նմանօրինակ ցանկացած ձեւակերպման ներքո ընդգրկված հատկանիշները նույնականանան եկեղեցական-կանոնական իրավունքի նորմերով` Եկեղեցուց դուրս դրվելու համար վկայակոչված հիմքերին:

2019-ի հունվարի 29-ին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվեց աշխատանքային խումբ` ՀՀ եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով: Այս աշխատանքային խումբը առաջին եւ վերջին անգամ նույն թվականի մայիսի 3-ին նիստ արեց: Այն կարելի՞ է համարել դե ֆակտո կազմալուծված: Ի՞նչ եղավ ԿԳՄՍ նոր նախարարի օրոք նախարարության եւ Եկեղեցու միջեւ ստեղծված աշխատանքային խումբը` Եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման հարցով:

Աշխատանքային խումբը, ըստ էության, չի գործում: Եկեղեցու եւ պետության միջեւ կարգավորման ենթակա հարցերը քննարկվում են ընթացիկ աշխատանքային ռեժիմով: Նույն աշխատանքային խմբի շրջանակներում ստեղծված կրթական հարցերի ենթախմբում նկատվում են որոշ միտումներ կառուցողական քննարկումներ իրականացնելու համար:

Պատերազմը ցույց տվեց, որ հոգեւորականները չխուսանավեցին զենք կրելուց, մինչեւ վերջ զինվորի կողքին կանգնած մնալուց եւ նաեւ կյանքը հանուն Հայրենիքի զոհելուց: Եկեղեցին ի՞նչ մասշտաբների կորուստներ ունեցավ այս ընթացքում եւ հետաքրքիր է` արդյոք կա թվյային պատկեր:

Եկեղեցին պատերազմին մասնակցել է ե՛ւ առաջնագծում, ե՛ւ թիկունքում: Պատերազմի ընթացքում զոհվել են երկու սարկավագներ եւ մինչ օրս անհայտ կորած է համարվում Մկրտիչ աբեղա Կարապետյանը: Մարդկային անգնահատելի կյանքերի եւ հայրենազրկումի ցավին գումարվեց նաեւ այն, որ բազմաթիվ սրբավայրեր հայտնվեցին թշնամու վերահսկողության տակ` ենթակա պղծման ու ավերման վտանգներին: Այս պահի դրությամբ բավական բարդ է առարկայորեն գնահատել կորուստների ամբողջական ծավալը:

Ջավախքը, կարծես թե, կրկին մնացել է առանց Առաջնորդական Փոխանորդի: Այս տարի որեւէ լուծում հնարավո՞ր է այս բավական կնճռոտ հարցի վերաբերյալ:

Վերը նշված հասկանալի պատճառներով, ինչպես ողջ հայության կյանքում, այնպես եւ Եկեղեցում որոշակիորեն խաթարված է բնականոն կյանքը եւ մի շարք կարեւոր խնդիրներ, այդ թվում եւ Ջավախքի Առաջնորդական փոխանորդի նշանակման հարցը առկախված է: Այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին կծանուցվի պատշաճ կարգով:

Եթե Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքը տարեսկզբին խոսում էր այն մասին, որ թվայնացումը մարդկանց ստրկացում է, ինչը լրջագույն մարտահրավեր է, մեր տարածաշրջանում ստրկացման վտանգները բոլորովին էլ վիրտուալ տիրույթում չեն: Տարածաշրջանում իրավիճակը բավական լարված է եւ թիրախում հենց քրիստոնյաներն են: Նոր մարտահրավերների առաջ ի՞նչ ելքեր եք տեսնում:

Նախ, կարծում եմ` ճիշտ չէ թիրախի սահմանման հարցում կրոնական պատկանելության մատնանշումը, քանի որ հակամարտության ծավալման ողջ ընթացքում տարբեր մակարդակներով արձանագրվել է, որ այն կրոնական բնույթ չունի: Այլ հարց է, որ աշխարհաքաղաքական տարբեր գործոններով պայմանավորված, տարածաշրջանում ընթացող գործընթացները զգալիորեն մեծացրել են մեր ժողովրդի գոյության եւ ինքնության առջեւ ծառացած սպառնալիքները: Ինչ վերաբերում է ելքերին, ապա արդյունավետ դիմակայության համար պետք է որդեգրել այնպիսի գաղափարախոսություն, որը զերծ կլինի պարտվողականությունից, կորուստների հետ հարմարվողականությունից եւ փոխարենը հիմնված կլինի մեր ինքնության, հոգեւոր-ազգային արժեքների գերակայությունների ճանաչման վրա` ապահովելով լայն համախմբում Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում: Շատ կարեւոր է հասկանալ, որ համախմբումը պետք է կայանա արժեքների եւ առաքինությունների շուրջ եւ ոչ թե արատների եւ կրքերի: